ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ կարող է ասել դաշտանը Ձեր առողջության մասին

ՎԻԴԵՈ

Դաշտանը արգելված թեմաներից մեկն է։ Բայց այն, թե ինչպես է ընթանում դաշտանը, շատ բան կարող է պատմել Ձեր առողջության մասին։ Զուգարանի ջուրը քաշելուց առաջ մի լավ զննեք (խոսքը ոչ միայն  մեզի եւ կղանքի, այլ նաեւ ամսականների մասին է) եւ պարզեք 6 կարեւոր փաստ Ձեր առողջության մասին, հայտնում է The Medical Daily-ն։

1.Ցավոտ ամսականներ

Դիսմենորեան բժշկական տերմին է, որը նշանակում է դաշտանային ցավ։ Այն հանդիպում է կանանց 50%-ի մոտ եւ պրոստագլանդին հորմոնների ավելորդ քանկության հետեւանք է։ Սուր եւ անտանելի ցավի նոպաները ստամոքսի ներքեւի հատվածում կարող են  մատնանշել ավելի լուրջ խնդիր՝ էնդոմետրիոզ։ Այս խնդիրն ունեցող կանանց արգանդի հյուսվածքը աճում է արգանդից դուրս, սովորաբար կոնքային հատվածում։ Կանաց 7-10%-ը տառապում է էնդոմետրիոզով։

2. Արտազատության գույնը

Թեպետ սա այնքան էլ էսթետիկ տեսարան չէ, բայց իմանալով ամսականների արտազատության գույնը, շատ բան կարելի է հասկանալ կնոջ հորմոնալ առողջության մասին։  Հորմոնները մշտապես փոփոխվում են չորս շաբաթական ցիկլի ընթացքում, ինչը կարող է ազդել արտազատության գույնի եւ դաշտանային ցիկլի կայունության վրա։ Ամսականների ժամանակ կանանց մոտ հանդիպում է հետեւյալ գունային երանգներից մեկը՝ սառեցված հապալասի խյուսի, ելակի ջեմի եւ լորամրգի հյութի, ասում է խոլիստիկ բժշկության խորհրդատու եւ ֆունկցիոնալ դիետոլոգ Ալիսա Վետտին։

Իրենց գույնով եւ կառուցվածքով հապալասի նման ամսականները, որպես կանոն, ցույց են տալիս էստրոգենի բարձր մակարդակը, ինչը կարող է հանգեցնել արգանդի պատերի հաստացման, երբ այս հորմոնը չափից շատ է։

Կանայք, ում ամսականները համընկնում են ելակի գույնի հետ, սովորաբար ունեն շատ ցածր էստրոգենի մակարդակ, ինչը կարող է առաջացնել լիբիդոյի ցածր մակարդակ, մազաթափություն եւ հոգնածություն։

Եւ իհարկե, ամսականներ, որոնք ունեն լավ հագեցած կարմիր գունավորում, ինչպես լորամրգի հյութը։ Դա բնական է եւ այդպիսի ամսականները, որպես կանոն, սկսվում եւ ավարտվում են ճիշտ ժամանակին։ Այնուամենայնիվ, կան կանայք, որոնց մոտ լինում է նախադաշտանային համախտանիշ (ՆԴՀ), եւ նրանք պետք է զգոն լինեն։ Շատ կանայք մտածում են, որ ՆԴՀ-ը  բնական երեւույթ է, բայց դա այդպես չէ։ ՆԴՀ-ը հորմոնային խախտումներ առաջացնող առաջին նախապայմաններից մեկն է։

3. Արտազատություն

Ձեզ կարող է թվալ, որ դուք շատ արյուն եք կորցնում ամսականների ժամանակ, սակայն դաշտանային ցիկլի ընթացքում արտազատվում է միջինը մի բաժակ արյուն, ասում են  ամերիկյան Երկաթի նյութափոխանակության հետազոտական ինստիտուտի աշխատակիցները։ Բայց դա չի նշանակում, որ կնոջ մոտ չի կարող լինել ուժեղ արյունահոսություն։ Դաշտանային ցիկլի ժամանակ ուժեղ եւ երկարատեւ արյունահոսությունը կարող է առաջացնել սակավարյունություն եւ հետեւյալ հիվանդությունները՝ պտղաբերությանը սպառնացող ֆիբրոզային ուռուցքներ, արգանդի պատերին գոյացություններ, պոլիպներ, ուռուցքներ արգանդի վզիկի կամ հենց արգանդի վրա կամ էլ էնդոմետրիոզ։ Նման հիվանդությունների հավանականությունը աճում է 35 տարեկանից հետո։ 

Այն կանանց օրգանիզմում, ում մոտ լինում է չափազանց քիչ արտազատություն ամսականների ժամանակ, հնարավոր է, տեղի են ունենում հորմոնալ փոփոխություններ։ Նրանք վատ են սնվում կամ սթրեսային վիճակում են գտնվում։ Քիչ արտազատումներ հաճախ լինում են այն կանանց մոտ, ովքեր ունենում են դաշտանադադար կամ նրանց, ովքեր ընդունում են հորմոնալ հակաբեղմնավորիչներ։ Չափազանց քիչ արտազատությունները կարող են նաեւ մատնանշել աուտոիմունային խանգարումներ՝ պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ կամ Աշերմանի համախտանիշ։

4. Դաշտանի հաճախականությունը

Դաշտանի հաճախականությունը առողջության մասին լավ ցուցանիշ է։ Ըստ Մայո կլինիկայի տվյալների, դաշտանը կարող է առաջանալ յուրաքանչյուր 21 - 35 օրը մեկ եւ տեւել 2-7 օր։

Եթե դեռահասության տարիներից հետո Ձեզ մոտ դաշտանային ցիկլը անկանոն է կամ եթե Ձեզ մոտ արտազատություններ են լինում ոչ ցիկլի շրջանում կամ ցիկլը տեւում է ավելին քան յոթ օր, դա կարող է պայմանավորված լինել քաշի կտրուկ նվազեցմամբ, սթրեսով, հղիությամբ կամ որոշ դեղերի օգտագործմամբ, օրինակ, արգանդի քաղցկեղի դեմ։ Բացի այդ, դաշտանի անկանոնությունը կարող է առաջանալ մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործելու հետեւանքով։ Երբեմն կանայք կարող են ունենալ անկանոն ամսականներ. դա նորմալ է, սակայն ավելի լավ է խորհրդակցել բժշկի հետ:

5. Արյունահոսություններ ամսականներից հետո

Ամսականներից հետո արյունահոսություններ լինում են այն կանանց մոտ, ովքեր հակաբեղմնավորիչներ են ընդունում, ինչը հանգեցնում է կծկումների։ Բայց եթե կինը հակաբեղմնավորիչներ չի ընդունում եւ նրա մոտ դեռ նկատվում է արյունահոսություն ամսականներից հետո, ապա պետք է հրատապ խորհրդակցել բժշկի հետ։

Medline Plus –ը ենթադրում է, որ հեշտոցային արյունահոսությունը կարող է կապված լինել քաղցկեղի կամ նախաքաղցկեղային վիճակի հետ, ինչպես նաեւ լինել հեշտոցային վարակի, հորմոնալ դիսբալանսի, կամ պոլիպների նշան։

6. Ամսականների բացակայությունը

Երբ կնոջ մոտ բացակայում են ամսականները, առաջին ենթադրությունը, որ գալիս է իր միտքը՝ հղիությունն է։ Սակայն կան դաշտանի բացակայության շատ այլ պատճառներ։ Սա կարող է պայմանավորված լինել հակաբեղմնավորիչներ ընդունելով կամ հորմոնալ ներարկումներ կատարելով։  Այն նաեւ կարող է կապված լինել ուղեղի ուռուցքի, վահանաձեւ գեղձի գերակտիվության կամ ձվարանների ֆունկցիայի նվազման հետ։

Մանրամասները՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular