ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի հայերի միությունը կարևոր հայտարարություն է արել

ՎԻԴԵՈ

Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ) եւ նրա նախագահ Արա Աբրահամյանը ոչ մի հայտարարություն չեն արել միության կամ անձամբ նրա անունից Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին: Այդ մասին հայտարարել է միության փոխնախագահ Հերման Անանյանցը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Աբրահամյանի անունից, ՌՀՄ-ի անունից ինչ-որ մեկը ելույթներ է ունենում, որոնց մասին մենք ավելի ուշ ենք իմանում, ցավոք: Սա իսկական սադրանք է: Եթե հայերի միությունը հայտարարություններ է անում, մենք միշտ տեղյակ ենք դրա մասին, մենք գիտենք՝ ինչի մասին, ինչ, եւ որտեղ », - «ՌԻԱ Նովոստիին» ասել է Անանյանցը:

Ինչ վերաբերում է Հայաստանում իրավիճակին, ապա Անանյանցն ընդգծել է, որ «դա այլ պետություն է, դա Ռուսաստան չէ»: «Մենք հնարավորինս քիչ ենք միջամտում այդ գործընթացին ... Այսօր իրավիճակն այնտեղ շատ ծանր է, շատ բարդ», - ասել է միության փոխնախագահը:

Բացի այդ, միության կայքում տեղադրվել են «ՌՀՄ-ի անունից հայկական լրատվամիջոցներում շահարկումների առնչությամբ» մամուլի ծառայության բացատրությունները:

«Հրավիրում ենք լրատվամիջոցների, ինչպես նաեւ հասարակության ներկայացուցիչների ուշադրությունը. Ռուսաստանի հայերի միության ցանկացած պաշտոնական հայտարարություն, այդ թվում` Հայաստանում իրավիճակի վերաբերյալ, միշտ հրապարակվում են մեր կազմակերպության www.sarinfo.org պաշտոնական կայքում: Խնդրում ենք այն հայտարարությունները, որոնց սկզբնաղբյուրը Ռուսաստանի հայերի միության պաշտոնական կայքը չէ, չգնահատել որպես իրականության եւ մեր կազմակերպության հետ կապ ունեցող  հայտարարություններ», - ասվում է մեկնաբանության մեջ:

Հայաստանի իրավիճակի հետ կապված Միության վերջին հայտարարությունը տեղադրվել է ուրբաթ: Դրանում իշխանության կամ ընդդիմության օգտին կոչեր չկան:

Բացի այդ, միությունը հույս ունի, որ Հայաստանի քաղաքական ուժերը մի կողմ կդնեն իրենց նեղկուսակցական շահերը եւ առաջնորդվելով ազգի եւ պետության ռազմավարական առաջնահերթություններով, մայիսի մեկին արժանի ընտրություն կկատարեն, որը համապատասխանում է հայ ժողովրդի սպասելիքներին»:

Հայերի միությունը հայտարարել է, որ կաջակցի այն վարչապետին, որը կընտրվի Ազգային ժողովի կողմից՝ Սահմանադրության նորմերին համապատասխան:

Մանրամասներն՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular