ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էլեն Ասատրյանը «Երևի» հեռուստասերիալում անբարոյական կնոջ մարմնավորելու մասին

ՎԻԴԵՈ

«Կենտրոն» հեռուստաընկերությունում հեռարձակվող «Երեւի» հեռուստասերիալում դերասանուհի Էլլեն Ասատրյանը մարմնավորում է անբարոյական կնոջ` Սոֆյայի կերպարը: «Արմենպրես լայֆ»-ի հետ զրույցում դերասանուհին խոստովանել է, որ իր համար շատ բարդ է մարմնավորել խառնակիչ կնոջ կերպարը:

Ավելի մանրամասն ՝ այստեղ

«Մարմնավորում եմ անբարոյական աղջկա կերպար, որն իրականում շատ բարդ է: Այդ պատասխանատվության տակից կարող եմ դուրս գալ միայն ռեժիսոր Վահե Սայանի օգնությամբ: Մշտապես ճիշտ ուղու վրա է դնում: Ամեն օր լավ խոսքեր եմ լսում: Ինձ համար ամենակարեւորն իր գնահատականն է, քանի որ նա իր գործում պրոֆեսիոնալ է: Բարդությունը միայն դերի հետ է կապված: Իրականում բացասական կերպարներ կերտելը շատ բարդ են: Անկողնային, բաց տեսարաններ եւ անպարկեշտ արտահայտություններ կան, որոնք ես իրական կյանքում երբեք չէի օգտագործի: Մի փոքր բարդություններ լինում են, բայց ես խելացի մարդ եմ եւ հասկանում եմ, որ դա աշխատանք է, որը բացարձակ կապ չունի անձիս հետ»,– ասաց Էլլենը:

Դերասանուհու կարծիքով՝ բարոյական եւ առաքինի լինելը չի որոշվում բաց տեսարաններ կերտելու եւ չկերտելու մեջ: «Եթե դերասանը պետք է նկարահանվի անկողնային տեսարաններում, ապա պետք է ամեն ինչ անել, որ բնական ստացվի: Չեմ կարծում, որ իրական կյանքում մենք վերարկուներով ենք քնում: Իսկ եթե այդ տեսարանները բացակայեն, ապա հաստատ կգտնվի մեկը, ով կասի՝ ոչինչ չէին արել, ինչպես է հղիացել եւ այլն: Միշտ էլ մարդիկ կան, որ ինչ-որ բանից դժգոհում են»,- ավելացրեց դերասանուհին:

Էլլենը նաեւ դիտարկեց այն փաստը, որ շատ հեռուստադիտողներ դերն անձնավորում են դերասանին: «Շնորհակալ եմ այն մարդկանց, որոնք դիտելով հասկանում են, որ դա ընդամենը կերպար է: Այն մարդիկ, որոնք մտածում են, որ ես խաղում եմ այն ինչ-որ կամ, միայն հաջողության նշան է: Փաստորեն ես համոզել եմ մարդկանց, որ իմ կերպարն իրական է: Եթե հավատում են, ապա աշխատանքը լավ է արվել»,– եզրափակեց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular