ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փեսացուն փոշմանեց ամուսնանալ հենց հարսանիքի օրը երբ տեսավ իր հարսի դեմքը.Երբ տենեք նրան կհասկանք, թե ինչու

ՎԻԴԵՈ

Հարսանեկան ավանդույթներ`աշխարհի տարբեր երկրներից

Նյութը՝ intermedia24.ru

 

Դժվար է այսօր պատկերացնել որեւէ հարսնացուի առանց հարսանեկան ճերմակ զգեստի: Չնայած օր օրի զարգացող նորաձեւությանը, այնուամենայնիվ, մեզանում պահպանվել է հարսնացուի ճերմակ զգեստ հասկացությունը: Սակայն քչերը գիտեն, որ հնում կանայք ամուսնանում էին ամենատարբեր գույների զգեստներով այնքան ժամանակ, քանի դեռ Անգլիայի Վիկտորյա թագուհին, բոլորից տարբերվելու համար, իր սեփական հարսանիքին ներկայացավ ճերմակ հարսանյաց զգեստով` այդպիսով հիմք դնելով այս ավանդույթին:

Եվս մեկ հետաքրքիր փաստ, այս անգամ՝ կապված հարսնաքույրերի զգեստի հետ: Նախկինում եւ հիմա էլ շատ ազգերի մոտ հարսանյաց հանդեսի ժամանակ հարսնացուի ընկերուհիները միեւնույն զգեստն են հագնում: Պարզվում է` այդ բացատրություն ունի: Մարդիկ հնում եւ, ինչու չէ, այժմ էլ փոքր-ինչ սնահավատ են, եւ միանման զգեստ հագնելով՝ փորձում են չար ոգիներին շփոթեցնել:

Եվ քանի որ խոսք գնաց հարսանեկան սովորույթներից, ապա տեղին կլինի նշել տարբեր ազգերի հարսանիքների տարօրինակ ու խենթ ավանդույթներից մի քանիսը:

Այսպես. Ճապոնիայում նորապսակ զույգը հարսանիքի ընթացքում պարտավոր է խմել ճապոնական հայտնի բրնձի օղի` սակե, ուղիղ 9 կում: Միայն դրանից հետո նրանք պաշտոնապես կհամարվեն նորապսակներ:

Գերմանիայում հարսնացուի ընկերուհիները պետք է հարսանիքի նախօրեին հարսի տան մոտ սպասք կոտրեն, որի՝ այս ու այն կողմ ցրված կտորները երջանկություն են բերում դրանք գտնողներին: Իսկ հարսնացուն արդեն բուն արարողության ժամանակ իր գրպանում պետք է ունենա աղ ու հաց, իսկ փեսացուն` ցորենի հատիկներ, որոնք խորհրդանշում են առատություն եւ հաջողություններ:

 

Փոքր-ինչ մերօրյա հայկական հարսանեկան ավանդույթի է նման Լեհաստանի հարսնացուների, այսպես կոչված, փողի պարը: Հյուրերը պարելիս հարսի զգեստին մետաղադրամներ ու թղթադրամներ են ամրացնում, որոնք հետո հարսնացուն շաղ է տալիս դահլիճով մեկ: Նման մի սովորույթ էլ կա Հունգարիայում, միայն թե նրանց դեպքում հարսի հետ պարել ցանկացողները ստիպված են որոշակի գումար դնել նրա կոշիկի մեջ:

Ոչ պակաս հետաքրքիր, նաեւ տարօրինակ սովորույթ կա Մալազիայում: Այստեղ հարսանիքի հյուրերը նորապսակներին խաշած ձու են նվիրում, որը խորհրդանշում է բարեկեցիկ եւ երջանիկ կյանք: Իսկ Թայլանդում ամուսնական զույգի անկողինը հարդարում են նրանց ծնողները` վրան անպայման բրինձ, քունջութ եւ մետաղադրամներ շաղ տալով:

 

Ինչպես տեսնում եք՝ բազմազան ու բազմաբովանդակ են հարսանեկան սովորույթներն ու ծիսակարգերը: Եվ, անշուշտ, ամեն երկրում չէ, որ պարտադիր կերպով կիրառվում են վերը նշված ավանդույթները: Ավանդույթը` ավանդույթ, բայց սեփական հարսանիքը կազմակերպելիս կարեւոր է չկորցնել սթափ մտածելու կարողությունն ու շարժվել սեփական ճաշակով եւ ոչ մի դեպքում զոհ չգնալ նորաձեւությանն ու ավանդույթներին:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular