ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անջելինա Ջոլին դատարանին խնդրել Է Բրեդ Փիթին պարտավորեցնել վճարելու իրենց երեխաների համար. ABC

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Դերասանուհի Անջելինա Ջոլին օգոստոսի 7-ին դիմել Է Լոս Անջելեսի Գերագույն դատարան միջնորդությամբ, որպեսզի դերասան Բրեդ Փիթին պարտավորեցվի բավականաչափ միջոցներ վճարելու իրենց համատեղ երեխաների դաստիարակման համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ABC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով փաստաբան Սամանտա Բլեյ Դեջինի՝ դիմումը:

«Նա (Փիթը) պարտավոր Է վճարել երեխաների դաստիարակման համար: Սակայն այսօրվա վիճակով բաժանման պահից ի վեր լիարժեք միջոցներ չի վճարել երեխաների դաստիարակման համար»,- մեջբերումներ Է անում հեռուստաընկերությունը միջնորդությունից: «Մեկուկես տարվա ընթացքում (Փիթը) կանոնավոր կերպով չի կատարել երեխաների ծախսերի շուրջը ոչ պաշտոնական համաձայնությունը: Հաշվի առնելով սույն հանգամանքը՝ նա (Ջոլին) մտադիր Է պահանջ ներկայացնել երեխաների խնամքի ապահովման՝ դատարանի կարգադրագիր ստանալու նպատակով»,- ասված Է փաստաթղթում: Դրանում չի նշվում, թե ամսական հատկապես ինչ գումարի հույս ունի մայրը: Դերասանի ներկայացուցիչներն ABC-ին հայտարարել են, որ նա անշեղորեն կատարում Է իր ստանձնած բոլոր պարտավորությունները:

Ջոլին եւ Փիթը բաժանվել են 2016 թվականի սեպտեմբերին: Զույգը միասին ապրել Է 10 տարի եւ ամուսնացել Է միայն 2014 թվականի օգոստոսին: Նրանք ունեն վեց երեխա, որոնցից երեքը հոգեզավակներ են: Դերասանուհին ապահարզանի դիմում Է տվել, ինչից հետո երեխաների հետ Հոլիվուդի ընտանեկան առանձնատնից տեղափոխվել Է Մալիբուի (Կալիֆոռնիայի նահանգ) առանձնատուն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular