ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարվա եղանակը, որի ընթացքում ծնվել եք, կարող է բնորոշել ձեր բնավորությունը

ՎԻԴԵՈ

Բնավորության ձևավորման վրա ազդում են մի խումբ գործոններ, այդ թվում՝ տարվա եղանակը, որի ընթացքում ծնվել է մարդը։

Գարնան երեխաներ։ Միշտ ուշադիր եք մտերիմների նկատմամբ, չեք արհամարհում նրանց ցանկություններն ու պահանջները։ Ձեզ դուր է գալիս օգնել մարդկանց, մեծ վճռականություն ունեք՝ աշխարհն ավելի լավը դարձնելու համար, առավելագույնս ջանքեր եք ներդնում այդ նպատակին հասնելու համար։ Արտասովոր մարդ եք, գրավիչ, ժպտերես։ Ռեալիստ եք, չեք ճախրում երկնքում։ Հեշտությամբ եք կարողանում նոր ընկերներ ձեռք բերել, ում հետ ցանկանում եք արկածներ ունենալ։

Ամռան երեխաներ։ Անկախ եք, ստեղծագործող, հեշտությամբ լուծում եք ցանկացած խնդիր։ Ձեզ համար լավագույն հանգիստը ստեղծագործելու ընթացքն է։ Որևէ բան ստեղծելով՝ իսկապես հանգստանում եք թե հոգեպես, թե ֆիզիկապես։ Ազնիվ եք, չեք ստում մտերիմներին։ Դրական էներգիա եք հաղորդում, կարողանում եք հաղթահարել բացասական մտածողությունը։ Լավ ուղեկից եք, ում ձգտում են մարդիկ։

Աշնան երեխաներ։ Նախքան որոշում կայացնելը երկար մտածում եք։ Ուշադիր եք, հետևողական, սթափ, ինչի շնորհիվ վայրկենապես հասկանում եք սուտը։ Հանգստանում եք ձեզ հաճելի մարդկանց հետ երկար և ճանաչողական խոսակցությունների ընթացքում։ Անկեղծ, ինտելեկտուալ մարդ եք։ Կյանքում շատ բան եք տեսել և զգացել, այդ պատճառով էլ միշտ կարող եք խորհուրդ տալ մարդկանց։

Ձմռան երեխաներ։ Ձեզ համար դժվար է հրաժարվել, երբ որևէ բան են խնդրում։ Այնքան էլ չեք սիրում ուշադրության կենտրոնում լինել, բայց ձեզ համար կարևոր է, որ բարյացակամ և դրական միջավայրում լինեք։ Երբ որևէ մեկին թույլ եք տալիս «մտնել» ձեր սիրտը, երկարաժամկետ հարաբերություններ եք կառուցում նրա հետ։ Ամբողջությամբ եք տրվում ցանկացած բանի՝ ձգտելով հուսահատության չմատնել ոչ ոքի։ Այդ պատճառով էլ հուսալի և պատասխանատու մարդու համբավ ունեք։ Շատերն են ձեզ լավագույն ընկեր համարում։

Նյութը Flytothesky.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular