ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


500 հազարից ավելի բրիտանացիներ հանրագիր են ստորագրել հաջակցություն Brexit-ի շուրջ նոր հանրաքվեի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

500 հազարից ավելի մարդ հանրագիր Է ստորագրել ի պաշտպանություն Մեծ Բրիտանիայում Brexit-ի հարցի շուրջ նոր հանրաքվեի անցկացման, որը երկրի քաղաքացիներին թույլ կտար վճռորոշ խոսքով հանդես գալ հետագա համագործակցության մասին Եվրամիության հետ կնքված ցանկացած համաձայնագրի վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին օգոստոսի 2-ին հայտնել Է The Independent թերթը, որն ավելի վաղ հանդես Էր եկել որպես ստորագրահավաքի նախաձեռնող:

Հանրագիրը պաշտպանող կրթության նախկին նախարար Ջասթին Գրինինգը հայտարարել Է, որ խորհրդարանի բազմաթիվ պատգամավորներ եւ նախարարների կաբինետի մի շարք բարձրաստիճան անդամներ համաձայն են, որ նոր քվեարկությունը կարող Է լինել Brexit-ի փակուղուց դուրս գալու միակ միջոցը: The Independent-ն ընդգծում Է, որ իր արշավին աջակցել են Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը (1997-2007 թթ.), «Լիբարել դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Վինս Քեյբլը եւ նախկին գլխավոր դատախազ Դոմինիկ Գրիվը: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մերժել Է Brexit-ի պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ ամփոփիչ գործարքի շուրջ համաժողովրդական քվեարկության անցկացման գաղափարը:

«Ես դա չեմ անի, որովհետեւ բրիտանացի ժողովուրդն արդեն քվեարկել Է: Այս խորհրդարանը մարդկանց իրավունք Էր տվել քվեարկելու, եւ նրանք արել են իրենց ընտրությունը: Եվ նրանք ցանկանում են, որ իրենց կառավարությունը կյանքի կոչի իրենց ընտրությունը»,-ասել Է Մեյը:

ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները: Երկխոսությունը պետք Է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք Է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո կսկսվի անցումային շրջանը, որը կետեւի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular