ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. մինչ դին դուրս կբերեին ջրանցքից, մեկ այլ քաղաքացի... ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ օգոստոսի 9-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքից, որ Կորեայի ձորում, Արփա-Սևան ջրանցքում տղամարդու դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների միջամտությունը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Բյուրեղավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Ալիկ Գրիգորյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Ջիվան Մխիթարյանի գլխավորությամբ։ Այս պահին փրկարարները ճոպանով փորձում են մոտ 4 մետր խորությունից ջրանցքից դուրս բերեն դին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ջրահեղձ եղած քաղաքացին ոստիկանության Բյուրեղավանի բաժնի կողմից որոնվում էր որպես անհայտ կորած՝ օգոստոսի 6-ից։ Նրա որոնման աշխատանքներին ներգրավել էին Բյուրեղավանի ոստիկանության գրեթե բոլոր ծառայողները և կասկածելի տեղանքը, որտեղ որ պետք է լիներ մահացածը, այդ հատվածից մոտ 15 կմ ոտքով կատարվել էին որոնողական աշխատանքներ և միայն 15 կմ հեռավորության վրա հայտնաբերվել է դին։ Որոնողական աշխատանքներն ամեն օր սկսվել են առավոտյան ժամը 06։00-ից մինչև երեկոյան ժամը 21։00-ն։

Ջրահեղձ եղած քաղաքացին Բյուրեղավանի բնակիչ, 68-ամյա Գեղամ Մարտիրոսյանն էր։ Այս պահին սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանի Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունը՝ վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Գևորգ Խաչատրյանի գլխավորությամբ։

Մինչ դին դուրս կբերեին ջրանցքից, մեկ այլ քաղաքացի ձուկ բռնելու նպատակով հատնվել էր ջրանցքում, ով, սակայն, չէր կարողանում դուրս գալ։ Աբովյանի և Ավանի փրկարարները բարեհաջող «ձախորդ ձկնորսին» դուրս բերեցին, որից հետո նա կեսկատակ-կեսլուրջ ասաց. «Էլ սպանեն էլ, ձուկ չեմ բռնելու ստեղից»։ Հուսանք։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular