ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նա երբեմն իր կապրիզներով է շարժվում, սխալ որոշումներ կայացնում, որի հետ ես համաձայն չեմ. Լիդիա Օռլովա

ՎԻԴԵՈ

Դերասանուհի Լիդիա Օռլովան հայտնի դարձավ «Շանթ» հեռուստաընկերության «Էլենի օրագիրը» հեռուստասերիալից: Թեեւ մինչ այդ նա տարբեր նախագծերում փոքրիկ մասնակցություն ունեցել է, սակայն սա դերասանուհու համար դեբյուտային կերպար էր, որը նրան տվեց ճանաչում ու սեր: Life.panorama.am-ի հետ զրույցում Լիդիան պատմել է սերիալային եւ թատրոնային աշխատանքի, ինչպես նաեւ խոսել առաջին սխալների եւ դրանք շտկելու հարցում ընկերների օգնության մասին:

Ավելի մանրամասն ՝ այստեղ

«Ես սովորում էի Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի վերջին կուրսում եւ հենց այդ շրջանում «Էլենի օրագիրը» հեռուստասերիալի ռեժիսորը տեսել էր լուսանկարներս ու հավանել տվյալ կերպարի համար: Հանդիպելուց ու խոսելուց հետո ստացա Ջենիի կերպարի առաջարկն ու սիրով համաձայնեցի»,- հեռուստաէկրաններ իր մուտքի մասին խոսելիս՝ պատմեց Լիդիան:

Դերասանուհու խոսքով՝   առաջին քայլերը հեշտ չի եղել, բայց թե իր հավասարակշռության, թե խաղընկերների օգնության շնորհիվ արագ է ինտեգրվել այս աշխատանքին:

«Գլուխ գովել չեմ  սիրում, բայց ի ուրախություն ինձ, շատ սխալներ չեմ ունեցել, սակայն համարձակություն ձեռք բերելուս հարցում ինձ շատ են օգնել խաղընկերներս, որոնք ստոպ-կադրերի ժամանակ չեն հեգնել, չեն ծիծաղել, ավելորդ կատակներ չեն արել: Անշուշտ սկզբում դժվար էր, ժամանակ էր պետք, որպեսզի կարողանայի հարմարվել տեսախցիկի հետ աշխատանքին, կերպարս ընկալեի: Սակայն ուրախ եմ, որ կարճ ժամանակ տեւեց այդ ամենը»,- պատմեց նա:

Խոսելովենց  իր հերոսոհու մասին՝ Լիդիան նշեց.

«Ես որոշ հարցերում համաձայն եմ նրա հետ, որոշ հարցերում բացարձակ չեմ ընդունում: Նա երբեմն իր կապրիզներով է շարժվում, սխալ որոշումներ կայացնում, որի հետ ես համաձայն չեմ: Ես էմոցիաներին տրվող մարդ չեմ, հավասրակշռված եմ եւ միայն երկար մտածելուց հետո եմ որոշումներ կայացնում, իսկ նա՝ ոչ: Ամեն դեպքում, Ջենիին պետք է խիստ չվերաբերվել, քանի որ նա ընդամենը դպրոցական աղջիկ է»:

«Էլենի օրագիրը» Լիդիա Օռլովային մասնագիտական հմտություններից զատ նաեւ ընկերներ է տվել.

«Հաճախ եմ ասում, որ հնարավոր է, եթե այս նախագծով չսկսեի աշխատել, այսքան հայտնի չդառնայի, իսկ դա ի շնորհիվ լավ թիմի, մարդկային լավ վերաբերմունքի: Այս նախագծի շնորհիվ լավ ընկերներ եմ ձեռք բերել՝ ի դեմս Հասմիկ Խոջոյանի, Մարիամ Ադամյանի, Մարինկա Խաչատրյանի, Միկայի: Ուրախ եմ, որ նրանց հնարավորություն ունեցա ճանաչելու եւ ընկերանալու իրենց հետ»,- նշեց նա:

Դերասանուհին ցանկություն ունի ապագայում կարիերան ընդլայնել: Իր խոսքով՝ հետաքրքիր դերեր է ուզում մարմնավորել՝ առանց խտրականություն դնելու կերպարների միջեւ:

Լիդիա Օռլովան Ալեքսանդր Գրիգորյանի վերջին կուրսում է սովորել, որը շարունակել է Նորա Գրիգորյանը, Լիդիան այժմ իր առաջին քայլերն է անում Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, դերասանուհին հույս հայտնեց, որ մի օր հնարավորություն կունենա ընդգրկվել թատրոնի դերասանական կազմում:

«Եթե անկեղծ լինեմ, ես մի սխալ եմ թույլ տվել: Երբ առաջարկ ստացա «Էլենի օրագրում» նկարահանվելու, այդ նույն շրջանում Նորա Գրիգորյանը առաջարկեց աշխատել թատրոնում: Սակայն ես սխալ թույլ տվեցի ու առավել նախապատվությունը տվեցի նախագծին: Հետագայում արդեն սխալս հասկացա եւ ուրախ եմ, որ Նորա Գրիգորյանը դարձյալ հնարավորություն տվեց աշխատել իրենց հետ: Ես իսկապես հպարտանում եմ իրենով, ով լինելով շատ երիտասարդ, կարողանում է այդքան մեծ աշխատանք իրականացնել թատրոնում: Ես լիովին բավարարված եմ իր հետ աշխատանքից»,- պատմեց դերասանուհին:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular