ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրոպական հեղինակավոր պարբերականում հրապարակվել է Գագիկ Ծառուկյանի տնտեսական տեսլականը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

մբատ Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Համաշխարհային մի շարք հեղինակավոր պարբերականների տարեկան ամփոփագրում հրապարակվել է Գագիկ Ծառուկյանի «Հայաստանը՝ Եվրոպայի և Ասիայի խաչմերուկ» հոդվածը, որում ամփոփ կերպով ներկայացված է Հայաստանի երկրորդ քաղաքական ուժի ղեկավարի կարծիքն ու տեսլականը Հայաստանի տնտեսության մասին։
Նշենք, որ այս ամփոփագրում հրապարակվում են համաշխարհային ճանաչում ունեցող անձանց հոդվածները։ Վերնոշյալ համարում հոդվածներով են հանդես եկել այնպիսի հայտնի գործիչներ, ինչպիսիք են ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը, ՄԱԿ նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը, ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, Իռլանդիայի Եվրոպական հարցերով նախարար Հելեն Մաքինթը, ԵԽ արտաքին հարաբերություննների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մաքալիսթերը, տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակակիր Անգուս Դիթոնը, Համաշխարհային տնտեսական ֆորումի (Դավոս) հիմնադիր և գործադիր նախագահ Կլաուս Շվաբը և այլ հայտնի գործիչներ։
Իր հոդվածում Գագիկ Ծառուկյանը անդրադառնում է Հայաստանի տնտեսությանը՝ միաժամանակ այն դիտարկելով համաշխարհային տնտեսության մեջ ներկայումս կատարվող անդառնալի փոփոխությունների համատեքստում։ Գագիկ Ծառուկյանը նշում է, որ ներկայումս համաշխարհային տնտեսությունը թևակոխում է նոր արդյունաբերական հեղափոխության փուլ, իսկ համաշխարհային տնտեսության մեջ ավելի որոշիչ են դառնում նոր տեխնոլոգիաները և նոր արդյունաբերական մոդելները։
Այս ամենը, ըստ ԲՀԿ նախագահի, էլ ավելի արդիական է դարձնում Հայաստանում նոր տնտեսական քաղաքականության որդեգրումն ու իրականացումը, որպեսզի այն դառնա առավել դինամիկ և կարողանա արձագանքել համաշխարհային տնտեսությունում կատարվող գործընթացներին։
Գագիկ Ծառուկյանի տեսլականը ՀՀ տնտեսության վերաբերյալ ներառում է երեք հիմնական ուղղություններ․ տնտեսական մոդելի փոփոխության անհրաժեշտությունը, սոցիալական բևեռացման մարտահրավերի լուծումը, ներգաղթի կազմակերպումը, որի համար պետք է ստեղծվեն հավասար մրցակցային պայմաններ և վերականգվի վստահությունը։
Այս ամենի իրականացմամբ և օգտագործելով իր՝ Ասիայի ու Եվրոպայի միջև կամուրջ հանդիսանալու փաստը, Հայաստանը, ըստ ԲՀԿ նախագահի, կարող է աշխարհին ներկայանալ որպես փոքր տնտեսություն ունեցող երկրի օրինակ, որը կարող է ստեղծել ինովացիոն միջավայր՝ նորարական ոլորտների և կազմակերպությունների համար։
Սակայն Գագիկ Ծառուկյանը այն գործիչներից է, որը երբեք չի բավարարվում միայն խոսքով կամ խնդիրներ բարձրաձայնելով, այլ նաև հանդես է գալիս դրանց լուծման ուղղված գործով ու ծրագրերով։ Այն խնդիրները, որնք բարձրաձայնված են Գագիկ Ծառուկյանի հոդվածում, մասնավորապես նոր տնետսական քաղաքականության երեք ուղղությունների տեսքով, արդեն կյանքի են կոչվում նրա ջանքերով։
Այսօր Գագիկ Ծառուկյանի շնորհիվ հսկայական ներդրումներ են արվում արևային էներգետիկայի և կրիպտոարժույթների ստեղծման ոլորտներում, որը հենց Հայաստանի տնտեսությունը նոր, ինովացիոն հիքմերի վրա դնելու, բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ նոր նորարարական կազմակերպությունների ստեղծման և զարգացման ուղղություններից մեկն է։ 
Իսկ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ վերջերս կայացած «Նոր քաղաքականություն՝ Կառուցենք ավելի բարգավաճ աշխարհ» միջազգային համաժողովը ուղղված էր միջազգային գործընկերների հետ Հայաստանի նոր տնտեսական քաղաքականության մասին գաղափարների քննարկմանը և նոր մտքեր զարգացնելուն՝ հաշվի առնելով միջազգային փորձը։
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular