ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոյեր,այսօր կոնֆլիկտներ կունենաք ազգականների հետ.մարտի 12-ի աստղագուշակը

ՎԻԴԵՈ

Խոյ. Այսօր ստիպված կլինեք զբաղվել կուտակված այն գործերով, որոնք դուք միշտ հետաձգել եք: Հաճախ են կոնֆլիկտներ ծագում ազգակաների հետ: Այսօր նաև դժվարությամբ կդիմակայեք գայթակղություններին, ինչի հետևանքով էլ անհետևողական քայլերի կդիմեք:

Ցուլ. Օրվա էմոցիոնալ ֆոնն անկայուն է: Ձեր մտերիմների գործողությունները ձեզ հիասթափեցնում են: Ցանկալի է կենտրոնանալ իրոք’ կարևոր գործի վրա, այդ կերպ դուք գոնե կկարողանաք մոռանալ տհաճ մանրուքները:  

Երկվորյակներ. Օրը բարենպաստ է՝ նախկինում սկսած գործերն ավարտին հասցնելու համար: Խուսափեք անտեղի շտապողականությունից, կարելի է առաջ գնալ ձեզ համար հարմարավետ տեմպով: Ռոմանտիկ հարաբերությունների առումով օրը չեզոք է և չի խոստանում ոչ’ հաճելի անակնկալներ, ոչ էլ խնդիրներ է առաջ բերում:

Խեցգետին. Աշխատեք որքան հնարավոր է շուտ ավարտին հասցնել սկսած գործերը: Տարեց ազգականների հետ համբերատար եղեք, հաճախ ինքներդ ձեզ հիշեցրեք այն մասին, որ միջամտելով ձեր կյանքին, նրանք առաջնորդվում են բարի մղումներով: Նոր հարաբերությունները ձեզ համար դրական լիցքերի աղբյուր կդառնան:  

Առյուծ. Այսօր դուք դժվար թե զսպեք ձեր ցանկությունները, քանի որ դրանք շատ ուժեղ են: Օրը հարմար է ուղևորությունների և ոչ մեծ գնումների համար: Դուք մեծ բավականություն կստանաք աշխարհիկ միջոցառումների այցելելուց: Կարելի է նոր ծանոթություններ հաստատել, սակայն դրանք որևէ լուրջ շարունակություն չեն ունենա:

Կույս. Օրը ձեզ համար բազմաթիվ հաճելի անակնկալներ է պատրաստել: Դուք հնարավորություն կունենաք կյանքի կոչել վաղուց ծրագրած մտահղացումներ: Հնարավոր են հանդիպումներ մարդկանց հետ, ովքեր երբևէ ձեր կյանքում կարևոր դեր են խաղացել: Տնային գործերը հոգնեցնում են սովորականից ավելի: Խոշոր գնումները ցանկալի չեն:  

Կշեռք. Բարդ օր է շփումների առումով, քանի որ ձեզ հաճախ սխալ են հասկանում: Կոնֆլիկտներն ու վեճերը ծագում են ամեն մի մանրուքից: Օրվա դրական կողմերից կլինի ինչ-որ ստեղծագործական մտահղացումների իրականացման հնարավորությունը: Վաղեմի հոբին կարող է ձեզ համար եկամուտների նոր աղբյուր դառնալ:

Կարիճ. Այսօր դուք դժվար թե դժգոհեք կենսական եռանդի պակասից: Օրվա ընթացքում այնքան բան կհասցնեք անել, այդ թվում և՝ բարդ գործեր, որ ինքներդ էլ կզարմանաք ձեր հաջողությունների վրա: Վատ օր չէ կոմերցիոն գործունեության համար: Ներդրումներ կարելի է անել միայն սեփական բիզնեսի մեջ:

Աղեղնավոր. Չարժե օրն անցկացնել տանը նստած. այսօր առավել հարմար պահն է աշխարհիկ միջոցառումների այցելելու, հաճելի մարդկանց հետ շփվելու համար: Հնարավոր են անսպասելի ուշադրության նշաններ, հաճելի նվերներ: Չի բացառված անգամ, որ սիրո խոստովանություններ լսեք: Լավ օր է ընտանիքի անդամների շրջապատում հանգստանալու համար:  

Շարունակությունը ՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular