ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մադուրոյի դեմ մահափորձի գործով ձերբակալվածների թիվը հասել Է 10-ի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վենեսուելայի իշխանություններն արդեն 10 մարդու են ձերբակալել երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ օգոստոստ 4-ին կատարված մահափորձի գործով: Այդ մասին, ինչպես հայտնել Է Վենեսուելայի նորությունների գործակալությունը, նախօրյակին հայտարարել Է Բոլիվարական Հանրապետության ներքին գործերի, արդարադատության եւ խաղաղության հարցերի նախարար Նեստոր Ռեվերոլը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ ՆԳ նախարարությունը նշել Էր, որ կասկածյալների թիվը հասել Է 25-ի: Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Խորխե Արեասան պատմել Է, որ Վենեսուելան պաշտոնապես Կոլումբիայից պահանջել Է հանձնել հինգ մարդու, որոնք ենթադրաբար առնչություն ունեն մահափորձի կատարմանը: Նրանց թվում հայտնվել են ընդդիմությունից վենեսուելական խորհրդարանի պատգամավոր Խուլիո Բորխեսը, ինչպես նաեւ պաշտոնաթող գնդապետ Օսվալդո Պալոմոն:

Ավելի վաղ Խուլիո Բորխեսը նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ մահափորձին մեղսակցության կասկածանքով զրկվել Է պատգամավորական անձեռնմխելիությունից: Այդ որոշումը օգոստոսի 8-ին ընդունել Է երկրի Սահմանադրական ժողովը՝ հիմնադիր մարմին, որում չկա գործադիր իշխանության եւ ոչ մի ընդդիմախոս: Կոլումբիայում ապրող Բորխեսը բեմադրված ֆարս Է որակել մահափորձը երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ: «Երկրում ու նաեւ աշխարհում ոչ ոք քեզ չի հավատում մահափորձի հետ կապված այդ ֆարսում, մենք բոլորս գիտենք, որ դա բեմադրություն Էր՝ ուղղված այն բանին, որ հետապնդեն ու ու ճնշեն նրանց, ովքեր դեմ են քո դիկտատուրային»,- գրել Է քաղաքական գործիչը իր Twitter-ում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular