ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատարանը մերժեց Լուլա դա Սիլվայի թեկնածությունն անօինական ճանաչելու հայցը. Globo

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բրազիլիայի Բարձրագույն ընտրական դատարանը մերժել Է երկրի՝ դատապարտված նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի՝ հոկտեմբերին բարձրագույն պետական պաշտոնի համար վերստին իր թեկնածությունը քվեարկության դնելու հնարավորությունը վաղօրոք մերժելու պահանջով հայցը: Ինչպես հուլիսի 18-ին հաղորդել Է Globo հեռուստաալիքը, համապատասխան վճիռը կայացրել Է դատարանի նախագահ Ռոզա Վեբերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախագահի պաշտոնին վերստին հավակնելուն Լուլա դա Սիլվային արգելելու պահանջով հայցը դատարանում հարուցել Էին «Ազատ Բրազիլիա» (MBL) աջ հասարակական շարժման ներկայացուցիչները: Նրանք իրենց դիմումը հիմնավորել Էին այն բանով, որ պետության նախկին ղեկավարը կոռուպցիայի մեջ մեղավոր Է ճանաչվել երկրորդ ատյանի դատարանի կողմից: Բրազիլական օրենսդրության համաձայն՝ դա արգելք Է ուրեւիցե պաշտոնի որպես թեկնածու ընտրությունների մասնակցության համար:

Սակայն դատավորը համարել Է, որ չի կարող այս կամ այն թեկնածությունն անօրինական ճանաչել մինչեւ դրա գրանցումը: «Դիմումն ստացվել Է ոչ դրա համար օրենսդրությամբ սահմանված ժամկետին»,- նշել Է Վեբերը վճռի տեքստում: Բրազիլիայի նախագահի պաշտոնի թեկնածուների գրանցումը կբացվի ամենամյա կուսակցական համագումարների ավարտից հետո, որոնք կսկսվեն հուլիսի 20-ին եւ կտեւեն մինչեւ օգոստոսի 15-ը: Լուլա դա Սիլվան կոռուպցիայի գործով սկսել Է պատիժը կրել ապրիլի 7-ին:

Նա դարձել Է Բրազիլիայի առաջին նախկին նախագահը, որը բանտրակվել Է քրեական դատավարության արդյունքներով: Հունվարի վերջին վերաքննիչ դատարանը հաստատել Է քաղաքական գործչի գործով մեղադրական դատավճիռը՝ նրան նշանակված բանտարկության ժամկետն ինը տարի վեց ամսից ավելացնելով մինչեւ 12 տարի եւ մեկ ամիս: Ըստ որում, սոցիոլոգիական հարցումների տվյալներով՝ Լուլա դա Սիլվան ընտրարշավի ֆավորիտն Է ի հեճուկս վճռի եւ բանտարկության: Բրազիլիայում ընդհանուր (նախագահական, խորհրդարանական եւ նահանգապետական) ընտրությունները կկայանան հոկտեմբերի 7-ին: Եթե հաղթողներին որոշելու համար պահանջվի երկրորդ փուլ, այն տեղի կունենա հոկտեմբերի 28-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular