ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քամելեոնին հատուկ գործելաոճը հարիր է Պալաչի նման ապերախտին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սոֆյա Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

2008 թվականին ոմն «պալաչ» մականվամբ Արթուր Հարությունյան, գրավ դնելով իր գրեթե ողջ կարողությունը (այդ թվում նաև հայրական տունը), վարկ է վերցնում ու գնում է մի շարք ավտոբուսներ և միկրոավտոբուսներ: Այդ մեքենաները գնելով և տրանսպորտի նախարարության կողմից լիցենզիաները ստանալով, նա հիմնում է «Քինգ դելյուքս» և «Տրանս կոմֆորտ» ընկերությունները, որոնք իրականացրել են կանոնավոր ուղևորափոխադրումներ Աբովյան-Երևան-Աբովյան և Չարենցավան-Երևան-Չարենցավան ուղղություններով:

Սակայն սեփական բիզնես ունենալու միտքը երևի այնքան է ուրախացրել պալաչին, որ նա որոշել է ոչ թե ողջ վարկի գումարը ներդնել իր բիզնեսի մեջ, այլ գնել թանկարժեք մեքենաներ, վարձել թիկնապահների, էլիտար «օբյեկտներում» իր ժամանակը անցկացնել, շարասյունով ման գալ և այլն: Մի խոսքով՝ ակնթարթային արագությամբ սկսնակ բիզնեսմենից վերածվել է շքեղ կյանք վարող և անհոգ գեդոնիստի: Տրամաբանական է, որ այդ կյանքով ապրելը շատ շուտ կանգնացրեց նրան սննկացման խնդրի առջև, և նա նույնքան արագ լքեց հայրենիքը, խուսափելով որևէ պատասխանատվությունից:

Այդ ամենի հետ մեկտեղ իր ընկերություններին զուգահեռ Աբովյան-Երևան-Աբովյան և Չարենցավան-Երևան-Չարենցավան ուղղություններով գործում էր ևս մեկ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող սուբյեկտ. «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից տրամադրված անվճար երթուղայիններով: Ավելին, այն կատարում էր իր աշխատանքը ամբողջովին անվճար, ինչը իհարկե հեչ դուր չէր գալիս պալաչին: Դուր չեր գալիս այնքան, որ նա բաց տեքստով ասում էր, որ դա չարիք է, այսինքն կարիքավոր ժողովրդին տրամադրած օգնությունը չարիք էր որակում, սակայն հետո անմիջապես իր իսկ խոսքերից հետ էր կանգնում, ասելով «Այո, այսօր մեր Հայաստանի բնակչությունը ունի անվճար ուղևորափոխադրման կարիք»: Տեսնես ի՞նչն է այս մարդուն ստիպում այդքան արագ փոխել իր կողմնորոշվածությունը: Վերջերս էլ, հայրենիք վերադառնալուց հետո, նա դիմել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն, որտեղ բողոք է ներկայացրել այն մասին, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը իր շուկա մուտք գործելուն է խոչընդոտել և շուկայից նրան դուրս մղելու փորձ է արել:

Սակայն եկեք չմոռանանք այս ողջ պատմության կարևորագույն փաստը, երբ Արթուր Հարությունյանը երկրից փախել էր, նրա ծնողները կանգնած էին դրսում մնալու շեմին, չունենալով զավակի վերցրած վարկը մարելու ֆինանսական հնարավորություն (Սաղ գնաց «յաշիկների» բենզինին ու թիկնապահներին վարձատրելուն): Եվ միայն մեկ բանը թույլ չտվեց նրանց անօթևան դառնալ՝ Գագիկ Ծառուկյանի առատաձեռնությունն ու մեծահոգությունը: Հենց Ծառուկյանն էր այն մարդը, որը վճարեց մի քանի հարյուր հազար դոլար որպես տան գրավ, այնուհետև տունը հետ նվիրեց պալաչի ծնողներին: Հենց Ծառուկյանն էր, որ Հարությունյանի բացակայության ընդացքում ժամանակ առ ժամանակ նույնիսկ դրամական օգնություն էր ցուցաբերում նրա ծնողներին:

Այսքանից հետո ինձ արդեն լիովին պարզ է Հարությունյանի տղամարդկության (և առհասարակ մարդկության) մակարդակը (ավելի ճիշտ նրա բացակայությունը): Մնում է ընթերցողն էլ իր հետևությունները անի ու մոռանանք թե՛ պալաչին, և թե՛ նրա բողոքները, որոնք մե՛կ բողոք են, մե՛կ ապավինում Ծառուկյանի ներողամտությանն ու առատաձեռնությանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular