ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞րն է կենդանակերպի նշաններից ամենահավատարիմ ամուսինը. Աղջիկնե՛ր, նախքան ամուսնանալը դուք պետք է իմանաք սա

ՎԻԴԵՈ

Յուրաքնչյուր կին երազում է գտնել այնպիսի ամուսին, որին հավատարիմ կլինի մինչև կյանքի վերջ և որին կվստահի: Իհարկե այդ փնտրտուքը երբեմն կյանքի մի մեծ հատված է խլում: Եվ մենք որոշել ենք հեշտացնել այդ գործը, ներկայացնելով Կենդանակերպի նշանների մի կնոջ նկատմամբ հավատարմության վարկանիշը 1-3 գնահատականներով` միասերից մինչև կնամեծար: 

Խոյը հակված է վստահել իր զգացմունքներին և զգայարաններին, այդ պատճառով նա խոստանում է այն ամենը ինչ դուք ցանկանում եք: Խոյը նվաճող է և իր նպատակին հասնելուց հետո շատ դյուրին անցնում է այլ նշանակետի: Այնուամենայնիվ հարաբերությունների մեջ նա հանգիստ է և ինքնավստահ, նա լավ պաշտպան կլինի, սիրող ու հավատարիմ ամուսին,հիանալի հայր և ոչ պակաս հիանալի սիրեկան: Բայց և այնպես Խոյին չի կարելի համարել ամենահավատարիմ Կենդանակերպի նշանը, հաշվի առնելով նրա սերը նոր զգացողությունների նկատմամբ:

Տղամարդ Ցուլերը արտաքնապես փակ են, սակայն նրանց զգացմունքները շատ խորն են, նաև նրանք շատ համառ են. նրանք ամեն գնով կհասնեն իրենց նպատակին, այդ պատճառով , եթե դուք տեսնում եք նրանց աչքերում ցանկություն, հիշեք, որ Խոյի համար ցանկությունն ու զգացմունքը նույնն է, դա նշանակում է, որ տղան սիրահարված է և ձեր բախտը իրոք բերել է: Սիրո մեջ Խոյերը շատ քնքուշ են, կրքոտ,հուզական և ավելորդ հարցեր չեն տալիս: Եթե Խոյը ամուսնանում է, նշանակում է ընտրությունը լիովին գիտակցված է և նա ակնկալում է հավատարմություն և փոխադարձ սեր: Այդ պատճառով Խոյին կարելի է համարել ամենահավատարիմ կենդանակերպ տղամարդը:  

Երկվորյակներ. անկայունությունը դա կայունություն է Հավատարմության վարկանիշ. 3 Տղամարդ եկվորյակները ամբողջովին հանելուկ են, ռեբուս: Նրանք շատ սառնասիրտ են,հարաբերությունների սկզբում նկատելի է ցանկություն ճանաչել ձեզ: Բայց գալիս է շրջան, որ Երկվորյակը սկսում է «ամփոփվել իր մեջ»: Այդ ժամանակ նա ամեն ինչ վերլուծում է և եթե Երկվորյակ տղամարդը հասկանում է , որ հարաբերությունները շահավետ են և հարմարավետ, նրանք կշարունակվեն, եթե ոչ, ապա նա նոր նպատակ կփնտրի: Այդ պատճառով նրանք անկայուն են և հակված են խզել հարաբերությունները:Դա չի նշանակում, որ Երկվորյակների հետ պետք չէ կապվել, պարզապես հարկավոր է իմանալ նրանց բնավորության որոշ առանձնահատկություններ: 

Տղամարդ Խեցգետինը առաջին հայացքից ամենավստահելի գործընկերներից մեկն է, հավատարիմ սիրեկան և իդիալական ընտանիքի հայր: Իրականում Խեցգետինը ձգտում է սեփական հարմարավետությանը: Նա ամեն ինչում արդարացում է գտնում , ընդ որում նա երբեք մեղավոր չէ: Նույնիսկ, եթե նրա ընկերուհին բռնացնի նրան ուրիշ կնոջ հետ անկողնում, Խեցգետինը 100 պատճառ կհնարի, որ դեպքի մեղավորը դուք կլինեք: Տղամարդ Խեցգետինները հարաբերությունների մեջ ազնիվ չեն, սակայն նրանց մեջ գտնվում են այնպիսիները, որոնք հավատարիմ են իրենց ընկերուհուն պատանի հասակից կամ 35 տարեկանից հետո:

Տղամարդ առյուծներին ամբոխից կարելի է առանձնացնել թեկուզ հենց միայն արտաքինով: Նրանք ամուր մարմնի կառուցվածք ունեն(կամ ձգտում են դրան), լավ են հագնվում, սանրված են, սիրում են լավ բրենդային հագուստ. նրանք նյութապաշտ են: Նաև հաճույքով նվերներ են տալիս: Առյուծը կենդանակերպի ամենահավատարիմ նշաններից մեկն է: Առյուծից կարելի է բաժանվել հետևյալ պատճառներից ելնելով. եթե ձեզ բարձր ես դասում իրենից, եթե գերազանցում եք Առյուծին հաջողության կարերայում, եթե փորձում եք ղեկավարել հարաբերությունները: Մնացյալում կարող եք համոզված լինել, Առյուծը հուսալի է և ձեզ հավատարիմ: 

Տղամարդ Կույսերը պարզամիտ չեն: Նրանք չեն սիրում թատերական ներկայացումներ, այդ պատճառով նրանք մինչև առավոտ ձեզ հետ չեն պարի, պատուհանի տակ բանաստեղծություններ չեն արտասանի: Տղամարդ Կույսը միշտ կվերլուծի և ուշադրություն կդարձնի մանրուքների վրա, նա հիշում է, թե դուք ինչ էիք հագել, ինչպես եք վարվել, ինչ եք խոսել: Այդպիսի տղամարդու համար սեքսը միայն ֆիզիկական կապ չէ: Նրանք բավականաչափ չմահավան են ու հնարամիտ, վախենում են վարակվել ինչ որ բանից, այդ պատճառով и պատահական կապերը նրանց մոտ պրակտիկորեն բացակայում են:

Կշեռքը ազնիվ, ուշադիր, կարող է լինել հուսալի բարեկամ ու գործընկեր: Տղամարդ Կշեռքը նվաճող չէ, նրանք կարող են կոտրվել նույնիսկ կենցաղային հարցերում, երբ իրավիճակը այնպիսին է, որ նրանք չեն կարողանում կամ չեն հասցնում հարմարվել: Նրանց դուր է գալիս հաճույք պատճառել, հրապուրել, խաղալ և ի պատասխան նրանք սպասում են գովասանք, հիացմունք, խոստովանանք: Տղամարդ Կշեռքը սիրում է կայունություն և հավասրակշռություն, այդ պատճառով հազվադեպ է տեղի ունենում դավաճանություն և հարաբերությունների խզում: Եթե նա դավաճանի, ապա կտեսնի, որ դա իր համար հարմարավետ չէ: 

Հաճելի է համարել, որ հենց կարիճներն են լավագույնը անկողնում: Տղամարդ Կարիճին հարկավոր չէ հասանելիություն. ինչքան քիչ է հասանելի, այնքան լավ, այնքան հետաքրքիր է: Կարիճն ունի երկու մաս հոգի և մարմին: Հաճախ նա հենվում է իր երկրորդ մասի վրա, իսկ ահա հոգին տեսնելու համար պետք է արժանի լինել: Այդ երկու մասերը միշտ հակասության մեջ են, հոգին հավատարիմ է, իսկ ահա մարմինը...Այդ պատճառով տղամարդ կարիճը համարվում է ամենաանհավատարիմ Կենդանակերպի նշանը: Բայց այնուամենայնիվ Կարիճը կամուսնանա, իսկ այդ դեպքում նա կպահպանի իր տունն ու ընտանիքը ամրոցի պես: 

Տղամարդ աղեղնավորը ամբողջ կյանքում հնարամիտ են և կարևոր չէ թե նրանք ինչ կհայտնագործեն կամ կստանան, նրանց գործընթացն է գրավում: Նրանք ցանկանում են ամեն ինչ փորձել: Այնուամենայնիվ նրանք երկու տեսակի են լինում. առաջին իր սեքսուալ էներգիան ուղղում է ստեղծագործելու, արարելու և ուրիշներին ծառայելու, իսկ երկրորդները վեր են ածվում իրական դոնժուանների: Այս նշանի համար սերը սպորտ է, խաղ ու արկած: 

Այծեղջյուրները սիրահարվում են դժվարությամբ, բայց եթե դա տեղի է ունենում, ապա նրանց սերը շատ խորն է: Այծեղջյուրներ առանձնապես չեն կարողանում արտահայտել իրենց զգացմունքները, նրանք ռոմանտիկ չեն, սակայն դա նրանց չի խանգարում ամուր հարաբերություններ հաստատել: Եթե Այծեղջյուրը սիրում է մի կնոջ , համոզված եղեք, որ երբեք չի դավաճանի և բաժանությունից կհրաժարվի: Հարկավոր չէ Այծեղջյուրին գրավել շքեղ հագուստներով և հրաշք դիմահարդարմամբ, նա պահպանողական է և սովորական կոստյումը կգնահատի ավելի բարձր ծաղրածուի համազգեստից:

Ջրհոսները սովոր չեն խնդրելու, այդ պատճառով, եթե դուք ցանկություն ունեք նրա հետ հարաբերություններ ունենալ, առաջին քայլը արեք և նա կընդառաջի: Հաճախ ջրհոսները միասեր են, այդ պատճառով ամուսնությանը հավատարիմ են: Նրանք վստահում են իրենց ընկերոջը և չեն վերահսկում նրան, հաճախ են կոմպրոմիսի գնում: Բայց որքան էլ հակասական լինի, Ջրհոսները հաճախ են բաժանվում և դա այն պատճառով, որ զուգընկերը կարծում է, թե ջրհոսը ուրիշների համար ավելի շատ բան է անում , քան ընտանիքի: Ջրհոսը կարող է գնալ այն ժամանակ, եթե զգա, որ նրան «կապել են տանը»: Այդ պատճառով նա երկար ժամանակ մշակում է նահանջի պլան, բայց այն անսպասելի է իրագործում՝ «չստերով գնաց հացի և չվերադարձավ»: 

Տղամարդ Ձկները փափուկ և բարի են, սիրում են երազել: Սերը նրանց մոտ գալիս է սուս ու փուս, ժամանակի ընթացքում հասունանում և զարգանում է : Դա Կենդանակերպի այն նշաններն են, որոնք բանաստեղծություն են արտասանում և պատուհանների տակ սիրային երգեր երգում, բայց մեդալը երկու երես ունի: Երկրորդը կայանում է նրանում, որ Ձկան վսեմ զգացմունքներին երբեմն փոխարինում են սեքսուալ ձգտումները: Բայց ամուսնության մեջ Ձկները ամենակապվածն ու նվիրյալն են,և ամեն ինչ անում են ընտանիքի համար: 

Մանրամասները՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular