ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ կանայք երբեմն պետք է անտեսեն իրենց ամուսիններին. բացատրում է տղամարդը

ՎԻԴԵՈ

Ինչո՞ւ  տղամարդիկ չեն ցանկանում  հարաբերությունների մեջ լինել ոչ ծանոթության վաղ շրջանում, ոչ էլ, ասենք, տղամարդու կյանքի կեսի ճգնաժամային շրջանում, և ի՞նչ պետք է անի կինը տղամարդու ուշադրությունն իր վրա պահելու համար, եթե նա նկատում է, որ այն թափառում է:

Անկյունաքարային պահն այստեղ տղամարդու վարքագծի դրսևորումները վաղ շրջանում գիտակցելն է: Անգամ, եթե մի քանի օր նա հանգիստ է և ոչ մի սեքսուալ ցանկություն չի դրսևորում, կարելի է ասել, որ նա ձանձրանում է: Խոսեք նրա հետ ձեր խնդիրների մասին, և, եթե նա ասի՝ «Ամեն ինչ կարգին է», բայց շարունակի իրեն նույն կերպ պահել, ապա արդեն գործելու ժամանակն է:

Եվ Դուք պետք է այս փուլում նվազեցնեք Ձեր ուշադրությունն ու կապվածությունը նրա նկատմամբ: Այո, հենց այդպես, և մի մոռացեք, որ այս խորհուրդը Ձեզ տղամարդ է տալիս:

Ցավոք, կանանց մեծ մասն ուղիղ հակառակն է անում: Նրանք անհանգստանում են և սկսում նվնվալ, ինչը տղամարդուն ավելի է վանում, և նա ավելի ու ավելի հաճախ է սկսում գնալ քարանձավային ժամանցի կենտրոններ, ուր կփորձի ինչ-որ մի 18 տարեկան մատուցողուհու ուշադրությունը գրավել:

Մանրամասն ՝ այստեղ

Որքան Դուք շատ ու համառորեն փորձեք նրան պահել, այնքան ավելի շատ նա կսկսի ատել Ձեզ: Սակայն, եթե Դուք նրան տաք բաժանման  զգացողության հնարավորություն և ժամանակ, որ նա Ձեզ կարոտի, նա կսկսի անհանգստանալ և մտածել, որ կարող է կորցնել Ձեզ:

Եվ այսպես, կանայք: Ի՞նչ պետք է անեք Դուք: Նախ՝ դուք պետք է գործեք այնպես, ինչպես տղամարդը: Կտրվեք նրանից, մի փոքր հեռացեք: Ապրեք Ձեր կյանքով: Այժմ Դուք նրան տալիս եք այն տարածությունը, որը նրան անհրաժեշտ է, որ Դուք կարողանաք նրա կյանք մուտք գործելու երկրորդ հնարավորությունը ստանալ: Ինչո՞ւ: Որովհետև Դուք թուլացրել եք Ձեր ճնշումն ու արձակել շղթաները: Դուք ստիպել եք նրան զգալ, որ նա կրկին միայնակ է:

Այս խորհուրդը ձեզ շոկի՞ ենթարկեց: Այո, ես գիտեմ, որ վատ է, որ տղամարդիկ իսկապես այդպիսին են: Ես ինձ չեմ արդարացնում իմ սեռի համար, բայց և ներում չեմ հայցում: Սակայն փորձեք այս հնարքը, և ես ձեզ խոստանում եմ, որ, եթե նա Ձեզ սիրում է, նա երջանիկ կլինի և գիտակցելով իր ազատությունը և Ձեր քայլը` կրկին Ձերը կլինի: Դե, իսկ եթե նա Ձեզ չի սիրում, Դուք ավելի վաղ կիմանաք այդ մասին և տարիներ չեք վատնի այդ մարդու վրա: Դա կլինի Ձեր իսկական հաղթանակը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular