ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


էն հայը, ով կարող է հային այդ աստիճան վիրավորել, ուրեմն նրա նախնիների հետ թուրքերը մի լավ զվարճացել են. Անահիտ Մութաֆյանի պատասխանը՝ իրեն քննադատողներին

ՎԻԴԵՈ

Օրերս դերասանուհի Անահիտ Մութաֆյանի հետ Life.panorama.am-ի հարցազրույցը լայն տարածում է գտել: Դերասանուհու հայտարարությունը՝ «Ես չեմ ուզում այս երկրի համար զավակներ ունենալ», առաջացրել է հանրության զայրութը: Վիրտուալ տիրույթում մարդիկ քննադատում եւ անձնական վիրավորանքներ են հասցնում Անահիտին՝ ընդհուպ մինչեւ հորդորելով, որ նա գնա Ադրբեջան եւ այնտեղ բազմանա:

Life.panorama.am-ը ստեղծված իրավիճակի մասին խոսելու նպատակով դարձյալ կապ է հաստատել Անահիտ Մութաֆյանի հետ, ով նշեց, որ ժպիտով է վերաբերվում այս իրարանցմանը, բայց նաեւ ցավում է, որ մեր հասարակությունը պատրաստ է նման կերպ քարկոծել իրենց կողքին ապրող քաղաքացուն:

«Բոլոր մեկնաբանություններին ժպիտով եմ վերաբերվում ու մտածում եմ, որ, եթե մարդիկ ինձ վիրավորելով կհանգստանան եւ իրենց միջի չարությունը կհանեն, կսկսեն ապրել նորմալ մարդու նման, ապա ես պատրաստ եմ դառնալ նրանց քավության նոխազը: Եթե դա կօգնի նրանց մարդանալու, ուրեմն զոհը թող հենց ես լինեմ»,- նշեց նա ու շարունակեց. «Մեկնաբանություններ կարդացի, որտեղ մարդիկ մեջբերում են ապրիլյան պատերազմում զոհված զինվորների մայրերին ու նշում, որ ես նրանցից լավը չեմ. Ասեմ, որ գլուխ եմ խոնարհում յուրաքանչյուր զինվոր ծնած մոր առաջ, գլուխ եմ խոնարհում նաեւ այն անմեղ երեխեքի առաջ, ովքեր իրենց կյանքը հանուն մեզ ու հանուն այս երկրի են տալիս: Ամեն անգամ սահմանում զինվորի մահվան լուրը լսելիս՝ իմ մեջ իրենց հետ ինչ-որ մի բան մեռնում է: Ինչ վերաբերվում է իմ հայտարարությանը, որ չեմ ուզում այս երկրի համար երեխաներ ունենալ, դա զուտ նրա համար եմ ասել, որ չեմ ուզում իմ երեխաներին դատապարտել ստրկության, չեմ ուզում, որ իմ երեխաները իմ նման ապրեն: Ես ուզում եմ ունենալ ավելի լավ երկիր, իսկ դրա համար արդեն 5-6 տարի է, ինչ պայքարում եմ որպես քաղաքացի: Իսկ նրանք, ովքեր ինձ առաջարկում են գնալ եւ Ադրբեջանում բազմանալ, խորհուրդ կտամ մի լավ քրքրեն իրենց ծննդյան պատմությունը, որովհետեւ էն հայը, ով կարող է հային այդ աստիճան վիրավորել, ուրեմն նրա նախնիների հետ թուրքերը մի լավ զվարճացել են»:

Անահիտը նշեց նաեւ, որ իր համար ամենածիծաղելի ու ցավալի փաստն այն է եղել որ մեկնաբանություններում շատ տղամարդիկ իրեն պաշտպանել են, եւ հիմնականում կանայք են քարկոծել. «Մեկնաբանություններում տեսա, որ գրել էին, թե չբեր եմ եւ դրա համար ոչ մեկ մեղավոր չի, ուրեմն հրապարակավ ասեմ, որ ես չբեր չեմ, ես շատ առողջ կին եմ ու կարող եմ երեխաներ ունենալ: Ասեմ ավելին, որ բավականին շատ տղամարդիկ կան, ովքեր կուզեին, որ ես իրենց երեխաների մայրը լինեի: Եթե մեր սիրելի «քոմենթագրերը» ուշադիր կարդային իմ հարցազրույցը, ապա կհասկանային, որ ես խոսում էի մեր երկրի փոփոխությունների մասին: 

Շարունակությունը ՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular