ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երբ կասկածում էին, որ հարսը կույս է կարող էին մտնել նորապսակների սենյակ և ստուգել աղջկան». Հարսանեկան սարսափելի ավանդույթներ, որոնք այսօր չեն գործածվում

ՎԻԴԵՈ

Հարսանեկան ծեսերը, մեզ հասած ավանդույթները, ազգայինը պահպանելու խնդիրները: Թեմայի շուրջ Life.panorama.am-ը զրուցել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ազգագրագետ Գայանե Շագոյանի հետ:

-Տիկին Շագոյան, եթե դիտարկենք հին ժամանակների հայկական հարսանեկան ծեսերըապա ինչո՞վ են դրանք առանձնացել

-Նախ` խնդիր է այն, թե ինչ ենք բնորոշում հին ժամանակներ ասելով, որովհետև չկա ընդհանրացված մի ժամանակ, երբ կարող ենք ասել, որ հայկական հարսանիքն ունեցել է միասնական մեկ տեսք: Տարբեր ժամանակաշրջանում, նույնիսկ միևնույն ժամանակաշրջանում, բայց Հայաստանի լեռնաշխարհի մի շարք բնակավայրերում, իրականացվել են միմյանից տարբեր հարսանիքներ: Դրա համար խոսել նույնական հարսանիքի մասին և ներկայացնել բնութագրող հատուկ հատկանիշներ, սխալ կլինի: 

-Մի՞թե որևէ ժամանակաշրջանում նույնական հարսանեկան ծես չի առանձացվում:

-Եթե ցանկանանք առանձնացնել այնպիսի մի ժամանակաշրջան, երբ միանման հարսանիք է կազմակերպվում, ապա դա այսօր է: Դա եզակի է ժողովուրդների պատմության ընթացքում և ասեմ, որ բնորոշ է ոչ միայն հայերին: Այսօր հարսանիքը նույնական է դառնում և այն ազդեցություն է կրել եվրոպական ասյպես կոչված «սպիտակ հարսանիք» համալիրից: Այդ հարսանքը այդքան հին չէ: Նույն Եվրոպայում ձևավորվել է 19-րդ դարի սկզբում, երբ Մեծ Բրիտանիայի թագուհին էր ամուսնանում, և այդ հարսանքիը դարձավ շատ վարակիչ, արագ տարածվեց ամբողջ աշխարհում: Արդյունքում է, այն է, ինչ ունենք՝ սպիտակ զգեստ, ծաղկեփունջ, հարսին ու փեսային ուղեկցող երաժշտություն և այլն: Օրինակ, այսօր նկատվում է որ հարսի, փեսայի վրա սպիտակ բրինձ կամ վարդի թերթիկներ են շաղ տալիս, մինչդեռ այդ սովորությունը մենք ունեցել ենք, հնում չամիչ, պոպոկ ընդեղեն են շաղ տվել, նույնիսկ մանրադրամ: Ի դեպ, կա մի օրինաչափություն, երբ հասարակ ժողովուրդը հարսանքի կազմակերպման ընթացքում փորձում է վերարտադրել վերնախավի ծիսական արարողությունը, դրա համար այդ սովորությունները վերևից գնում են ներքև: Այսօր էլ դա նկատվում է, օրինակ, փորձում են վերարտադրել հեռուստաէկրանների, շոու բիզնեսի այս կամ այն աստղերի, երգիչ երգչուհիների հարսանիքների արարողությունը:


-Դուք նշեցիքոր մեր օրերում աչքի է ընկնում սպիտակ հարսանիքը: Այդ դեպքում 19-րդդարի հայկական հարսանքիներն ինչպե՞ս կբնորոշեք ու ինչո՞վ է առանձնացել այդժամանաաշրջանը

-Եթե 19-րդ դարի հայաբնակ վայրերի հարսանիքները բնորոշեմ, ապա կասեմ կանաչ-կարմիր: Դա բառի ուղիղ իմաստով պետք չէ հասկանալ: Ավելի շատ նկատի են ունեցել խայտաբղետությունը, գույնզգույն իմաստը: 19-րդ դարում ընդհուպ մինչև 20-րդ դարի սկզիբը հարսանեկան զգեստի համար կարևոր էր ոչ թե սպիտակ լինելը, այլ այդ շրջանին առավել բոնորոշ տարազի մի նոր, հարուստ, ճոխ կարված տարբերակը: Դա պետք է լիներ հատուկ այդ օրվա համար կարված, որից հետո դառնում էր տոնական օրերին հագնելու հագուստ: 


-Իսկ այդ ժամանակների արարողության ի՞նչ տեսակներ կաեանձնացնեք, որոնք պահպանվել են մինչև մեր օրերը:

-Հետաքրքիրն այն է, որ կան ծեսեր, որոնք մինչև մեր օրերը պահպանվել են, բայց մեր աչքի առաջ անհետանում են: Մոտ 15-20 տարի առաջ կարելի էր որոշ գյուղերում գրանցել եզ մորթելու արարողությունը: Սա մեր հայկական հարսանիքի հնագույն ծիսահամալիրներից մեկն է: Պահպանվել է և մեզ է հասել տան շեմի ծեսերը՝ ափսե կոտրելը, հարս ու փեսայի ուսին լավաշ գցելը, քաղցրով դիմավորելը, մեղր հյուրասիրելը և այլն: Հասել է մեզ, բայց մենք տեսնում ենք, որ քիչ-քիչ կամ վերափոխվում են կամ անհետանում: Դա խոսում է հասարակության  կտրուկ փոփոխության մասին: Այն, որ դրանք փոփոխվում են, դրանից չպետք է վախենալ, չպետք է խուսափել, անհրաժեշտ է հանգիստ վերաբերել: Ի վերջո, մենք ապրում ենք 21-րդ դարում: Ի դեպ, եթե ես ձեզ պատմեմ մեր հին շատ ծեսերից, դուք պարզապես կսարսափեք, ու կհասկանաք, թե ինչպիսի բարբարոսությունը է տեղի ունեցել:

-Մի քանիսը կնշե՞ք, ինչի՞ է մասին է խոսքը:

-Նախկինում օրինակ փեսաներին պատրաստելու գործընթաց կար, որի ընթացքում փեսային և ազապ բաշուն միասին լողացրել են: Ընդ որում, ազապ բաշու վրա մի հատ տաք ջուր են լցրել, մի հատ՝ սառը: Դա արարողություններից մեկն էր, էլ չեմ խոսում հարսի կուսությունը ստուգելու մասին: Հին ժամանակներում դա հատուկ արարողություն էր, ննջասենյակի դռան հետևում որևէ մեկը թաքնված էր լինում, սպասում էր և առաջինն էր դուրս գալիս և այդ կտորը ցույց տալիս բոլորին: Երբեմն, երբ կասկած էր լինում, մինչ այդ, որևէ մեկը կարող էր մտնել և ստուգել աղջկան: Շատ տարածված էր, երբ կուսազրկումից հետո, երբ լուրը գալիս էր, ամբողջ գյուղով մեկ կրակում էին, որ շատերն իմանային:

-Վերջին շրջանում հարսանիքներում տարածում է գտնում հարսի մենապարը:  Արդյոք այն հին ժամանակների հայկական հարսանքիներին բնորո՞շ է եղել:

-Ոչ, նման բան չի եղել, հարսին լավագույն դեպքում կարող էին շուրջ պարի մեջ վերցնել: Հարսի մենապար որպես այդպիսին գրեթե չի եղել, դա եվրոապական աստղերի վարքը կրկնօրինակելու հերթական տարբերակներից է:

-Դուք խոսեցիք այն մասին, որ պետք չէ վախենալ, երբ որոշ ավանդույթներ վերափոխվում են կամ չեն կիրառվում: Ամեն դեպքում ազգայինը պահպանելու ինչպիսի՞ ուղիներ եք ճիշտ համարում:

-Գիտեք, դա չես կարող վերևից պարտադրել: Եթե գլոբալիզացիային զուգահեռ կա ցանկություն կա տեղականն առաջարկել, պահպանել և տարածել, ապա պետք չէ թե վերևից հրահանգել: Մի կողմից մեդիան իր դերը կարող է կատարել, մյուս կողմից՝ շուկան, որը կառաջարկի ազգայի մոտեցումներ, ինչպես նաև կարևոր նշանակություն ունի դպրոցը: Խողովակները դրանք են: Բայց մի բան պետք է նշել, այսօր շատ երիտասարդներ հարսանիքին հավաքվում են և գնում դիսկոտեկ: Եթե մտածես հարսանիքի վաղնջագույն իամստի մասին, որի նպատակներից մեկը տոն կազմակերպելն է, ապա ժամանակակից երիտասարդների համար դա դիսկոտեկն է: Միգուցե դա ամենաճիշտ տարբերակն է: Ի վերջո, ամեն մեկն ինքն է որոշում իրեն հարմար տարբերակը:

Մանրամասները՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular