ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մարտի 12-ի աստղագուշակ. Խոյերին աստղերը հուշում են, որ այսօր իրենց բախտը շատ է բերելու

ՎԻԴԵՈ

Խոյ

Խոյերին աստղերը հուշում են, որ այսօր անկանխատեսելի հանգամանքները կարելի է շրջել իրենց օգտին: Հնարավոր է ձեզ գովեն հնարամտության համար և միաժամանակ քննադատեն ինքնատիպության համար: Բացառված չէ, որ փոթորիկ առաջացնի ձեր ասած բառը կամ ձեր արտաքինը: Եթե ապացուցեք, որ ձեր գործողությունները օգուտ են բերում ընդհանուր գործին և չեն հակասում կանոններին, կարող եք խրախուսանքի արժանանալ:

Ցուլ

Իրադարձությունների հաջող զարգացումը Ցուլերի համար կարող է ուղեկցվել անակնկալներով և պարադոքսներով: Անսպասելի նորությունը, դեպքը կընդլայնեն ձեր աշխարհըկալումը: Առանց արկածների չի լինի ուղևորությունը, ուսումնական կամ աշխատանքային միջոցառումը: Ձեր արտաքին տեսքը և շարժուձևը կարող են չհամընկնել ձեր կարգավիճակին: Նախաձեռնությունները կայունություն չեն խոստանում, սակայն արժե սկսել ուսումնական փուլ, ծանոթություն:

Երկվորյակ

Երկվորյակները կարող են բախվել իրադարձությունների կրիտիկական անկանխատեսելի շրջադարձի, սեփական նախաձեռնությունների անսպասելի հետևանքների հետ: Չարժե այս օրը նախապես ծրագրել: Բացառված չէ, որ ստիպված լինեք կրկին անցնել նույն ճանապարհը, վերաձևակերպել փաստաթղթերը: Հնարավոր է գրգռվածություն: Սակայն օրն ունի նաև լավ կողմ. կարող եք կարճ ժամկետում մեծ ծավալի աշխատանք կատարել:

Խեցգետին

Խեցգետինները կարող են վկա կամ մասնակից դառնալ իրենց շուրջ ծավալվող բուռն իրադարձությունների: Ոմանք գերի կդառնան իրենց մտերիմների բարդ բնավորությանը: Սուր կոնֆլիկտների և բացահայտ դիմակայությունների չհակված Խեցգետիններին աստղերը հիշեցնում են, որ այժմ կարելի է այլ՝ փոխզիջման ճանապարհ ընտրել: Դա թույլ կտա խնայել ձեր ուժերը և խուսափել վտանգից, սակայն, միաժամանակ, կարող է չլուծված մնալ ձեզ հուզող հարցը:

Առյուծ

Առյուծներին խորհուրդ չի տրվում այսօրվա համար կարևոր գործել ծրագրել, քանզի իրավիճակը հեշտությամբ չի ենթարկվի վերահսկողության: Հնարավոր է ստիպված լինեք շտկել ձեր առաջնայնությունները, ձեզ վրա հավելյալ կամ անսովոր գործառույթներ վերցնել: Բացառված չեն ընտանի կենդանիների պահվածքի տարօրինակությունները: Հնարավոր են անկանխատեսելի փոփոխություններ աշխատավայրում, ինքնաբուխ ժողովներ:

Կույս

Օրվա անկանխատեսելի իրադարձությունները շատ Կույսերի օգտին կլինեն: Հնարավոր է ստեղծագործական կամ աշխատանքային բացահայտում, ֆինանսական անակնկալ, որոնք արմատապես կփոխեն գործի էությունը: Բացառված չեն հուզմունքի, բացահայտումների պահերը: Որոշ իրադարձություններ կարող են ճակատագրական բնույթ կրել: Ծնողները կարող են բախվել փոքր երեխաների քմահաճույքների, դեռահասների անկառավարելիության հետ:

Կշեռք

Կշեռքների համար այսօրվա մթնոլորտը հղի է հուզմունքներով և սթրեսներով: Շատ բան կախված կլինի իրադարձություններին ձեր ներգրավվածության մակարդակից, անձնական հետաքրքրվածության աստիճանից, պաշտոնական պատասխանատվության առկայությունից: Կարող են իրենց գագաթնակետին հասնել տանը, ընտանիքում, մերձավոր շրջապատում տեղի ունեցող իրադարձությունները: Հնարավոր է անձնական տարածության համար պայքար:

Կարիճ

Կարիճները կարող են անսպասելի իրադարձությունների բախվել ճանապարհին, աշխատանքային կոլեկտիվում: Այսօր աճում է լարված իրավիճակում կամ ամբոխում հայտնվելու, զանգվածային միջոցառման, անսովոր ելույթի վկա դառնալու հավանականությունը: Ուղևորությունները, այցերը, որոշումներն այսօր կարող են ինքնաբուխ բնույթ կրել, կախված լինել ոչ միայն ձեր անձնական ծրագրերից, այլև շատ հանգամանքների բերումից:

Աղեղնավոր

Աղեղնավորների մոտ հնարավոր են հավելյալ ծախսեր և եկամուտներ, անսպասելի փոփոխություններ բյուջեում, ֆինանսավորման համակարգում: Օրը հակում է շռայլության, վատնողության: Փորձարկումները տեղին են, եթե ազատ միջոցների եք տիրապետում և վնաս չեք հասցնում հիմնական կապիտալին: Կարող են օգուտ բերել ակցիաների, բորսայում խաղերի հետ կապված գործողությունները: Շատ բան կախված կլինի բախտից, որն այժմ ձեր կողմից է:

Այծեղջյուր

Այծեղջյուրներն այսօր ցանկանում են իրադարձությունները փոխել դեպի լավը, սակայն իրենց ցանկությունը տարբեր կերպ կարող են արտահայտել: Եթե դուք ինքնավստահ եք և հակված եք արկածների, ապա գիտակցաբար խաղադրույք կկատարեք ոգևորության և հաջողության վրա: Զգույշ և անինքնավստահ Այծեղջյուրները թաքուն հույսները կդնեն բախտի վրա, կերազեն ճակատագրի պարգևի մասին: Աստղերը խորհուրդ են տալիս օգտվել լավ հնարավորություններից:

Ջրհոս

Տպավորվող Ջրհոսներն այսօր կարող են ներքին սթրես ապրել: Պատճառը կարող են լինել դեպքերը, որոնց վրա չեք կարող ազդել: Բացառված չէ, որ բախվեք ձեր ջանքերի անկանխատեսելի արդյունքների հետ, ձեզ հանգամանքների խաղալիք զգաք: Աստղերը հիշեցնում են, որ այսօր ցանկացած անսպասելի ապրում կարող է անդրադառնալ ձեր ինքնազգացողության վրա, և խորհուրդ են տալիս զգացմունքների համար անվտանգ ելք գտնել:

Ձկներ

Ձկներին խորհուրդ չի տրվում շտապել ապագայի ծրագրերի հարցում: Անսպասելի իրադարձությունն այսօր կարող է շրջել ձեր հայացքները, ստիպել վերանայել հաշվարկները: Հնարավոր է մարդու կամ մի խումբ մարդկանց նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն: Շատ ոլորտներում հնարավոր են չափազանցված հույսեր: Աստղերը հուշում են, որ լավատեսության առիթ իսկապես կա, սակայն չարժե չափազանցել հաջողության չափերը և տրվել համընդհանուր աժիոտաժին:

Մանրամասները՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular