ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սոնե Սիլվերը` երկու ամիս Չեխիայում անցկացնելու և առաջիկա անելիքների մասին

ՎԻԴԵՈ

Երգչուհի Սոնե Սիլվերը վերջերս է վերադարձել Չեխիայից, ուր ամուսնու հետ գտնվում էր շուրջ երկու ամիս: Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին պատմել է երկարատեւ ճանապարհորդության եւ առաջիկա անելիքների մասին:

Ավելի մանրամասն ՝ այստեղ

«Մեկ շաբաթ է, ինչ վերադարձել ենք Հայաստան: Բացակայությունս բավականին երկար էր. եւ պետք է ասեմ, որ շատ էի կարոտել թե Հայաստանը, թե աշխատանքս: Երկու ամիսն ինձ համար երկար դադար էր, եւ հիմա նոր ուժերով վերադարձել եմ ու անցել հստակ գործունեության»,- նկատեց նա:

Խոսելով արտերկրում երկար ժամանակ անցկացնելու դժվարություններից եւ հետաքրքրություններից` Սոնե Սիլվերը նշեց.

«Ես եւս մեկ անգամ հասկացա, որ շատ հայրենասեր մարդ եմ, շատ եմ սիրում Հայաստանն ու հայերին: Միաժամանակ, շատ եմ գնահատում եվրոպացիներին ու նրանց կանոնները: Այստեղ մենք տանն ենք, իսկ Եվրոպայում չկան հայկական քավոր-սանիկ հարաբերություններն ու դրանց հաջորդող հեշտ ճանապարհները: Դրսում հայերը ավելի զգոն ու օրինավոր են, որը հայերի համար գուցե մի քիչ դժվար է: Թեեւ այս անգամ էլ հասկացա, որ հայերը, միեւնույն է, իրենց տեսակը չեն կորցնում` անգամ ապրելով դրսում: Մենք իսկապես շատ ջերմ ազգ ենք, երբեք չենք հրաժարվում մեր ավանդույթներից ու չգրված կանոններից: Ես սիրում եմ շրջագայել, ծանոթանալ տարբեր երկրների բնակիչների հետ, նաեւ տեսնել, թե ինչպես են տարբեր երկրներում ապրում մեր հայրենակիցները»:

Հատկապես ամուսնությունից հետո երգչուհին հաճախ է բացակայում երկրից, ինչը պատճառ է դառնում, որ շատերը կարծեն, թե երգով զբաղվելը Սոնեի համար սիրողական մակարդակում է, սակայն իր խոսքով, դա բնավ այդպես չէ: Այս պահին էլ երգչուհին զբաղված է իր նոր երգով, որի մասին խոսելիս` նշեց.

«Նոր երգս նոր համագործակցություն է, սակայն փակագծեր բացել դեռեւս չեմ ուզում, քանի որ իմ գործունեությանը հետեւողները գիտեն, որ չեմ սիրում նախապես խոսել, ամպագոռգոռ ներկայացնել անելիքներս, փոխաները նախընտրում եմ արդեն կայացած աշխատանքս ներկայացնել: Հիմա քննարկվում է` երգը տեսահոլովակով կներկայացվի, թե ոչ, միայն կարող եմ ասել, որ այն դարձյալ անգլերեն է»:

Սոնե Սիլվերը դասավանդում էր Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, սակայն ամուսնությունից հետո երգչուհին դուրս է եկել այդ աշխատանքից: Խոսելով պատճառների մասին` նշեց.

«Ես շատ եմ սիրում այդ աշխատանքը, իմ ուսանողներին, այդ պատճառով այն ժամանակ ավելի քիչ էի իմ անհատական գործունեությանը ժամանակ հատկացնում եւ փոխարենը նրանցով էի շատ զբաղվում: Ամուսնությունից հետո որոշեցի դուրս գալ այդ աշխատանքից, որպեսզի ժամանակիս մեծ մասը ընտանիքիս նվիրեի, նաեւ զբաղվեի իմ կարիերայով: Կարծում եմ` այն տարիքում եմ, որ դեռեւս կարող եմ ավելի շատ ինձ վրա կենտրոնանալ, իսկ դասախոսական աշխատանքին ես դեռ կվերադառնամ»:

Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular