ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վուդուների յուրահատուկ հորոսկոպ.բոլոր ժամանակների գրեթե ամենաճշմարիտ հորոսկոպը,բացահայտեք Ձեզ

ՎԻԴԵՈ

Վուդուն աֆրիկյան հնագույն կրոններից է: Նրանք կենդանակերպում առանձնացնում են 36 չար և բարի հոգի: Դրանք ներկայացնում ենք ստորև․     

1. Մադեմուազել Շառլոտ (հունվարի 1-հունվարի 10)
Այս մարդիկ բավական հանելուկային են, շատ կանացի: Շատ խոցելի են, որոշակի թաքնված բան ունեն բնավորության մեջ, ինչը նրանց մեծ հմայք է տալիս:

Ավելի մանրամասն ՝ այստեղ

Այս նշանի ներկայացուցիչները պետք է ուշադիր լինեն իրենց առողջության նկատմամբ, հատկապես՝ կոկորդի:

2. Օշոսի (հունվարի 10-հունվարի 20)
Այս մարդիկ վաղ տարիքից սուր զգացողություններ են փնտրում:

3. Օշալա (Հունվարի 21-հունվարի 31)
Հեշտ են հաղթահարում կյանքի ցանկացած դժվարություն: Կյանքի երկրորդ կեսին ֆինանսական և հոգևոր մեծ աճի են հասնում:

4. Օշուն (փետրվարի 1-փետրվարի 10)
Այս շրջանում ծնված կանայք շատ հաջողակ են սիրո մեջ: Տղամարդիկ ռիսկային բնույթ ունեն, ուստի կարող են ցանկացած բարձունք նվաճել:

5. Եմանջա (փետրվարի 11-փետրվարի 19)
Գեղեցիկ և գրավիչ են, լավ շարժուձև ունեն, առանձնանում են գեղագիտությամբ: Այս նշանի մարդիկ շատ փակ են: Անկանխատեսելի իրավիճակներում միշտ ակնթարթային որոշումներ են ընդունում՝ հակառակորդին շոկի մատնելով: Այս մարդիկ հրաշալի մենեջեր են:

6. Էրզուլի (փետրվարի 20-փետրվարի 29)
Շատ զգայուն են, չեն սիրում քայլել, ցավին վատ են դիմանում: Անհաջողությունները ծանր են տանում: Այս մարդիկ կարող են իրենց զոհել հանուն գաղափարի: Պետք է ուշադիր հետևեն իրենց առողջությանը. ստամոքսի խոցի առաջացում է հնարավոր:

7. Ալակետու (մարտի 1-մարտի 10)
Այս մարդիկ անհավանականորեն զգայուն են: Նրանց համար դժվար չէ գործնականում ամեն մարդու գայթակղելը:

Այս մարդիկ միշտ ելք գտնում են ցանկացած իրավիճակից: Կյանքի երկրորդ կեսին են բարգավաճման հասնում: Շատ հաճախ բուսակեր են լինում:

8. Պոմբա-Ժիրա (մարտի 11-մարտի 20)
Աշխարհ սեր են բերում: Կանայք շատ գեղեցիկ են, տղամարդիկ՝ հիասքանչ և խորհրդավոր: Շատ լավ կարողանում են սիրաբանել, կարող են նենգ լինել, ստել: Պետք է ուշադիր լինեն իրենց առողջության, հատկապես՝ միզասեռական համակարգի նկատմամբ:

9. Դա Կապա Պրետա (մարտի 21-մարտի 31)
Այս մարդիկ բավական վճռական և նպատակասլաց են: Նրանց կամքը կարող է հաստ պատեր քանդել: Նրանք շրջահայաց և համբերատար են: Առանձնակի ուշադրություն պետք է հատկացնեն նյարդային համակարգին:

10. Տեբո և Կաինդե (ապրիլի 1-ապրիլի 10)
Մանկական բնույթ ունեն, հավակնոտ, ամաչկոտ, ձգտող, անխոհեմ են: Նաև հիշաչար են: Թշնամիներին կարող են պատժել, ինչպես ոչ ոք:

11. Լալու (ապրիլի 11-ապրիլի 20)
Շատ անխոհեմ են: Առատաձեռն են, միշտ պատրաստ են օգնել կարիքավորներին: Չեն կարողանում փողը գրպանում պահել: Հարմարավետություն և մաքրություն են սիրում:

12. Շանգո (ապրիլի 21-ապրիլի 30)
Մաքսիմալիստ են, աշխատում են միշտ հասնել նպատակին: Բայց անձնական կյանքում, որպես կանոն, այնքան էլ հաջողակ չեն:

13. Օպին (մայիսի 1-մայիսի 10)
Առանձնանում են անսահման առատաձեռնությամբ, ջերմ և բաց սիրտ ունեն: Պետք է պահպանեն իրենց նյարդերը:

14. Օգուն (մայիսի 11-մայիսի 21)
Հրաշալի ընտանիքի մարդ են, բայց նույնիսկ ընտանիքում աղետի են պատրաստվում: Նրանց հետ շատ հետաքրքիր է, բայց միշտ ծանր: Պետք է պահպանեն սիրտը. ծեր ժամանակ կարող են ինֆարկտ ստանալ:

15. Վարա (մայիսի 22-մայիսի 31)
Շատ գրավիչ են, ինտելեկտուալ: Կարող են հրաշալի սպորտսմեն դառնալ:

16. Զակա (հունիսի 1-հունիսի 11)
Շատ պահպանողական են: Ցանկության դեպքում կարող են ցանկացած խոչընդոտ հաղթահարել: Վրեժխնդիր են: Ատում են ցանկացած տրանսպորտ, սիրում են ոտքով զբոսնել:

17. Լոկո (հունիսի 12-հունիսի 21)
Տնակյաց են, կարողանում են իրենց պաշտպանել: Մեծ ջանքերի գնով հասնում են նպատակներին:

18. Գոգո (հունիսի 22-հուլիսի 1)
Դոնժուան են և՛ կանայք, և՛ տղամարդիկ: Հաճախ պատանի տարիքում ինքնասիրահարված նարցիս են: Այս տղամարդիկ ավելի հաջողակ են, քան կանայք:

19. Տրանկա-Ռուաս (հուլիսի 2-հուլիսի 12)
Նախընտրում են ստվերում լինել: Մշտապես պետք է ինչ-որ բան անեն, այլապես ընկճախի մեջ կընկնեն: Այս նշանի գլխավոր որակը բարությունն է: Ամենալավն իրենց ընտանիքում են զգում: Առողջության առումով խոցելի են նրանց շնչառական օրգանները:

20. Էլեկուն (հուլիսի 13-հուլիսի 23)
Ի ծնե մինչ ծերություն «թագավոր» են: Սիրում են շատ մարդկանց ուշադրություն գրավել:

21. Օրո (Հուլիսի 24- օգոստոսի 2)
Պաշտպանություն ունեն, որը որոշակի պայմաններում ոչ ոքի թույլ չի տալիս դիպչել իրենց առանց թույլտվության:

22. Ագոնգոն Գոժա (օգոստոսի 2-օգոստոսի 12)
Չափազանց բարդ բնույթ ունեն ուրիշների կողմից ընկալվելու համար: Հնարամիտ և վախկոտ են, հաշվենկատ և վճռական: Նրանց հետ դժվար է ընկերություն անելը, էլ չասած՝ ամուսնության մասին: Միշտ հեշտությամբ հաղթահարում են կյանքի բոլոր դժվարությունները:

23. Ռեյ (օգոստոսի 13-օգոստոսի 23)
Նրանց ոչինչ չի կարող խանգարել գնալ դեպի նախանշված նպատակը:

24. Օմուլու (օգոստոսի 24-սեպտեմբերի 2)
Բոլորովին պահանջկոտ չեն իրենց հանդեպ: Սիրում են գնալ հեռու անտառ կամ լեռներ՝ մտածելու:

25. Օբալույե (սեպտեմբերի 3-սեպտեմբերի 11)
Ուղիղ բնույթ ունեն: Բացարձակապես վստահ են, որ իրենք ճիշտ են:

26. Լարոյե (սեպտեմբերի 12-սեպտեմբերի 22)
Կարող են գորշ աշխարհը վառ գույներով ներկել: Գրեթե միշտ բարի և խաղաղասեր են: Կարողանում են ցրել ձանձրույթն ու տխրությունը, ընկերախմբի իսկական ոգին են:

27. Իսերի (սեպտեմբերի 23-հոկտեմբերի 3)
Գեղեցիկ են, մեծահոգի:

28. Ապոնակի (հոկտեմբերի 4-հոկտեմբերի 13)
Հիշաչար չեն, լավ հիշողություն ունեն: Նրանց կարգախոսն է՝ «Անելանելի իրավիճակ չի լինում»: Հրաշալի արտիստիկ տվյալներ ունեն:

29. Կևե Լե Դունժա (հոկտեմբերի 14-հոկտեմբերի 23)
Այս նշանի որոշ ներկայացուցիչներ հակված են գիրության, իսկ ուրիշները փայլում են երիտասարդության թարմությամբ:

30. Այեդե (հոկտեմբերի 24-նոյեմբերի 2)
Դիմացկուն են նպատակին հասնելու ճանապարհին: Անվախ են և բավական համառ: Անբացատրելի հմայք ունեն: Պետք է խուսափեն օրգանիզմի գերծանրաբեռնվածությունից՝ ֆիզիկական և հոգեկան:

31. Մամա Բրիջիտ (նոյեմբերի 3-նոյեմբերի 12)
Խորհրդավոր են: Աշխատասեր են, համառ, ոչ պահանջկոտ իրենց բարեկեցության նկատմամբ: Սիրում են իրենց տունը:

32. Եմալիա (նոյեմբերի 13-նոյեմբերի 22)
Բավական իմպուլսիվ են, կարող են «մեռած կետից» առաջ տանել ցանկացած աշխատանք: Պետք է օրական առնվազն 8 ժամ քնեն:

33. Օուրաժե (նոյեմբերի 23-դեկտեմբերի 2)
Շատ տաղանդավոր են «այստեղ և հիմա» ապրելու համար:

34. Մարաբո (դեկտեմբերի 3-դեկտեմբերի 12)
Իրենց ամբողջ գիտակցական կյանքում լույս են բերում, նվիրում են բոլորին:

35. Բոն-Բոն (դեկտեմբերի 13-դեկտեմբերի 22)
Կարող են աշխարհը մաքրել կեղտից: Բավական էկզոտիկ են, յուրօրինակ մտածողություն ունեն, որը ոչ բոլորը կարող են հասկանալ:

36. Ազակա (դեկտեմբերի 23-դեկտեմբերի 31)
Բավական շփվող են: Լավ ընկեր են, գործընկեր: Հուսալի են, համբերատար:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular