ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամուսինը տուն վերադարձավ ու տեսավ, որ կինը իրեն հարևանի հետ դավաճանում է. Շարունակությունն ուղակի մահացու էր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՎԻԴԵՈ

Դավաճանության հակված տղամարդիկ

Ինչու՞ են տղամարդիկ դավաճանում իրենց կանանց ու ընկերուհիներին: Այս հարցին հնարավոր չէ միանշանակ պատասխան գտնել: Եթե տասը տարբեր տղամարդկանց հարցնեն, թե ինչն է իրենց ստիպում դավաճանել, նրանք կտան տասը տարբեր պատասխաններ: Ընդհանրապես ցանկացած տղամարդ էլ կարող է դավաճանել, սակայն կարելի է առանձնացնել դավաճանությանը հակված տղամարդկանց ութ տեսակ: Եվ այսպես... Կանանց հետ հարաբերություններում ընտրում է «որդու» դերը: Հաճախ դա արտահայտվում է «մեծական խաղերով» չափացանց տարված լինելով, օրինակ` համակարգչային խաղեր, «մեծական» ֆորումներ կամ ընկերների մոտ գլուխ գովալ: Ամեն անգամ, երբ կինը նրանից պահանջում է տղամարդուն հարիր արարքներ կամ վարք, իսկ նա անկարող է դրանցից գլուխ հանել, նա անում է այն, ինչ սովորաբար անում են երեխաները` դեմ է դուրս գալիս: Նրա ուղեղում պտտվում են նմանատիպ մտքեր «Ես կարող եմ անել այն, ինչ ցանկանում եմ» կամ «Ոչ ոք իրավունք չունի ինձ ասել, թե ինչ անեմ», և անցնում է «արգելված պտղի» որսին: Նրա դավաճանությունը կամակոռության ակտ է, ցուցադրություն կնոջ համար, որ կինը չի կարող ղեկավարել նրա կյանքը: Սա այն տղամարդն է, ով շատ վաղ ամուսնանալով չի հասցրել մի լավ «ման գալ»: Երբ նա հանդիպել է իր ապագա կնոջը, նա այնքան երջանիկ էր, որ նման հիանալի աղջիկը թույլ էր տալիս հանդիպել իր հետ, որ որոշել է որքան հնարավոր է շուտ ամուսնանալ, որպեսզի չկորցնի նրան: Իսկ հիմա, երբ նա արդեն հասունացել է, ավելի ինքնավստահ է, սկսել է լրացնել երիտասարդության բացերը` քարշ գալ բոլոր գեղեցիկ աղջիկների հետևից: Տղամարդու այս տեսակն առանձնանում է ռիսկի հանդեպ իր մեծ սիրով: Նման տղամարդու դավաճանության պատճառը հանցանքի վայրում բռնվելու կրքոտ ցանկությունն է: Նա կարող է կապնվել կնոջ քրոջ կամ մոտ ընկերոջ ընկերուհու հետ: Նրան անչափ դուր է գալիս այն փաստը, որ նա անում է ինչ-որ արգելված ու սխալ բան: Նա համարում է, որ տղամարդը թագավոր ու աստված  և ոչ մի դեպքում չի կարող կնոջից կախված լինել: Անձնագրում ամուսնության կնիքը չի կարող սահմանափակել նրա ազատությունը. այն միայն հավաստում է, որ կինը նրա սեփականությունն է, և ինքը կարող է վերաբերվել նրան այնպես, ինչպես ցանկանում է: Նա չի թաքցնում իր կապերը, ավելին` հաճախ ցուցադրաբար պատմում է դրանց մասին, գլուխ է գովում և դրանք համարում է իր տղամարդկության ապացույցը: Խղճի խայթն անծանոթ է նրան, քանի որ նա վստահ է, որ ոչ մի վատ բան չի անում: Ընտանեկան հարաբերությունները վաղուց դադարել են նրա համար գրավիչ լինել: Կիրք չկա, և նա իսկապես ցանկանում է բաժանվել կնոջից: Բայց նա նաև գիտի, որ եթե ինքը լինի բաժանման նախաձեռնողը, կինը ջանք չի խնայի, որպեսզի իր հետագա կյանքը դժոխքի վերածվի: Ուստի նա շարունակում է ապրել կնոջ հետ և սիրուհի է պահում, որովհետև հասկանում է, որ ամուսնությունն արդեն սպառել է իրեն: Այս տղամարդն իսկական որսորդ է: Ընդհանուր առմամբ նրան գրավում է կնոջը հասնելու ընթացքը և ոչ արդյունքը: Նա պատրաստ է անել հնարավոր ամենը, որպեսզի գրավի աղջկան: Բայց հենց «որսը» նրա ձեռքերում է, այն դադարում է հետաքրքրել իրեն, և նա ստիպված է լինում կրկին որսի գնալ: Նա հմուտ տղամարդ է և գիտի կանանց ցանկությունների մասին: Այս տղամարդու ընտանեկան հարաբերություններն այնքան էլ վատ չեն ընթանում, որպեսզի դրանց վերջ դնի, բայց այդքան էլ լավ չեն, որպեսզի շարունակի դրանք: Եվ եթե նա ընտրի բաժանումը, նրան կսկսի տանջել խղճի խայթը: Ուստի նա որոշում է բացահայտ դավաճանել, որպեսզի կինն իմանա նրա արկածների մասին և առաջինը լքի իրեն: Այլ տարբերակ է, որ տղամարդու կինն իդեալական է, այդ պատճառով էլ նա չի ցանկանում լքել նրան, բայց և դեմ չէ դավաճանելուն: Նման տղամարդու կինը հաճախ օգտագործում է սեքսը որպես ամուսնուն ղեկավարելու միջոց: Եթե ամուսինն իրեն վատ է պահում, կինը զրկում է նրան սեքսից: Արդյունքում տղամարդուն անելու ուրիշ ոչինչ չի մնում, քան հարաբերություններ փնտրել այն կանանց հետ: Նա դավաճանում է ոչ թե ինչ-որ բան ապացուցելու համար, այլ պարզապես նրան անհրաժեշտ է բավարարել սեռական պահանջները: Ինչպես հայտնի է` տղամարդիկ բազմասեր արարածներ են, և եթե նա դեռ ձեզ չի դավաճանել, ապա դուք դեռ նոր եք սկսել հանդիպել, կամ էլ դա ձեր արժանիքն է, որ կարողանում եք ժամանակին հետ պահել նրան նման ստոր քայլից: Այսպես` սովորելով հասկանալ դավաճանության պատճառները, կինը սովորում է նաև ներել իր տղամարդուն` հաշվի առնելով նրա էությունն ու արկածախնդրությունը: Ոմանք ներում են, ոմանք ոչ, սակայն դրանից տղամարդիկ չեն դադարում դավաճանել…

Առավել մանրամասն Այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular