ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալբերտ Ջաղացպանյանը ո՞ւմ է ասում «Միակն ես»

ՎԻԴԵՈ

- «Միակն ես» երգն ինչպե՞ս կյանքի կոչվեց:

- Ձայնագրման առաջարկը ստացել եմ «Միակն ես» երգի երաժշտության եւ բառերի հեղինակ Վարդան Գալստյանից: Ասեմ, որ դա միանգամայն համահունչ էր իմ ստեղծագործական փնտրտուքներին:

Իրականում, երբ երգչի կարիերան ես ընտրում, ապա առաջնային է դառնում լսարանին ներկայացնել մեղեդու եւ բառերի այնպիսի ներդաշնակություն, որը կհասնի նրանց հոգու ամենանուրբ լարերին: Համոզված եմ, երգի հեղինակը կարողացել է լուծել այս խնդիրը:

Մյուս կողմից, իմ անձնական կյանքում շատ կարեւոր ու հուզումնալից պահ է. ես պատրաստվում եմ ընտանիք կազմել իմ սիրեցյալի հետ, եւ սա հրաշալի առիթ էր արտահայտելու իմ սերը նրա նկատմամբ:

«Միակն ես» երգը կյանքի է կոչվել մի շարք տաղանդավոր եւ արհեստավարժ մարդկանց համատեղ տքնաջան աշխատանքի արդյունքում: Ես մեծ հպարտությամբ եւ երախտագիտությամբ կնշեմ նրանց անունները. երաժշտության եւ բառերի հեղինակ՝ Վարդան Գալստյան, ռեժիսոր՝ Գեւորգ Օլքինյան, օպերատոր, նկարահանումների գծով պատասխանատու՝ Վահե Համբարձումյան, Mix&Mastering-ի պատասխանատու՝ Արարատ Զաքարյան, երաժշտական գործիքավորող՝ Կարեն Նահապետյան:

- «Միակն ես» երգն ունի՞ հասցեատեր:

- Երգի հասցեատերը նեղ իմաստով իմ սիրելին է, որի հետ ես պատրաստվում եմ կյանքի երկար ճանապարհ անցնել: Հուսամ՝ նա եւս պատրաստ է դրան (հումոր): Լայն իմաստով երգս ուղղված է բոլոր սիրահարներին:

- Ռուսաստանաբնակ Ալբերտ Ջաղացպանյանն ինչպիսի՞ ընտանիքում է մեծացել:

- Ծնվել եւ մեծացել եմ մանկավարժների ընտանիքում: Հետխորհրդային տարիներին ծնողներս, ինչպես շատերը, ցավոք, կորցրեցին իրենց աշխատանքը: Կյանքիս առաջին 6 տարիներն անցկացրել եմ իմ ծննդավայրում՝ Ջավախքում, հաջորդ հինգ տարին՝ Հայաստանում՝ Երեւանում, իսկ այնուհետեւ ընտանիքս տեղափոխվեց Ռուսաստան, եւ պատանեկան տարիներից սկսած՝ բնակվում եմ Ռուսաստանի ամենահայաշատ քաղաքներից մեկում՝ Դոնի Ռոստովում:

- Հավատարմություն եւ սեր կա Ձեր երգում, իրականում այդ հասկացություններն ի՞նչ դեր ունեն Ձեր կյանքում:

- Իմ ողջ գիտակցական կյանքում ես փորձել եմ հավատարիմ լինել եւ դա եմ ակնկալել ինձ շրջապատող մարդկանցից: Սիրո հետ կապված կարող եմ մի բան ասել. երբ մենք արտագաղթում էինք Ռուսաստան, մայրս առաջին հերթին գրքերն էր վերցնում իր հետ: Եվ ամենակարեւոր գիրքը, որ ես ձեռքերումս ամուր սեղմած բերել եմ հայրենիքից, «Մանուկների Աստվածաշունչն» էր, որը, կարծում եմ, շատ մեծ դեր ունեցավ իմ մտահորիզոնի ձեւավորման հարցում: Այդ գիրքն իր բոլոր էջերից սեր էր քարոզում, իսկ ես չէի դադարում այն վերընթերցել կրկին ու կրկին: Այդպիսով մարդկանց ու աշխարհի հանդեպ սերն իմ աշխարհայացքի կարեւորագույն մաս դարձավ:

- Այսօր ՌԴ-ում ապրող հայ երիտասարդությունը կարողանու՞մ է պահպանել հայ ընտանիքին հարիր ավանդույթները:

- Գիտեք, իմ շրջապատում ապրող հայ երիտասարդները հիմնականում սերում են այնպիսի ընտանիքներից, որտեղ դեռեւս պահպանվում է հայի շունչն ու ոգին: Նրանց ծնողներն անում են անկարելին՝ իրենց զավակներին հայ պահելու համար: Բայց պետք է ընդունել նաեւ, որ արտաքին աշխարհն էլ իր հզոր ազդեցությունն ունի երիտասարդների ձեւավորման հարցում, եւ կարծում եմ, որ մենք կարողանում ենք պահպանելով մեր լավագույն ավանդույթները՝ ժամանակին համընթաց քայլել:

- Նորաստեղծ ընտանիքի կայացման համար կնոջ ո՞ր հատկանիշներն են կարեւոր:

- Իմ կարծիքով, ընտանիքի կազմավորման պատասխանատվությունը չի կարելի դնել միայն կնոջ վրա: 21-րդ դարում ընտանիքի կայացման համար շատ կարեւոր է միմյանց նկատմամբ սերն ու հարգանքը, փոխհամաձայնությունը, հանդուրժողականությունը, հարաբերական ազատությունը: Միայն այս հատկանիշների առկայության պայմաններում կարող ես կազմել ամուր ու երջանիկ ընտանիք:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular