ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չինական Psearcher պարբերականը Հայաստանի մասին հատուկ թողարկում է պատրաստել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Չինաստանում լույս տեսնող Psearcher (Փիսրչեր) պարբերականի հատուկ թողարկումն այս անգամ Հայաստանի մասին է: «Արմենպրես»-ի հետ զրույցում հրատարակչության հանրային կապերի ղեկավար Վանգ Մինգմեին նշեց, որ «Հայաստան` դարպաս դեպի խոշոր շուկաներ» խորագրով թողարկումը ստեղծվել է հատուկ պատճառով:

«Ընտրությունն այս անգամ կանգ առավ Հայաստանի վրա, քանի որ Հայաստանը  հինավուրց երկիր է Եվրոպայի և Ասիայի խաչմերում `որպես երկու մայրցամաքները կապող կամուրջ: Դարեր շարունակ Հայաստանով էր անցնում հնագույն մետաքսի ճանապարհը, իսկ հայկական ապրանքները բավականաին տարածված էին Չինաստանի շուկաներում, հայկական առևտրային նավերն էլ հասնում էին Ասիայի արեւելյան նավահանգիստներին: Մեր հրատարակչական աշխատանքը հասել է Չինաստանի «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախաձեռնությանը մասնակցող երկրների մեծ մասին, Հայաստանն էլ մի կարևոր կայարան է»,- նշեց Մինգմեին:   

Հանրային կապերի ղեկավարի խոսքով` իրենց հատկապես հետաքրքրել է Հայաստանի կառավարության վարած բաց քաղաքականությունն ու ենթակառուցվածքների զարգացման ներուժը, որոնք կարող են գրավիչ լինել չինացի ներդրողների համար:

«Հայաստանի կառավարությունը բաց դռների քաղաքականություն է վարում` ներդրումներ կատարելիս գրեթե չկիրառելով  սահմանափակումներ: Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը բարձր են գնահատում նաև հեղինակավոր միջազգային կազմակերպությունները: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը գրավիչ նախագիծ է, որը կարող է հետաքրքրել չինական ընկերություններին և ներդրողներին՝ շաղկապվելով նաև«Մեկ գոտի, մեկ ճանապարհ»   նախաձեռնությանը: Ներկայումս Հայաստանի կառավարության բաց քաղաքականությունը կարող է ներգրավել որոշ չինական ընկերություններին հատկապես շինարարական նախագծերում, ինչը ավելի մեծ օգուտ կբերի երկու կողմերին»,- ասաց Վանգ Մինգմեին:

Թողարկման ստեղծման համար Հայաստանի մասին անհրաժեշտ տեղեկատվություն գտնելու գործում «Փիսրչեր»-ին օգնել է դիվանագետ, Չինաստանում Հայաստանի առևտրային կցորդ Հրանտ Աբաջյանը:

«Մենք համագործակցեցինք խմբագրման աշխատանքներում` ընդհուպ հարմար լուսանկարներ ընտրելը, բովանդակությունը փոխելը, քերականական սխալների ուղղումը, և այլն: Բավականին ծավալուն աշխատանք է կատարվել: Հավատացած ենք, որ մեր բոլոր ընթերցողները, մասնավորապես, ձեռնարկությունների ղեկավարներն ու աշխատակիցները, կբացահայտեն Հայաստանը որպես դարպաս դեպի խոշոր շուկաներ»,- հավելեց նա:

Psearcher հրատարակչության ամսագրի բաժանորդների թվում են Չինաստանի արտաքինգործերի նախարարությունըԿոմերցիայի նախարարությունը,  պետական մի շարք  խոշորձեռնարկություններ, արտասահմանյան խոշոր արտահանող ընկերություններՉինաստանի դեսպանատներ, բուհեր և այլն:

«Մեկ գոտիմեկ ճանապարհ» հատուկ հրատարակչությունըորը ստեղծվել է PSearcherիկողմիցներկայացնում և բարձրացնում է ներդրումային միջավայրի իրազեկվածությունըզբոսաշրջային ռեսուրսների մասինառաջարկում է առավել մասնագիտական ուղեցույց` բիզնեսգործունեություն իրականցնելու համարԱյն նպատակ ունի Չինաստանում և Չինաստանից դուրսգտնվող ձեռնարկատերերին և ծրագրերի ղեկավարներին ապահովելու օտարերկրյաներդրումներ ներգրաvող համապատասխան երկրի մասին առավել մանրամասն եւ ճշգրիտտնտեսական տեղեկատվությամբ ՝ մի կողմից դյուրացնելով չինական ձեռնարկություններին«ելքը»  դեպի այդ երկրներմյուս կողմից աջակցելով վերջիններիս ներգրավել ներդրումներ ևառևտուր Չինաստանից:

Հատուկ թողարկումները լի են օգտակար և մասնագիտական տեղեկատվությամբ, որոնք անհրաժեշտ են համապատասխան ծրագրերի ղեկավարներին:

Թողարկումը ներկայացնում է չինացի ներդրողներին հետաքրքրող  հարկային և օրենդսրական մանրամասներ, բիզնեսի ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն, նոր ներդրումային նախագծեր, երկրի զբոսաշրջային ներուժը և այլն: «Փիսրչեր»-ն այժմ դառնում է առաջատար հատուկ տնտեսական հրատարակչություն իրականացնող կազմակերպություն, որն ավելի քան 50 հաջողված համարներ է թողարկել՝ դեսանատների հետ համատեղ աշխատանքի արդյունքում:

Տեղեկատվություն. թողարկման համար անհրաժեշտ նյութերը և լուսանկարները տրամադրվել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, Արտաքին գործերի, Գյուղատնտեսության, Տրասնպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Ֆինասների, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունների, Կենտրոնական բանկի, ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության, ՏԶՆՆ զբոսաշրջության պետական կոմիտեի, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի և «Բիզնես Արմենիայի» կողմից: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular