ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը նոր հայտարարություն է տարածել՝ նշելով իր գալիք մտադրությունները

ՎԻԴԵՈ

Lragir.am-ը գրել է՝

«Մենք պատրաստ ենք Հայաստանի առողջ քաղաքական ուժերի հետ շարունակել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները միջազգային իրավունքի եւ ՄԱԿ ԱԽ համապատասխան բանաձեւերի պահանջներին համապատասխան», հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիեւը։

Նրա խոսքով, Ղարաբաղյան հակամարտության արագ եւ խաղաղ կարգավորումը «կապահովի կայուն խաղաղության եւ կայունության հաստատումը տարածաշրջանում եւ համակողմանի տարածաշրջանային համագործակցության հնարավորություններ կստեղծի»։

Սա նոր բան է վերջին տարիների կտրվածքով, երբ Ադրբեջանի պաշտոնական շրջանակները նման հանդարտ, ոչ ռազմաշունչ հայտարարություն են անում: Ընդհանրապես, Ադրբեջանում տագնապով էին հետեւում Հայաստանում վերջին օրերին ծավալված թավշյա հեղափոխությանը, հասկանալով, որ դրա հաղթանակը ահռելի քաղաքական ու քաղաքակրթական թռիչք է ապահովելու Հայաստանի համար:
Հայաստանը վերջին տարիներին այս առումով «հավասարվել» էր Ադրբեջանին, ինչը նավթային եկամուտների ու ռազմական ծախսերի մեծացման պայմաններում ահռելի առավելություն էր ապահովել Բաքվի համար: Ադրբեջանը Ղարաբաղյան գործընթացում փաստացի իրեն էր ենթարկել Հայաստանի իշխանությանը, եւ այդ պայմաններում գնաց ապրիլյան պատերազմին:

Հայ զինվորների կյանքի գնով կանգնեցվեց այդ գործընթացը, բայց Հայաստանի իշխանությունը այսպես կոչված կարգավորման տրամաբանությունը կրկին փաստացի վերադարձրեց Ադրբեջանին ձեռնտու հուն: Բանն այն է, որ Ադրբեջանին բանակցություն որպես այդպիսին պետք չէ, պետք են պարզապես հանդիպումներ, ինչը հնարավորություն է տալիս այդ գործընթացը ծառայեցնել իր տարածքային ու պատերազմական իրավունքներին: իսկ Հայաստանի իշխանությունն էլ հայտնում էր, որ հանդիպումներն ավելի լավ են, քան պատերազմը:

Այսպիսով, Հայաստանի իշխանությունը երկու ուղղությամբ փաստացի վարում էր Ադրբեջանին ձեռնտու քաղաքականություն: Մի կողմից, Ղարաբաղի խնդրում պահելով Բաքվին ձեռնտու դիրքորոշումը, մյուս կողմից՝ վարելով ներքին այնպիսի քաղաքականություն, որը թուլացնում է երկիրը տնտեսապես, ժողովրդագրական եւ այլ առումներով:

Հայաստանում ներկայում իշխանությունից հեռացվել է Սերժ Սարգսյանը, իսկ նոր նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է մասնավորապես Ղարաբաղի խնդրում մոտեցումների տրամաբանությունը փոխելու անհրաժեշտության մասին: Ենթադրվում է, որ Հայաստանի նոր իշխանությունը, որը չունի Սերժ Սարգսյանի ստանձնած բազմապիսի կասկածելի պարտավորություններն արտաքին կողմերի առջեւ, իսկապես կփոխի մոտեցումները

Մանրամասներն` այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular