ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սիրային հորոսկոպ

ՎԻԴԵՈ
Խոյ. Հաճախ շատ գրավիչ և շփվող է,ունի հումորի զգացում և մի շարք երկրպագուներ,անգամ սիրում է սիրաբանել:
 
Խոյերը շատ փոփոխական են,նրանք շուտ սիրահարվում և շուտ հիասթափվում են: Շատ սիրավեպեր են ունենում նույնիսկ հասուն տարիքում: Սովորաբար ամուսնանում են վաղ տարիքում և հետո ափսոսում են :Խոյերը սովորաբար ուշ են ձեռք բերում իմաստություն և հաճախ իրենց ընտրությունը կատարում են միայն 30-35 տարեկանում:
 
Կին-խոյերը զարմանալի են: Նրանք շատ հավակնոտ են և օգնում են իրենց ամուսիններին հաջողության հասնել: Այսպիսի կանայք երջանիկ են ,երբ նրանց ղեկավարում է այն մարդը,ում նրանք հարգում են: Շատ Խոյեր անպատասխանատու են,նրանց դժվար է “կապել տանը”:Նրանց անհրաժեշտ է կայունություն և ամրություն:
 
Լավ զուգընկերներ են`Ցուլը,Աղեղնավորը,Երկվորյակը,Ձկները,Ջրհոսը:
 
Վատ զուգընկերներ են`Խեցգետինը,Կշեռքը և Այծեղջյուրը:
 
Ցուլ. Սերն այնքան բնական է տվյալ մարդկանց համար,որքան շնչելը,քանի որ սիրո մոլորակը` Վեներան կառավարում է Ցլերին: Երիտասարդ տարիքում նրանք շատ սիրավեպեր են ունենում,քանի որ բարի և հոգատար են: Նրանց համար ամուսնությունը ավելի կարևոր է,քան հաջողությունները սիրո մեջ:
 
Կին-ցուլը շատ բծախնդիր է ամուսին ընտրելու հարցում : Նրանք հասկանում են,որ շատ բաներ կարող են առաջարկել ամուսնուն`ճաշակ,հմայք,տնային տնեսություն վարելու մեծ ձիրք: Տղամարդ-ցուլը համարյա իդեալական ամուսին է: Նա հավատարիմ, վստահելի, մեծահոգի,տնակյաց է և միշտ իր տան տերն է հանդիսանում:
 
Տղամարդ-ցուլը շատ կրքոտ է,բայց քչախոս:Նրանք դառնում են իդեալական ծնողներ:
 
Լավ զուգընկերներ են`Երկվորյակը,Խեցգետինը,Ձկները,Կույսը ,Խոյը և Այծեղջյուրը:
 
Վատ զուգընկերներ են`Կարիճը,Առյուծը,Ջրհոսը:
 
Երկվորյակներ. Սիրո մեջ նրանց նշանաբանն է`ինչքան շատ,այնքան լավ: Սերը խաղ է: Նրանց ցանկությունն է ինքնահաստատվելը ,իսկ սիրախաղերը նպաստում են դրանց: Սիրո հարցերում իսկական երևակայություն և սրամտություն են դրսևորում: Անհատականության մտավոր կողմը գերակշռում է զգացմունքային կողմի նկատմամբ: Սիրում են սիրաբանել և հաղթել:
 
Կին-երկվորյակները շատ սեքսուալ,գրավիչ,կանացի և գեղեցիկ են:
 
Տղամարդ-երկվորյակները օժտված են գրավչությամբ,բարձր ինտելեկտով և հնարամտությամբ,ավելի շատ ձգտում են գեղեցկությանը,քան ընտանիքին: Հաճախ արտահայտում են դժգոհություն կյանքի նկատմամբ: Չեն սիրում ճնշումը զուգընկերոջ կողմից:
 
Լավ զուգընկերներ են` Խեցգետինը,Առյուծը,Ջրհոսը,Խոյը և Ցուլը:
 
Վատ զուգընկերներ են`Կույսը,Աղեղնավորը և Ձկները:
 
Խեցգետին. Նրանց համար կյանքը միօրինակ և անհետաքրքիր է առանց սիրո: Ամբողջովին անձնատուր են լինում զգացմունքին և կրքին: Այդ ժամանակ կարող են տառապել անքննությունից և ախորժակի բացակայությունից:
 
Կին-խեցգետինը հիանալի մայր է,լավ տնտեսուհի,հավատարիմ կյանքի ընկեր: Սովորաբար ավելի շատ սիրում են երեխաներին,քան ամուսնուն:”Տղամարդու սիրտ տանող ուղին անցնում է ստամոքի միջով” ասացվածքը միանգամայն համապատասխանում է տղամարդ-խեցգետիններին,որոնք սիրում են լավ խոհանոց և հիանալի խոհարարներ են:
 
Տղամարդ-խեցգետինը տան տղամարդ է,նուրբ,բարի,կարեկցող և հոգատար,շատ կապված են մոր հետ: Խեցգետինները կարծես սեփականատերեր լինեն և շատ խանդոտ են:
 
Լավ զուգընկերներ են` Առյուծը,Կույսը,Կարիճը,Ձկները,Ցուլը:
 
Վատ զուգընկերներ են` Կշեռքը,Այծեղջյուրը և Խոյը:
 
Առյուծ. Առյուծի համար կյանքը հենց ինքնին սիրո մարմնացումն է: Նրանք ռոմանտիկ են,տենչում են լինել սիրված և դառնալ երկրպագության առարկա: Հանուն սիրո պատրաստ են անցնել թույլատրելի բոլոր սահմանները:
 
Կին-առյուծները սեքսուալ և գրավիչ են:
 
Տղամարդ-առյուծները իդեալական սիրահարներ են`կրքոտ,մեծահոգի,հմուտ,ուշադիր,սիրում են նվերներ մատուցել: Դժվար է դիմագրավել տղամարդ-առյուծի գայթակղությանը:Լինում են այնպիսի դեպքեր,երբ առյուծը գերադասում է նյութականը, քան կնոջն ու երեխաներին: Երբեմն սիրո մեջ լինում են համարձակ, երբեմն էլ`շատ թույլ:Գերադասում են կորցնել սերն ու երջանկությունը, քան նյութականը: Առյուծները զգացմունքային են,սիրում են նվիրել ծաղիկներ,գրել սիրային նամակներ:Կին-առյուծը մի անգին գոհար է`պատասխանատու,հավատարիմ,լավ տնային տնտեսուհի:Ամուսին-առյուծը շատ հավատկնոտ և խանդոտ է:Նրանք շատ են լսում իրենց մայրերին:Մայրերին լսելով երբեմն կորցնում են իրենց կյանքի կեսին և ողջ կյանքը կորցրած,չստացված սիրո համար լուռ տառապում են` վնասելով իրենք իրենց:Առյուծները սիրում են հասարակությունը,ուստի դժվար է նրանց պատկերացնել տանը`բուխարու դիմաց նստած:
 
Լավ զուգընկերներ են`Կույսը,Կշեռքը,Աղեղնավորը,Խոյը,Երկվորյակը և Խեցգետինը:
 
Վատ զուգընկերներ են` Ջրհոսը և Ցուլը:
 
Կույս. Կույսերը երկակի և հակասական են: Մի կողմից սառն են, մյուս կողմից ջերմ, գրավիչ: Նրանք, թերևս, շատ վերլուծական վերաբերմունք ունեն սիրային հարցերում: Վախենում են քննադատությունից, քանի որ զգայուն են:
 
Կին-կույսը հիանալի կյանքի ուղեկից է` հուսալի և սրամիտ:
 
Ամուսին-կույսերը չափից շատ են մտածում իրենց առողջության մասին, սիրում են անթերի մաքրություն տանը: Կույսերը անուղղելի լավատեսներ են: Կույսերն ավելի քիչ են հետաքրքրվում ամուսնության սեքսուալ կողմով, նրանց համար առավել կարևոր է զուգընկերոջ կարեկցանքը, սերը:
 
Լավ զուգընկերներ են` Կշեռքը, Ցուլը, Կարիճը, Այծեղջյուրը, Խեցգետինը, Առյուծը:
 
Վատ զուգընկերներ են` Աղեղնավորը, Ձկները, Երկվորյակները:
 
Կշեռք. Հմայիչ և սքանչելի են:Նրանց կարելի է սիրահարվել առաջին հայացքից: Նրանք հմուտ են սիրո մեջ: Նրանք սովորաբար քիչ հետաքրքրություններ են ունենում,սակայն վարպետ են իրենց գործի մեջ: Զգացմունքային են,սիրում են միշտ ինչ-որ սիրո հուշ թողնել : Կշեռքը սիրո համաստեղություն է: Նրանք հակված են վաղ ամուսնանալ և հրաշալի ընտանիք ստեղծել:
 
Կին-կշեռքները հիանալի մայրեր են,իսկ տղամարդ-կշեռքները մեծ փորձ ունեն սիրային հարցերում: Սիրում են դասական երաժշտություն,արվեստ,լավ շրջապատ: Իրենց գրավչությամբ կշեռքներին հեշտ է նվաճել զուգընկերոջ սիրտը,սակայն երբեմն դժվար է համատեղ կյանքը,քանի որ կշեռքները մեծ պահանջներ ունեն զուգընկերոջից`սեր,ուշադրություն,հանգիստ:
 
Լավ զուգընկերներ են`Կարիճը,Աղեղնավորը,Ջրհոսը,Երկվորյակները,Առյուծը,Կույսը:
 
Վատ զուգընկերներ են`Այծեղջյուրը և Խոյը:
 
Կարիճ. Կարիճը սեքսի արքան է: Դինամիկ և կրքոտ,գրավիչ ինչպես մագնիսը: Բայց,չնայած այս ամենին,կարող է ունենալ հրաշալի ընտանիք,եթե որոշի ամուսնանալ: Կարիճը չի սիրում թեթև սիրախաղ,նա տրվում է ամեն սիրավեպին ամբողջ հոգով և սրտով:Նրանք ենթագիտակցորեն զգում են կեղծ ու իրական զգացմունքները,հետևաբար հազվադեպ են սխալ ընտրություն կատարում զուգընկեր ընտրելիս:
 
Տղամարդ-կարիճները սովորաբար սիրում են իրենց ընտանիքը,սակայն կարող են լինել համառ և էգոիստ:Եթե դուք տվել եք ձեր սիրտը կարիճին,ապա ԻՄԱՑԵՔ,որ նրանք չեն սիրում կիսվել իրենց մտքերով,խանդոտ սեփականատերեր են:
 
Լավ զուգընկերներ են`Աղեղնավորը,Այծեղջյուրը,Ձկները,Խեցգետինը,Կույսը,Կշեռքը:
 
Վատ զուգընկերներ են`Ջրհոսը,Ցուլը,Երկվորյակը:
 
Աղեղնավոր. Բոլորից ամենաքիչն են հակված սիրո և ռոմանտիկ բնավորության,չնայած բարեսիրտ և շփվող են:Սիրո մեջ Աղեղնավորներն անկեղծ են,գնահատում են մարդկային բարի հատկանիշները : Նրանք հազվադեպ են լինում սեփականատերեր կամ կասկածամիտ ու խանդոտ:Չեն սիրում քննադատությունն ու հանդգնությունը իրենց ուղղված: Անհաջող ամուսնությունները շատ հազվադեպ են պատահում Աղեղնավորների շրջանում:
 
Կին-աղեղնավորը կարող է անհավատարիմ լինել,բայց նա միշտ հիանալի ուղեկից և ընկեր է,լավ տնային տնտեսուհի է,ով սիրում է ընդունել հյուրեր:Աղեղնավոր-կինը երջանիկ է ,երբ ազատ է:Ուստի,նրանք պետք է փնտրեն ոչ խանդոտ ամուսին:
 
Տղամարդ-աղեղնավորները շատ բան կարող են տալ,սակայն նրանց պահանջները նույնպես բարձր են: Նրանք սիրում են ընկերական խնջույքները,ուստի կարող են ուշ վերադառնալ տուն:Այսպիսի տղամարդուն այնպիսի կին է անհրաժեշտ,ով կկիսի նրա հետաքրքրությունները:
 
Լավ զուգընկերներ են`Այծեղջյուրը,Ջրհոսը,Առյուծը,Կշեռքը,Կարիճը,Խոյը:
 
Վատ զուգընկերներ են`Ձկները,Կույսը,Երկվորյակները:
 
Այծեղջյուր. Այծեղջյուրները ուշ են ծաղկում,սակայն իրենց հմայքն ու գեղեցկությունը պահպանվում է մինչ ծերություն:Նրանք գործնական են ամեն ինչում,նույնիսկ սիրո մեջ: Նրանք շատ սիրավեպեր են ունենում,բայց դժվարությամբ են սիրահարվում:Չեն սիրում միայնակությունը:
 
Կին-այծեղջյուրներին դժվար է գայթակղել միայն անձնական հմայքով և անհատականությամբ,նրանք նախընտրում են ազդեցիկ և գործնական ամուսին ունենալ:
 
Տղամարդ-այծեղջյուրները շատ վստահելի են,դժվարությամբ են արտահայտում իրենց զգացմունքները:Քչախոս են,նրանցից չես լսի ոչ հիացմունքի խոսքեր,ոչ կոմպլիմենտներ: Այծեղջյուրները ունեն հուսալիության և կայունության կարիք: Նրանք,որպես կանոն,սիրում են փող հավաքել,երբեմն կարող են նաև ժլատ թվալ,զերծ են մնում ամեն տեսակ պայմանականություններից:
 
Լավ զուգընկերներ են`Ջրհոսը,Ձկները,Ցուլը,Կույսը,Կարիճը,Աղեղնավորը:
 
Վատ զուգընկերներ են`Խոյը,Խեցգետինը և Կշեռքը:
 
Ջրհոս. Նրանց շատ է համապատասխանում տվյալ ասացվածքը “Անբողջ աշհարհը սիրում է սիրահարին” :Նրանք սովորաբար իդեալիստներ են,տարված չեն անձնական սիրավեպերով,հետապնդում են վեհ գաղափարներ: Նրանք հավատարիմ և կայուն են սիրո մեջ:
 
Նրանք ,որպես կանոն,մի անգամ են սիրահարվում և առհավետ:Նրանք սովորաբար ունեն շատ ընկերներ զարգացման տարբեր մակարդակներին պատկանող,սակայն շատ զգույշ և ուշադիր են զուգընկերոջ ընտրության հարցում:Ջրհոսները սիրում են ոգով ուժեղ և աննկուն մարդկանց,նրանք բազմակողմանի զարգացած մարդիկ են սովորաբար և բազմաբովանդակ և հետաքրքիր ապրելակերպ ունեն:Հեշտ են փոխզիջումների դիմում,խանդոտ չեն:
 
Լավ զուգընկերներ են`Ջկները,Երկվորյակները,Խոյը,Կշեռքը,Աղեղնավորը,Այծեղջյուրը:
 
Վատ զուգընկերներ են`Ցուլը,Կարիճը,Առյուծը:
 
Շարունակությունը ՝ այստեղ
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular