ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վատ համբույրի 7 նշան, և դրանից խուսափելու 10 ձև. ՍԱ պետք է իմանան բոլոր նրանք, ովքեր ունեն զուգընկեր

ՎԻԴԵՈ

Վատ համբույրի սահմանումը շատ սուբյեկտիվ կարող է լինել: Ստորև ներկայացված են վատ համբույրի մի քանի նշաններ, ինչպես նաև դրանցից խուսափելու մի քանի ձև, որպեսզի դուք լավացնեք ձեր համբուրվելու հմտությունները: Ի՞նչն է տալիս մարդուն վատ համբուրվողի տիտղոսը Վատ համբուրվող է համարվում այն մարդը, ով գաղափար չունի, թե ինչպես հաճույք պատճառի զուգընկերոջը իր շրթունքներով: Եվ ոչ միայն դա. վատ համբուրվողները սովորաբար նրանք են, ովքեր հաշվի չեն առնում որոշ հանգամանքներ, ինչպիսիք են օրինակ` գտնվելու վայրը, տրամադրությունն ու իրենց զուգընկերոջ պատրաստակամությունը:
#1 Չորացած շրթունքներ: Չորացած և ճաքճքած շրթունքներով համբուրվելը պրոբլեմ է ներկայացնում, որովհետև այն կարող է ցավ պատճառել զուգընկերոջը: Չորացած շրթունքները նաև պատասխանատու են բերանի տհաճ հոտի համար: Բացի այդ, այդպիսի շրթունքների տեսքն ընդհանրապես հաճելի չէ:

#2 Թքարտադրություն: Սա վատ համբուրվողներին բնորոշ պրոբլեմ է: Մեծ ծավալով թքարտադրությունը կարող է պայմանավորված լինել որոշակի առողջական պրոբլեմների հետ, բայց նաև որոշ մարդիկ կարծում են, որ համբուրվելու ընթացքում շրթունքները թքով թրջելը շատ հիանալի գաղափար է: Բայց ցավոք, նրանք հաշվի չեն առնում այն փաստը, որ չափազանց շատ թքի պատճառով նրանք և իրենց զուգընկերները կարող են խեղդվել… ամոթի ծովի մեջ:

#3 Կծել: Այո, դա սեքսուալ է: Բայց ուժեղ կծելը կարող է փչացնել համբույրի ամբողջ հաճույքը: Այն կարող է ցավոտ լինել և ձեր զուգընկերոջն անհարմար վիճակի մեջ դնել:

#4 Տարօրինակ ձայներ հանել: Երբեմն պատահում է, որ տնքալը համբույրի հաճույքը մեծացնում է: Սակայն, ձեր երախտագիտությունը հայտնելու համար այդ տնքոցները չափազանցնելիս կարող եք փչացնել ողջ տրամադրությունը, հատկապես եթե մարդաշատ վայրում եք:

#5 Բերանից տհաճ հոտ: Հնարավոր է, որ դուք շատ տարվեցիք այդ համեղ սոխով աղցանով, կամ ստամոքսի խնդիր ունեք, որի մասին չգիտեք: Ամեն դեպքում լավ կլինի իմանալ, որ համբույրը նույնիսկ չի էլ սկսվի, եթե ձեր զուգընկերը սենյակի մյուս անկյունից զգա տհաճ հոտ ձեր բերանից:

#6 Բերանի բացվածության աստիճան: Որոշ մարդիկ այնքան լայն են բացում իրենց բերանը համբուրվելիս, որ թվում է, թե նրանք իրենց զուգընկերոջը կուլ կտան, մինչդեռ ոմանք այնքան սեղմած են պահում իրենց շրթունքները, որ թվում է, թե նրանք իրենց լեզուն պահում են միայն ամուսնությունից հետո օգտագործելու համար:

#7 Շատախոսություն: Դուք համբուրվում եք: Ցանկացած խոսակցություն, որքան էլ այն կարևոր կամ հաճելի թեմայի շուրջ լինի, պետք է տարվի միայն համբույրից հետո: Որոշ մարդիկ կարծում են, թե համբուրվելու ընթացքում քաղցր-մեղցր դատարկություններ ասելը սեքսուալ է, բայց սովորաբար այն թույլ չի տալիս կենտրոնացնել ուշադրությունը համբույրի վրա ու դրանից իրական հաճույք ստանալ:

Ինչպե՞ս կարելի է լուծել այս պրոբլեմները
Լավ համբուրվող դառնալու գաղտնիքն այն է, որ հարկավոր է տեղյակ լինել, թե ձեր զուգընկերն ինչեր է սիրում: Նաև հարկավոր է ուշադրություն դարձնել, թե դուք որտեղ եք համբուրվելու պահին, և ինչ հանգամանքներ են առկա:
Դուք ընկերությու՞ն եք անում: Դա ձեր առաջին ժամադրությու՞նն է: Դուք պատրաստվում եք հիմա սեքսո՞վ զբաղվել: Լավագույն համբույրը պարգևելու համար պետք է պատրաստված լինել և համապատասխան համբույր տալ` կախված հանգամանքներից:

#1 Խոզանակով մաքրեք ձեր ատամները: Իհարկե, ես ի նկատի չունեմ անմիջապես համբույրից առաջ արագ խոզանակել ատամներն ու անցնել համբույրին: Ուղղակի նախքան ձեր զուգընկերոջ հետ ժամադրության դուրս գալը հարկավոր է ատամները մաքրել:

#2 Մի քիչ ջուր խմեք: Ոչ մեկին էլ հաճելի չէ համբուրել չորացած շրթունքներով մարդկանց: Ջուրը ոչ միայն կթարմացնի ու կխոնավեցնի ձեր շրթունքները, այլև կնվազեցնի քիչ առաջ ձեր ճաշակած ուտելիքների համն ու հոտը:

#3 Օգտագործեք մի քիչ շրթունքների վազելին: Այն ձեր շրթունքները կդարձնի հարթ ու հյութեղ, իսկ մրգային համով վազելինի շնորհիվ ձեր համբույրն ավելի հետաքրքիր կդառնա:

#4 Թիք-թաք օգտագործեք: Ինչքան էլ ձեզ թվում է, թե նա կկարծի, թե դուք նախապես պատրաստվել եք համբույրին, ձեր զուգընկերը շնորհակալություն կհայտնի ձեզ դրա համար, նույնիսկ եթե միայն իր մտքում:

#5 Համոզված եղեք, որ նա ուզում է համբուրել ձեզ: Դուք պետք է զգաք, արդյոք նա համբուրվելու տրամադրություն ունի, թե ոչ:

#6 Սկզբից հարկավոր է սկսել շատ նուրբ ու դանդաղ համբույրով: Թեթևակի պաչիկ արեք նրա շրթունքները, ու հենց զգաք, որ նա պատրաստ է շարունակել, կարող եք ավելի ռիթմիկ համբույրների անցնել, այնպես, որ երկուսիդ էլ դուր գա:

#7 Կուլ տվեք ձեր թուքը: Այն մի փոխանցեք ձեր զուգընկերոջը: Եթե հուզված եք, մի քանի անգամ կուլ տվեք, որպեսզի ձեր բերանում մի դույլ թուք կուտակված չլինի:

#8 Շնչեք և արտաշնչեք ձեր քթով: Մի անհանգստացեք, դուք համբույրից շնչահեղձ չեք լինի: Եթե ձեզ թվում է, թե դուք շնչահեղձ եք լինում, դադարեցրեք համբույրն ու մի քանի վայրկյան հանգստացեք նախքան համբույրը վերսկսելը:

#9 Ձեր բերանը մի բացեք ավելի լայն, քան անհրաժեշտ է: Եթե ուզում եք ձեր լեզուն էլ մասնակցի համբույրին, թող մասնակցի: Ուղղակի ատամներն ու լնդերը թող չմասնակցեն: Լեզվով համբուրվելու համար պետք չէ բերանը ամբողջ ուժով բացել, ասես ատամնաբուժարանում եք: Ընդամենը պետք է բերանը բացել այնքան, որ ձեր լեզուն չափավոր մտնի ու շարժվի ձեր զուգընկերոջ բերանում, այլ ոչ թե հանկարծ հայտնվի նրա կոկորդում:

#10 Մի շատախոսեք: Խոսակցությունները թողեք համբույրից հետո: Եթե ուզում եք սեքսուալ բաներ ասել, մի վայրկյանով դադար տվեք համբույրը, ասեք ու նորից շարունակեք համբուրվել, այլ ոչ թե խոսքերն ասեք նրա բերանի մեջ: Սեքսուալ բառերը սեքսուալ են, եթե ձեր սիրելին այդ բառերը լսում է:

Մանրամասները՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular