ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խեցգետիններ՝ այսօր շանս կտրվի հասնել մեծ հաջողության.փետրվարի 22-ի աստղագուշակը

ՎԻԴԵՈ

Խոյ: Այսօր ձեզ կհաջողվի լավ տպավորություն թողնել շրջապատի մարդկանց վրա: Կուտակած գիտելիքների ու փորձի շնորհիվ մասնագիտական խնդիրներն այսօր հեշտւթյամբ են լուծվում: Սակայն չարժե այդ ամենից այսրոպեական նյութական փոխհատուցում սպասել: Շատ շուտով ընդհանուր գործում ձեր ներդրումը կգնահատվի ըստ արժանավույն: Եթե այսօր առտնին գործերը անեք սիրելիի հետ համատեղ, դա կօգնի ձեզ հարթել և ջերմացնել հարաբերությունները: Նրանք, ովքեր դեռ իրենց ընտանեկան երջանկության ճանապարհի առաջին քայլերն են անում, կարող են ռոմանտիկ երեկո ծրագրել պոտենցիալ թեկնածուի հետ:

Ցուլ: Անսպասելի նորություններն ու ծրագրերի կտրուկ փոփոխությունները կստիպեն ձեզ հուզվել: Դժվարություններ կծագեն փաստաթղթերի ձևակերպման և պաշտոնյաների հետ շփումների ժամանակ: Բայց, միևնույն ժամանակ, հնարավոր է, որ ձեզ համար կարևոր մարդու կողմից գործնական խորհուրդ և աջակցության խոստում ստանաք: Թույլ մի տվեք կողմնակի անձանց միջամտել ձեր ընտանեկան գործերին: Ներընտանեկան խոսակցություններն ու վեճերը թողեք տան պատերի ներսում: Ձեր նախասիրությունները մի պարտադրեք մտերիմներին, այլապես կարժանանաք նրանց գնահատականին, որը, հնարավոր է, շատ հեռու լինի ձեր մասին ունեցած սեփական պատկերացումներից:  

Երկվորյակ: Օրը կընթանա, ինչպես ծրագրել էիք, և ձեզ հաճելի զգացումներ կպարգևի: Այն ձեզ լավատեսության հիմքեր կտա: Թեև հին խնդիրները կմնան չլուծված, բայց դուք շուտով կհասկանաք՝ ինչպես հաղթահարել դրանք: Նշանի՝ աշխատանք փնտրող ներկայացուցիչները, հնարավոր է, հետաքրքիր առաջարկներ ստանան: Իսկ ահա տան անդամների կամ սիրելիի հետ ընդհանուր լեզու գտնելն այսօր խնդրահարույց կլինի: Մտերիմները չհիմնավորված պահանջներ կներկայացնեն: Նրանց այդ վարքագիծը հասկանալը դժվար կլինի ձեզ համար:

Խեցգետին: Այսօր շանս կունենաք հաջողության հասնել ազդեցիկ, ինչպես նաև այն մարդկանց հետ համագործակցությունից, որոնցից կախում ունեք: Բայց որպեսզի հաջողությունը ուղեկցի ձեզ, պետք է զրույցներում լինեք շատ ուշադիր և շրջահայաց: Այսօր խնդիրների քննարկումը կարող է վերածվել փոխադարձ կշտամբանքի, եթե ժամանակին վերջ չդնեք այդ խոսակցություններին: Օգտվեք մտերիմ մարդկանց հետ ձեր հարաբերությունները առավել ջերմացնելու համար ստեղծված բարենպաստ իրավիճակից: Այսօր հնարավոր է, որ դեպքերի անսպասելի շրջադարձը ձեզ մոռացնել տա սիրելիի հետ ունեցած նախկին անհամաձայնությունները:  

Առյուծ: Այսօր հաջողվում է գործադրել գիտելիքներն ու ցուցադրել գործնական և անհատական որակները: Ղեկավարության վրա լավ տպավորություն եք թողնում, և, բացառված չէ, որ մոտ ժամանակներս ձեր մտահղացումները պաշտպանություն գտնեն: Խուսափեք չարախոսելուց և բամբասելուց։ Օրը բարենպաստ է բնակարանը բարեկարգելու և մտերիմների հետ հարաբերություններն էլ ավելի խորացնելու համար: Դուք փոխըմբռնման կհասնեք, եթե անկեղծ ցանկություն ցուցաբերեք տան անդամների գործերով հետաքրքրվելիս: Ձեզ համար թանկագին մարդուն կուրախացնեք՝ խոստովանելով, որ նրա հետ համատեղ կյանքում դուք երջանիկ եք:

Կույս: Որքան էլ տարօրինակ է, բայց այսօր ձեր գործընկերը կարող է դառնալ մի մարդ, որին վաղուց չեք տեսել կամ որին երբեք չեք համարել ձեր համախոհը: Պատահական խոսակցության մեջ անսպասելի շրջադարձերը կարող են օգտակար և շահութաբեր լինել ձեզ համար: Խուսափեք, սակայն, չափից դուրս աշխույժ և ուրիշներին քննադատող խոսակցություններ վարել: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են նոր ծանոթություններ, որոնք կարող են վերաճել հետագա լուրջ հարաբերությունների: Բացառված չեն հանդիպումներ այնպիսի մարդկանց հետ, որոնց դուք չեք տեսել երկար տարիներ, բայց նրանց հետ կապված եք հաճելի հիշողություններով:  

Կշեռք: Եթե որոշել եք թափ հաղորդել ձեր աշխատանքային կարիերայի առաջընթացին, ապա հարկ է, որ հետևեք տվյալ ձեռնարկությունում ձևավորված ավանդույթներին: Եթե ձգտում եք մասնագիտական հաջողությունների, արժե, որ այսօր կշռադատեք ձեր վարքագիծը և անհրաժեշտության դեպքում որոշակի սրբագրումներ կատարեք ստացված տեղեկությունների համեմատ: Մտերիմների հետ հարաբերությունները կլինեն ջերմ: Նրանք, ովքեր դեռ չեն ճաշակել ընտանեկան կյանքի երջանկությունը, հակառակ սեռի ներկայացուցիչների հետ իրենց հարաբերություններում, ավելի լավ է, պահպանեն արդեն փորձված մարտավարությունը և չընկնեն մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղության մեջ:

Կարիճ: Ավելի լավ է այսօր սահմանափակեք շփումները և չսևեռվեք ծագող խնդիրների վրա: Մի հանդիմանեք մարդկանց դատարկ բաների համար: Աշխատեք առօրյա գործերն ավարտել օրվա առաջին կեսին, իսկ մնացած ժամանակը նվիրաբերել առավել հանգիստ զբաղմունքի: Զգուշացեք ձեր բարօրության ու ֆինանսական հաջողությունների մասին շաղակրատելուց: Մարդիկ ձեզ սխալ կհասկանան։ Երեկոն շատ ավելի լավ կանցնի առանց ավելորդ խոսակցությունների: Տրվեք ձեր հոբբիին կամ այլ հետաքրքիր գործի, կարող եք զբաղվել բնակարանի բարեկարգմամբ: Գնումներ կատարելիս, սակայն, ուշադիր եղեք: Կենցաղային տեխնիկայի ընտրությունը կարող է անհաջող լինել:  

Աղեղնավոր: Դուք հակված եք այսօր կտրուկ փոխել բոլոր ծրագրերը և նույնիսկ ամեն ինչ զրոյից սկսել: Օրը բարենպաստ է սովորությունները բարեփոխելու համար, օրինակ, փորձեք նոր սննդակարգի և սնվելու նոր ռեժիմի անցնել, սկսեք զբաղվել սպորտով։ Երեկոյան կողմ հավանաբար ստիպված կլինեք ուշադրություն դարձնել մտերիմներին, ովքեր ցանկանում են իրենց դժգոհությունը հայտնել: Եթե ձեզ հաջողվի վերահսկել հուզմունքը, ապա կխուսափեք անցանկալի կոնֆլիկտից: Օրվա վերջում զգացնել կտա հոգնածությունը, որ կարող է հանգեցնել անքնության:

Այծեղջյուր: Օրը հարմար է գործարար ակտիվություն ցուցաբերելու համար: Դուք կճաշակեք գործադրած ջանքերի ու աշխատանքի պտուղները: Այնուամենայնիվ, խորհուրդ չի տրվում նոր գործեր ձեռնարկել, համաձայնագրեր ստորագրել: Իսկ օրվա երկրորդ կեսին հավատարիմ մնացեք գործողությունների նախապես կազմված ծրագրերին: Խուսափեք մտերիմների և սիրելիի հետ բաց խոսակցություններից, մի շտապեք բարեկամների առջև բացել ձեր ծրագրերը: Այսօր ձեր շրջապատում չի բացառվում՝ լինեն մարդիկ, ովքեր չեն կարողանա պահել այն գաղտնիքները, որ դուք կվստահեք նրանց:  

Շարունակությունը ՝ այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular