ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


61-ամյա Դոնատելա Վերսաչեն ապշեցրել է իր երկրպագուներին լողազգեստով նկարով

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

61-ամյա Դոնատելա Վերսաչեն  ապշեցրել է իր երկրպագուներին լողազգեստով նկարով

Իտալացի մոդելյեր Դոնատելա Վերսաչեն շոկի մեջ է գցել հանրությանը իր հրապարակած անկեղծ լուսանկարներով։

Նա վաղուց է համարվում ոճի խորհրդանիշ, սակայն նրա երկրպագուները նախանձում են նրա ոճի զգացողությանը, բայց ոչ արտաքինին։ 61-ամյա դիզայների արտաքինը վաղուց է դարձել քննադատություների թիրախ, չնայած Դոնատելան հասկացրել է, որ իրեն չի հետաքրքրում հասարակական կարծիքը։

Նախօրեին Վերսաչեն որոշել է իր երկրպագուներին ապացուցել, որ իր տարիքում կարելի է ունենալ գեղեցիկ և ձիգ կազմվածք։ Նա իր սոցցանցային էջում հրապարակել է բիկինիով լուսանկարներ։

Չնայած նրան, որ 61-ամյա դիզայների մարմնի վրա չկա ոչ մի գրամ ճարպ, այնուամենայնիվ նրա երկրպագուները կրկին քննադատել են նրան։ Նրանք գրել են, որ Դոնատելայի մարմինը բնական չէ և խորհուրդ են տվել այլևս նման նկարներ չհրապարակել։

Նշենք, որ նման կազմվածքը Դոնատելան պահում է ոչ միայն պլաստիկ վիրահատություններով, այլ նաև ռեգուլյար սպորտային մարզումներով։ Նա խոստովանել է, որ շաբաթական 5 անգամ հաճախում է մարզասրահ։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular