ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի սկանդաալյին հայտարարությունները իր և Լեւոն Տեր-Պետրոսյանի հարաբերությունների մասին

ՎԻԴԵՈ

Հայաստանում բողոքի շարժման ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ներկայումս որեւէ շփում չունի Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Այս մասին նա ասել է ռուսական ՌԲԿ գործակալությանը՝ պատասխանելով հարցին, թե «ինչ հարաբերություններ ունեք Հայաստանի նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ»:

«Ընդհանրապես հարաբերություններ չկան», - ասել է նա:

Հարցին՝ արդյոք նա որեւէ ձեւաչափով բանակցություններ վարում է Հանրապետական կուսակցության հետ, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ բանակցություններ են անցկացվում Հանրապետական կուսակցության առանձին պատգամավորների, պաշտոնական անձանց հետ: Նրա խոսքով՝ իրավիճակն այնպիսին է, որ չկա այն ֆիգուրը, որն իսկապես կարող է խոսել բոլոր հանրապետականների անունից: Այդպիսի պատգամավորների թիվն, ըստ նրա, 30-ից ավել է:

Ինչ վերաբերում է Ծառուկյանի հետ բանակցություններին եւ վարչապետի ընտրությունների ժամանակ մեկ բլոկով հանդես գալու հնարավորությանը, նա նշել է, որ բանակցությունները դեռ ընթացքի մեջ են եւ չկան կոնկրետ համաձայանություններ»:

Ռուսական գործակալությունը հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանը 2008-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմակիցների թվում էր:

«2008-ի փետրվար-մարտին Փաշինյանը ակտիվ մասնակցում էր Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմակիցների կողմից կազմակերպված անկարգություններին: Բողոքի ակցիաների մասնակիցները դժգոհ էին նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի հաղթանակից: Ցուցարարների եւ ոստիկանների բախումների արդյունքում 10 մարդ սպանվեց, մոտ 200-ը՝ վիրավորվեց: Դրանցի հետո Փաշինյանը հետախուզման մեջ էր եւ մեկ տարի եւ չորս ամիս թաքնվում էր իրավապահներից:

2009-ի հուլիսին նա որոշեց հանձնվել եւ կալանավորվեց: 2010-ի հունվարին զանգվածային անկարգությունների կազմակերպման մեղադրանքով դատապարտվեց 7 տարվա ազատազրկման, սակայն 2011-ի մայիսին համաներման արդյունքում ազատ արձակվեց:

Բանտից դուրս գալուց հետո նա վերադարձավ քաղաքականություն: 2012-ին Հայ ազգային կոնգրեսից պատգամավոր ընտրվեց Ազգային ժողովում: 2017-ին «Ելք» դաշինքից կրկին պատգամավոր վերընտրվեց, գրում է ՌԲԿ-ն:

Մանրամասներն՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular