ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ես չեմ ուզում այս երկրի համար զավակներ ունենալ». Անահիտ Մութաֆյան

ՎԻԴԵՈ
Life.panorama.am-ը դերասանուհի Անահիտ Մութաֆյանից հետաքրքրվել է, թե ինչով է պայմանավորված վերջին շրջանի էկրանային լռությունը, ինչպես նաեւ պարզել է, թե ինչ է ինքն իրեն մաղթում կանանց տոների կապակցությամբ:
«Հիմա զբաղված եմ իմ մշտական աշխատանքով՝ թատրոնով, իմ անդավաճան սիրո կողքին եմ. Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնը իմ միակ ու անդավաճան սերն է: Այս շրջանում պատրաստվում ենք նոր ներկայացման, խոսքը բոլորի կողմից շատ սիրված «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի ներկայացման մասին է:  Թատերասեր հասարակությունը կտեսնի ֆիլմի ներկայացման տարբերակը: Ասեմ, որ նախկինում Սունդուկյան թատրոնի խաղացանկում եղել է այս ներկայացումը, հիմա կրկին բեմադրվում է, որտեղ մարմնավորում եմ Արտակի հորաքրոջ կերպարը»,- պատմեց դերասանուհին:
 
 Նրա խոսքով՝ մայր թատրոնը հիմա նոր թափ է առել, որը ուրախալի է եւ դերասանների, եւ թատերասեր հանդիսատեսի համար:
«Մենք ունենք հրաշալի երիտասարդ տնօրեն՝ Վարդան Մկրտչյանը, ով եկել է, որպեսզի գործ անի, ոտքի հանի թատրոնը: Նույնը կասեմ նաեւ գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի մասին, նրանք երկուսով ցանկանում են թատրոնը, այսպես ասած, գծի վրա գցել, որպեսզի այն լինի առաջնային թատրոն, լավ թատրոն, մայր թատրոն»,- հավելեց Անահիտը:
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված ներկայում էկրանային լռությունը, դերասանուհին ասաց, որ նա այն դերասանների տեսակին է պատկանում, որ չեն սիրում հոգնեցնել հեռուստադիտողին իրենց ներկայությամբ:
 
«Հեռուստատեսային նախագծերի առաջարկները չեն պակասել, կան, ուղղակի հիմա ընտրություն կատարելու հնարավորություն ունեմ եւ սպասում եմ մի կերպարի, որն ավելի հոգեհարազատ կլինի, սպասում եմ նաեւ մի խմբի առաջարկի, որի հետ կցանկանամ աշխատել: Ես մի քիչ տրամադրության մարդ եմ եւ ընտրում ու կարեւորում եմ նաեւ թիմային աշխատանքը: Բացի այդ, կարեւորում եմ նաեւ առաջարկվող նախագծում իմ կերպարի բնույթը, այն պետք է հոգեհարազատ լինի ինձ: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ սերիալը դերասանի համար գումար աշխատելու հնարավորություն է, բայց ես չեմ ընկնում գումարի հետեւից: Իմ կերպարը պետք է հոգեհարազատ լինի ինձ, սցենարը պետք է գրագետ գրված լինի, որպեսզի ես տամ իմ համաձայնությունը, նաեւ միշտ ցանկանում եմ ունենալ խաղընկերներ, որոնցից կսովորեմ ինչ-որ նոր բան»,- ասաց նա:
Հետաքրքրվելով, թե ի՞նչ կերպարով կցանկանար հանդես գալ, նշեց.
«Սերիալային գործունեությանս ընթացքում միշտ մարմնավորել եմ բնիկ հայուհիների՝ հեզ, համեստ, խելոք, բայց հիմա կուզեի խաղալ մի ճակատագրական կին, որը եւ իր ճակատագրի տերը կլիներ, եւ կորոշեր ուրիշներինը»:
Անահիտ Մութաֆյանն ընդգծեց, որ աշխատանքի մեջ գումարը իր համար երջանկություն չէ.
«Իմ երջանկությունը փողի մեջ չէ, առավել եւս՝ աշխատանքի հետ կապված չէ: Ես երբեք գումարը առավել չեմ դասում իմ կերպարից եւ հետագա աշխատանքային ընթացքից: Հասկանալի է, որ բոլորին էլ գումար է անհրաժեշտ, բայց ես չեմ վազում գումարի հետեւից՝ թողնելով կարեւորները»:
 
Ինչ վերաբերում է անձնական կյանքին, ապա, նրա խոսքով, ոչ մի բան չկա ասելու: «Վերջերս, որ հարցնում են, թե ի՞նչ կա անձնական կյանքում, ասում եմ այդ ի՞նչ է, ուտելո՞ւ բան է, թե՞ խմելու: Այսինքն՝ անձնական կյանքում ունայնություն է, այդ փոսը լցնում եմ երազներով»,- հավելեց նա:
 
Շարունակությունը ՝ այստեղ
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular