ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ահա, թե ով է այն հայ օրենքով գողը, ով դեմ է դուրս եկել ադրբեջանցի և վրացի օրնեքով գողերի դեմ և պայքարում է Ռուսաստանի քրեական «թագի» համար

ՎԻԴԵՈ

armtimes.com-ը գրում է. Շաքրո Մոլոդոյը, Վասյա Վոսկրեսը և Էդուարդ Թբիլիսկին քրեական աշխարհի ամենաազդեցիկ ֆիգուրներից են: Բայց մինչ այսօր ռուս գլխավոր մաֆիոզի տեղը դեռ թափուր է: Հիմնական պայքարը ընթանում է հին ֆորմացիայի «գողականների» և գողերի նոր սերնդի ներկայացուցիչների միջև: Քրեական թագի գլխավոր հավակնորդների մասին պատմում է Ռիա Նովոստի գործակալությունը:

Վրաստանի բնակիչ Զախարի Քալաշովը՝ նույն ինքը Շաքրո Մոլոդոյը, դեռ երիտասարդ տարիքում երկու անգամ հասցրել է բանտում հայտնվել: Թբիլիսիի բանտում ստանալով «օրենքով գողի կոչում»՝ նա տեղափոխվել է Մոսկվա և զբաղվել ռեստորանային բիզնեսով: Օրինականից զատ, նա ունեցել է նաև ստվերային եկամուտներ: Իր դեմ իրականացրած երեք մահափորձերից հետո Շաքրոն տեղափոխվել է Իսպանիա, որտեղ էլ շարունակել է քրեական գործունեությունը: Այստեղ տեղի ոստիկանությունը ռուս մաֆիոզների նկատմամբ որս է հայտարարել: Վտանգը զգալով՝ Քալաշովը թաքնվել է Արաբական Միացյալ Էմիրություններում: Այստեղ ոստիկանությունը ձերբակալել է նրան ու հետ ուղարկել: Իսպանիայի դատարանը Քալաշովին դատապարտել է ինը տարվա ազատազրկման: Միևնույն ժամանակ նրան սպասում էին նաև պատմական հայրենիքում, որտեղ մարդու առևանգման համար հեռակա դատապարտվել էր 18 տարվա ազատազրկման: Քրեական հեղինակությունը Վրաստանի փոխարեն գնում է Ռուսաստան: 2015թ-ին 8 միլիոն ռուբլի շորթելու մեղադրանքով նա կրկին հայտվում է բանտում: Հիմա 64-ամյա Շաքրոյի գործը քննում է դատարանը:

Վրաստանում ծնված Էդուարդ Ասատրյանը՝ Էդիկ Թբիլիսկին, օրենքով գողի կոչումը ստացել է դեռ 1990-ականներից: Պնդում է, որ իրեն «թագադրել» են վրացական բանտում: Հասցրել է նաև լինել հայտնի Վլադիմիրյան բանտում, որտեղ պատիժը կրել է հայտնի Սաշա Սեվերնիի հետ: 2017թ-ի ամռանը 50-ամյա քրեական հեղինակությունը բանտից դուրս է եկել:

Բաքվեցի օրենքով գող Նադիր Սալիֆովը՝ Լոտու Գուլին 1995 թ-ին 27 տարվա ազատազրկման էր դատապարտվել շորթման, մարդկանց առևանգման և զենքի անօրինական պահման համար: Sputnik Азербайджан-ի տվյալներով, նույնիսկ բանտում նա մի շարք հանցագործություններ է իրականացրել՝ բջջային հեռախոսներով հարուստներից գումար է շորթել: 2017թ-ի ամռանը Գուլին ժամկետից շուտ ազատ է արձակվել: Որոշ տվյալներով՝ 45-ամյա Գուլին հիմա Թուրքիայում է, որտեղ հավաքներ է անցկացնում, լուրջ թիմ ստեղծում:

Առավել մանրամասն ԱՅՍՏԵՂ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular