ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


9 արտերկրյա ուտեստներ, որոնք տեսնելով դուք շոկի կենթարկվեք

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Blognews.am-ը գրում է՝

Աշխարհի բոլոր երկրներն էլ ունեն իրենց մշակույային ուտեստները, որոնք համարվում են դելիկատես և գրավում են մեծ քանակով զբոսաշրջիկների։ Սակայն կան նաև այնպիսի ուտեստներ, որոնք ուղղակի սարսափելի են։ Ձեզ ենք ներկայացնում այնպիսի 9 ուտեստներ, որոնք չեն տեղավորվում բանականության մեջ։

Կասու Մարցու

Սա Սարդինիայի բնակրչների ամենասրիած պանիրն է։ Բառացի թարգմանաբար սա նշանակում է նեխած պանիր։ Սակայն իրականությունն ավելի դաժան է։ Այս պանիրը ոչ միայն նեխած է, այլ նաև պարունակում է չափազանց շատ որթեր, ճանճեր և այլ միջատներ։ Մարդիկ այս պանիրն ուտելուց ակնոց են կրում, որպեսզի միջատները չհայտնվեն իրենց աչերում։

 Լյուտեֆիսկ

Սա չորացված ձողաձուկ է, որը պատրաստվում և որոշ ժամանակ պահվում է թունավոր սոդայաջրի մեջ։ Նորվագական այս դելիկատեսի միայն հոտը հերիք է, որ դուք հիասթափվեք այս երկրից։

 Տապակված առնետներ

Վիետնամական այս դելիկատեսը տարածված է տեղի բոլոր քաղաքներիում և մարզերում։ Բանն այն է, որ առնետները ուտեմ են մարդկանց սնունդը, իսկ մարդիկ՝ հենց առնետներին։

 Ծովախոզուկ

Պերույուն այս նուրբ կենդանիներից գրիլ են պատրաստում։ Այս ուտեստը չափազանց տարածված է երկրում։

 Սմալախովե

Գառան գլուխը դելիկատես է համարվում Նորվեգիայում։ Գլխից հեռացնում են ուղեղը, խաշում 3 ժամն և մատուցում կարտոֆիլի հետ։ Գառան աչքերն ու ականջները համարվում են ճաշի ամենահամեղ մասը։

 Չինական ձվեր

Իհարկե, ձուն պատրաստելու հազարավոր տարբերակներ կան, սակայն ամենազզվելին մտածել են չինացիները։ Նրանց ձվեր պատրաստում են երեխաների մեզի մեջ։ Սրա համար մանկապարտեզներից և դպրոցներից պարբերաբար մեզ են հավաքում։ Սա համարվում է թանկարժեք դելիկատես։

Էկստրակտո դե րանա

Սա ևս մեկ զզվելի դելիկատես է Պերույից։ Կարճ ասած, սա գորտերի մզված է։ Տեղացիները պնդում են, որ այս հյութը լավացնում է հիշողությունը։

 Կենդանի ութոտնուկ

Կորեայի ցանկացած տոնավաճառում կամ ռեստորանում կարելի է ճաշակել այս ուտեստը։ Սակայն սա ուտեստ էլ չի կարելի անվանել, քանի որ դուք ստիպված էք լինելու ուտել կենդանի ութոտնուկին։

 Չորացված մորեխ

Չինաստանում և Կամբոջայում չորացված մորեխները համարվում են գարեջրի համար լավագույն նախուտեստ։

Պարզ ասած, այս ճաշատեսակը իրենց ներկայացնում է հազարավոր մորեխներ, որոնց չորացնում են արևի տակ կամ վառարանում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular