ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ են տղամարդիկ խուսափում պահպանակ օգտագործելուց

ՎԻԴԵՈ

եքսոլոգիական պրակտիկայում մենք հաճախ ենք հանդիպում դեպքեր, երբ տղամարդիկ ուղղակի հրաժարվում են պահպանակից: Որքան էլ զարմանալի է, բայց որոշ տղամարդիկ (ինչու չէ նաև կանայք) այն համարում են անարգանք, վիրավորանք զուգընկերուհու նկատմամբ, հաճախ տղամարդիկ պահպանակ չկիրառելը մեկնաբանում են սեքսուալ զգացողությունների թուլացմամբ (այստեղ պետք է չհամաձայնել, քանի որ կան սիլիկոնային քսուքներով լատեքսային պահպանակներ, որոնք լիովին պահպանում են բնական զգացողությունները), իրավիճակային գործոններով (անհարմարություն, սեքսի անպատեհ ժամանակ): 

Կանայք, իհարկե, այս հարցում առավել պահանջկոտ են. հաճախ նրանք գերադասում են տարբեր քսուքներով, արոմատիզատորներով, անհարթություններով, բեղիկներով պահպանակներով էքսպերիմենտները (կանանց էրոտիկ երևակայությունը առավել զարգացած է): Այս բոլոր հավելումները օգնում են մաքսիմումի հասցնել սեռական հարաբերության ժամանակ փսիխոսեքսուալ բավականությունը: Իհարկե այստեղ չպետք է մոռանալ հոտավետ նյութերի և հավելանյութերի ալերգիզացնող կողմնակի էֆեկտի մասին, եթե կնոջ կամ տղամարդու լորձաթաղանթները ունեն գերզգայնություն տվյալ նյութերի նկատմամբ: Պահպանակը մինչև այժմ մնում է անցանկալի հղիություններից և սեռական ճանապարհով տարածվող ինֆեկցիաներից պաշտպանվելու ամենաանվնաս մեթոդը: Արդյունավետությունը օգտագործման տեխնիկայի ճիշտ պահպանման դեպքում բավականին բարձր է (գիտությունը դեռևս չի ստեղծել առավել անվնաս մեթոդ):  Այն հաճախ կարող ենք խորհուրդ տալ այն դեպքերում,  երբ կնոջը, բժշկական նկատառումներից ելնելով, հակացուցված է հորմոնալ և ներարգանդային պարույրների կիրառումը (բեղմնականխման էֆեկտը բարձրացնելու համար կիրառվում են սպերմիցիդ քսուքներ պարունակող պահպանակներ): Տարբեր տեսակի պահպանակները նաև կիրառվում են որպես բուժման միջոց. Օրինակ՝ տղամարդկանց վաղաժամ սերմնաժայթքման ժամանակ խորհուրդ են տրվում անէսթետիկներ (բենզոկային, քսիլոկային) պարունակող պահպանակները, որոնք լիարժեք են դարձնում սեռական ակտի տևողությունը: Պետք է նկատել, որ Հայաստանում որոշակի քաոսային իրավիճակ է տիրում. պահպանակի չկիրառելը կամ օգտագործման տեխնիկային չտիրապետելը պայմանավորված չէ անհատի մասնագիտությունից, մտածելակերպից կամ ինտելեկտուալ մակարդակից, ավելին, հաճախ այս հասարակ մեթոդից չօգտվելու պատճառով անցանկալի հղիություն և սեռավարակներ են արձանագրվում բարձր ինտելեկտ և բարձրագույն կրթություն ունեցող անհատների մոտ, ինչը իմ կարծիքով պայմանավորված է նրանով, որ նրանք առավել հաճախ սեռական կապեր են ունենում իրենց կարծիքով վստահելի և լուրջ զուգընկերուհիների հետ, և ավելորդ են համարում պահպանակի օգտագործումը (թեթևաբարո կանանց հետ կենակցելիս նրանք անպայման կկիրառեին պահպանակ): Պետք է հիշել, որ ներկայումս սեռավարակները դարձել են դեղորայքակայուն և ունեն խրոնիզացիայի հակում, ուստի չպետք է վտանգել առողջությունը. Այն շատ դժվար է վերականգնել։

Առավել մանրամասն՝ Այստեղ

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular