ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ է իրենից ներկայացնում կանացի պահպանակը և ինչպես են այն օգտագործում. Տեսանյութ

ՎԻԴԵՈ

 Կանացի պահպանակը սեռական հարաբերությունների ընթացքում կիրառվող պատնեշային բեղմնականխման միջոց է՝ նախատեսված սեռական ճանապարհով փոխանցվող վարակների վտանգը նվազեցնելու և անցանկալի հղիությունից խուսափելու համար։ Կանացի պահպանակը ստեղծվել է դանիացի բժիշկ Լասե Հեսըլի կողմից։ Այն կրում են կանայք՝ ներքին սեռական օրգաններում։ Պահպանակը ֆիզիկապես կանխում է ժայթքած սերմնահեղուկի կամ տղամարդու օրգանիզմում արտադրված այլ հեղուկների ներթափանցումը կնոջ օրգանիզմ։ Կանացի պահպանակները կարող են նաև օգտագործվել զուգընկերոջ կողմից՝ սրբանային սեռական հարաբերության ընթացքում։

Կանացի պահպանակը բարակ, նուրբ, մարմնի մասերն ազատորեն գրկող շապիկ է՝ յուրաքանչյուր ծայրին մեկական ճկվող օղակով։ Սովորաբար դրանք լինում են տարբեր չափերի։ Միջին չափի պահպանակները հիմնականում հարմար են գրեթե բոլոր կանանց համար։ Նրանք, ովքեր նոր են ծննդաբերել, սկզբում պետք է փորձեն օգտագործել մեծ չափի պահպանակ։ Շապիկի փակ կողմում գտնվող օղակը նախատեսված է պահպանակը հեշտոցի մեջ տեղադրելու և սեռական հարաբերությունների ընթացքում այն տեղում պահելու համար։ Պահպանակի բաց ծայրի օղակը, որի վրա փաթաթվում է շապիկը, մնում է կնոջ արտաքին սեռական օրգաններից դուրս և ծածկում դրանց մի հատվածը։

Կանացի մեկ պահպանակի արժեքն ավելի բարձր է, քան տղամարդունը, սակայն կան որոշ փաստեր, որոնց հիման վրա կարելի է եզրակացնել, որ պոլիուրետանից պատրաստված կանացի պահպանակները կարելի է լվանալ, վարակազերծել և կրկին օգտագործել։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ «FC2» կանացի պահպանակների կիրառումը ծախսարդյունավետ մեթոդ է ՄԻԱՎ-ից պաշտպանվելու համար, անգամ այն դեպքում, երբ դրանց օգտագործման տարածվածությունը մեծ չէ։ Ինչպես բոլոր պատնեշային բեղմնականխման միջոցների դեպքում, կանացի պահպանակների անվտանգության համար անհրաժեշտ է կիրառել ջրային կամ սիլիկոնային հիմքով քսուքներ։ Լատեքսից պատրաստված կանացի պահպանակների հետ չպետք է օգտագործվեն յուղեր։ «FC2» կանացի պահպանակներն արտադրվում են նախապես սերմնասպան չպարունակող, սիլիկոնային հիմքով քսուքներով պատված։ Նիտրիլից պատրաստված «FC2» պահպանակների դեպքում կարող են կիրառվել յուղային կամ ջրային հիմքով քսուքներ՝ պահպանակի մեջ լցնելու, արտաքին մակերևույթը կամ առնանդամը պատելու նպատակով։

Առավել մանրամասն՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular