ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մասնագետի խորհուրդներ. ինչպես ճանաչել «կույսին» անկողնում

ՎԻԴԵՈ

Դեռահասության տարիների աղջիկները հաճախ են միմյանց պատմում ամուսնական գիշերների եւ այն մասին, թե ինչպես կույս  հարեւանուհին ամուսնացավ, սակայն արյան հետքեր այդպես էլ չեղան...Այդ պատմություններում ճշմարտության մաս, սակայն, կա:  Լինում է եւ նման անարդարություն. քեզ պահպանում ես սիրելիիդ համար, սակայն ստացվում է այնպես, որ առաջին գիշերը սավանի վրա ոչ մի արյան հետք... Այն մասին, թե ինչ ինչու է նման բան կատարվում, NEWS.am STYLE –ին պատմեց բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:

Գոյություն ունի մոտ 20 տեսակի կուսաթաղանթ, որոնք տարբերվում են հաստությամբ, դիրքով: Աղջիկը կարող է կուսությունը կորցնել ինչպես ցավի զգացողությամբ եւ արյան հետքերով, այնպես էլ առանց դրանց:

Կարող է այնպես լինել, որ այն մեկ անգամից չի պատռվում, կուսությունից վերջնականորեն զրկվելու համար երբեմն մի քանի սեռական հարբերություն է անհրաժեշտ լինում, եւ հայտնի չէ, թե դրանցից որ մեկի ժամաակ արյուն կարող է լինել: Բացի այդ, սավանի վրա արյան առկայությունը կախված է  նաեւ տղամարդու առնանդամի չափերից. որքան մեծ է այն, այնքան ավելի հավանական է սավանի վրա կարմիր հետքերի առկայությունը:

Կուսաթաղանթը նաեւ առաձգական է լինում: Այն պատռվում է առանց արյան` անկախ որեւէ գործոնից: Իսկ եթե աղջկա մոտ լինում է ամուր կուսաթաղանթ, այն կարող է այդպես էլ ամուր մնալ եւ  անգամ հեռացվել վիրահատական միջամտությամբ, քանի որ տղամարդն իր ողջ եռանդով հանդերձ չի կարող այն հաղթահարել: Կամ էլ այնպես է լինում, որ կինը կուսաթաղանթից ազատվում է միայն ծննդաբերության ժամանակ:

Դասական կուսաթաղանթը բարակ թաղանթ է, 1-3 սանտիմետր խորությամբ: Այն հեշտությամբ հնարավոր է վնասել մաստուրբացիայի դեպքում,  սակայն կուսությունից նման անհեթեթ կերպով զրկելու շանսերը մեծ չեն: 

Վերոնշյալից հետեւում է, որ սավանի վրա հետքերից միայն չի կարելի դատել, ձեր սիրեցյալը կույս է, թե ոչ: Բացի այդ, պետք է հիշել, որ առաջին ամուսնական գիշերն աղջկա համար հուզիչ եւ փոքչ-ինչ վախեցնող իրադարձություն է: Որպեսզի ամեն ինչ լավ լինի, պետք է ավելի ուշադիր ու քնքուշ լինել աղջկա նկատմամբ: Եւ մի դատեք նրա «մաքրության» մասին սավանի սպիտակությամբ:

Մանրամասները՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular