ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դաժան ու ողբերգական դեպք Երևանում. քրոջ ծնունդին մասնակցելուց հետո Nissan Murano ավտոմեքենայում հայտնաբերվել է 16-ամյա տղայի դի ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

 shamshyan.com-ը գրում է.

Օգոստոսի 7-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Շերամի փողոցի 2/2 հասցեում՝ ավտոմեքենաների գազաբալոնային համակարգի տեղադրման արհեստանոցում ավտոմեքենայի մեջ տղա երեխայի դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր է ժամանել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի օպերատիվ խումբը՝ Մալաթիայի ոստիկանապետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի պաշտոնակատար Արսեն Վարդանյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված սպասարկման կետի ավտոտնակներից մեկում հայտնաբերել են Nissan մակինշի 71 TV 077 համարանիշի ավտոմեքենա, որի մեջ հայտնաբերվել է Երևանի բնակիչ, 16-ամյա Ալեքս Ղարիբյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Հաշվի առնելով դեպքի վտանգավորության աստիճանը՝ ժամանել են նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Տիգրան Ամբարյանը: Փաստի առթիվ Մալաթիա-Սեբաստիայի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություներ: Դեպքի վայրում հավաքվածները ասում ին, որ մահացածը երեկ նշելիս է եղել իր քրոջ ծնունդը, որից հետո գիշերը՝ ժամը 23:00-ին այցելել է նշված ավտոսպասարկման կետ, իսկ առավոտյան նրան հայտնաբերել են մահացած:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular