ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մաշան՝ «Սթենդ–ափ» քոմեդի շոուում իր մասնակցության և աղջիկ հումորիստ լինելու առանձնահատկությունների մասին

ՎԻԴԵՈ

Մարիամ Մուրադյանը՝ Մաշան, ով  այս շրջանում հանդես է գալիս «Սթենդ–ափ» քոմեդի շոու նախագծում, ի սկզբանե, հումորիստ լինելու կամ դերասանուհի դառնալու նպատակներ չի ունեցել: Tert.am Life-ի հետ զրույցում Մաշան խոսել է հեռուստատեսությունում հայտնվելու, աղջիկ–հումորիստ լինելու դրական ու բացասական կողմերի և այլ հարցերի մասին:

Ավելի մանրամասն ՝ այստեղ

Վոկալային կրթություն ստացած Մաշան առաջին քայլերը սկսել է որպես երգչուհի՝ մասնակցելով «Շանթ» հեռուստաընկերության «X Factor» երաժշտական նախագծին: «Այդ ժամանակ Գարիկ Պապոյանն ինձ նկատեց, հրավիրեց «Վիտամին» ակումբ: Այնուհետև հրավեր ստացա «32 ատամ» ակումբից: Հովհաննես Դավթյանը Stand up ժանրում նախագիծ ուներ, ինձ հրավիրեց  մասնակցելու, որտեղ էլ ինձ նկատեց մեր նախագծի պրոդյուսեր  Սարգիս Մնոյանը և կանչեց «Սթենդ–ափ» քոմեդի շոու: Երբևէ չեմ մտածել դերասանուհի դառնալու մասին, բայց փոքր տարիքում շատ ակտիվ երեխա եմ եղել։ Շատ էին ասում, որ դերասանությունն ինձ համար է:

Քանի որ սովորել եմ վոկալ բաժնում, ինձ պատկերացրել եմ որպես երգչուհի, բայց, փաստորեն, մարդիկ նկատել են դերասանական ջիղ, հավատացել են ու, կարծում եմ, չեն էլ սխալվել:)»,- նշեց նա:

Մաշան «Սթենդ–ափ» քոմեդի շոուի միակ հումորիստ աղջիկն է: Նրա խոսքով` տղաների միջավայրում աշխատելը շատ առավելություններ ունի, քանի որ ինքը միշտ ուշադրության կենտրոնում է:

Կին-տղամարդ հարաբերությունները, իրեն հանդիպող մարդկային տեսակներն ու իրավիճակները բեմից հումորային փաթեթավորմամբ ներկայացնող աղջկա խոսքով` ինքը երբևէ թեմաների պակաս չի ունենում:

«Կարող ես օրվա ընթացքում ինչ-որ բան նկատել, որը քեզ հետաքրքիր կթվա ու խոսել դրա մասին: Ի վերջո, պետք է լինի  ինչ-որ կին, որը կխոսի կին-տղամարդ խնդիրների մասին, մի քիչ  կբողոքի, մի քիչ էլ կբամբասի տղամարդկանցից: Լինում են դեպքեր, երբ հենց իմ կյանքից եմ օրինակներ վերցնում, լինում են դեպքեր, երբ ընկերներիս կյանքից եմ դրվագներ ներկայացնում: Ես հաճախ եմ խոսում նաև այն  աղջիկների մասին, ովքեր դիմել են բազմաթիվ պլաստիկ միջամտությունների: Ինձ համար դա շատ ծիծաղելի է: Ես ուղղակի չեմ ընդունում դա»,-  ասաց սթենդափերը: Հարցին` արդյոք հակադարձումներ կամ պատասխան քննադատություն  ստանում է, Մաշան հումորով արձագանքեց.«Դեռ ոչ ոք մազերս չի պոկել։)»:

Շատ աղջիկներ, որպես իդեալական տղամարդու պարտադիր չափորոշիչ, նշում են հումորի զգացումը: Մաշան այս հարցում իր պատկերացումն ունի. «Տղամարդը, որը կարող է գրավել իմ ուշադրությունը, պետք է լինի շատ լուրջ, բայց պարտադիր հասկանա հումորը: Իմ կողքի տղամարդը չի կարող անընդհատ հումորներ անել, ծիծաղել, դա կարող է նյարդայնացնել ինձ, բայց պետք է հասկանա հումորը, գոնե, զուտ նրա համար, որ երբ հումոր անեմ, ժպտա»:

Մաշան խոստովանեց, որ հասարակության մեջ շատերը թերահավատորեն են մոտենում հումորիստ–աղջկա կերպարին և, որպես կանոն, նրան ընկալում են որպես անլուրջ մարդու: «Ամենավատը դա է:  Եթե դու հումորիստ ես, մտածում են, պետք է 24 ժամ ինչ-որ հումորներ անես, լուրջ լինելը տարօրինակ են համարում: Դա ինձ բարկացնում է, հատկապես, երբ  սոցկայքերով են սխալ կարծիքներ գրում: Մտածում են՝ դու հումոր ես անում, ուրեմն` ցինիկ ես: Ես, երբեմն, կարող եմ  շատ կոպիտ լինել, հետո փոշմանել դրա համար: Հանրային կերպարը պարտավորեցնող է. հաճախ ստիպված ես լինում լավ վերաբերել դիմացինին, որ հանկարծ տպավորություն չլինի, թե հեռուստացույցով երևացել ես,  մեծամիտ ես պահում քեզ»,- նշեց նա:

Սթենդափերը նկատեց, որ հումորը կյանքում օգնում է  շրջանցել բարդ իրավիճակներն ու ավելի թեթև հաղթահարել ծանր պահերը: Մարդկանց ծիծաղեցնել փորձող Մաշային ծիծաղեցնելը, պարզվում է, հեշտ չէ: «Ինձ ծիծաղեցնելը սարսափելի դժվար է: Ես հենց այնպես չեմ ծիծաղում: Երբեմն, գործընկերներս գալիս, ասում են՝ այսպիսի հումոր եմ գրել, ծիծաղելի՞ է, ես որքան էլ գիտակցում եմ, որ դա ծիծաղելի է, ցույց չեմ տալիս բարձր ծիծաղով»,-եզրափակեց Մաշան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular