ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի ընդհատակ եղած ժամանակների գաղտնիքները բացահայտվում են...

ՎԻԴԵՈ

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին Իջևանում: 1991 թվականին ավարտել է Իջևանի թիվ 1 դպրոցը, նույն թվականին ընդունվել է ԵՊՀբանասիրության ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժին։ Ըստ Նիկոլ Փաշինյանի անձնական կայքի` նա, չնայած գերազանց առաջադիմությանը, հինգերորդ կուրսում՝ ավարտական քննությունների մեկնարկից մի քանի օր առաջ, վարչական որոշմամբ հեռացվել է ԵՊՀ–ից (1995):

1992 թվականից ակտիվորեն զբաղվել է լրագրությամբ. առաջին հոդվածը տպագրվում է «Ավանգարդ» թերթի առաջին էջում[2]: Հետագայում թղթակցում է «Հայաստան», «Դպրություն» թերթերին։ 1994– 1998 թվականներին «Լրագիր» թերթի հետ համագործակցում է որպես լրագրող։ Այդ ընթացքում թերթը հրատարակվում է նաև մի քանի այլ անուններով՝ «Լրագիր օր», «Մոլորակ»: Այստեղ առաջին անգամ փորձում է խմբագրի դերակատարումը. թողարկում է «Եմ-ես-է» երիտասարդական ներդիրը։ 1998-99 թվականներին «Օրագիր» օրաթերթի գլխավոր խմբագիրն էր, 1999 թվականի ամռանից՝ «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիր։ Լրագրողական գործունեության ընթացքում մի քանի անգամ Փաշինյանի դեմ հարուցվում են քրեական գործեր, նույնիսկ դատապարտվում է ազատազրկման, սակայն պատժաչափը պայմանականորեն չի կիրառվում:

 

1998 թվական - ՀՀ նախագահի թեկնածու Աշոտ Բլեյանի նախընտրական շտաբի անդամ էր, 2006 թվականին մասնակցում է «Այլընտրանք» հ/ք նախաձեռնության հիմնադրմանը, 2007 թվականին - «Ժողովրդավարական Հայրենիք», «Պահպանողական» կուսակցությունների և «Այլընտրանք» հ/ք նախաձեռնության կազմած «Իմպիչմենթ» նախընտրական դաշինքի անդամ, նախընտրական ցուցակի 1-ին համար։

2008 թվականին եղել է ՀՀ առաջին նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ։ 2008 թ. մարտի 2-ին, քաղաքական հետապնդումներից խուսափելով, Փաշինյանն անցնում է ընդհատակ։ 2009 թվականի հուլիսի 1–ին 1 տարի 4 ամիս ընդհատակում մնալուց հետո ինքնակամ ներկայանում է ՀՀ դատախազություն և ձերբակալվում է։ 
2010 թվականի հունվարի 19-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի դատարանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ Նիկոլ Փաշինյանին ՀՀ ՔՕ 225 հոդվածի առաջին մասով դատապարտում է 7 տարվա ազատազրկման։ Պատժի սկիզբը հաշվառվում է 2009 թվականի հուլիսի 1-ից։[3] Հետագայում Փաշինյանի պատժի ժամկետը կիսով չափ կրճատվում է, իսկ 2011 թվականի մայիսի 28-ին՝ Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ հայտարարված համաներման շրջանակներում, ազատ է արձակվում։[4] 2012 թվականի մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ՀԱԿ համամասնական ընտրացուցակով։ 2012 թվականի սեպտեմբերից 2013 թվականի փետրվար ամիսները եղել է ՀՀ ԱԺ էթիկայի հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ։

2013 թվականին համահիմնադրել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորումը։

2018 թվականին Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ մեկնարկեց «Իմ քայլը» նախաձեռնությունը, որը Գյումրիից դեպի Երևան քայլարշավ էր կազմակերպել ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության: Նրա ղեկավարած նախաձեռնությունը համագործակցում էր Սերժ Սարգսյանի իշխանության դեմ պայքարող այլ ուժերի հետ և լայն աջակցություն ստացավ բնակչության տարբեր հատվածների կողմից: Քաղաքացիական հասարակության կողմից սկսված մասշտաբային անհնազանդության գործողությունների հետևանքով ապրիլի 23-ի կեսօրին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց իր պաշտոնից:

 

Առավել մանրամասն՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular