ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ խնամքի միջոցներ և կոսմետիկա են օգտագործում Հայաստանի ամենախնամված կանայք

ՎԻԴԵՈ
Նյութը՝ intermedia24.ru

 

Ինչ խնամքի միջոցներ և կոսմետիկա են օգտագործում Հայաստանի ամենախնամված կանայք

Որքան էլ խոսեն ներաշխարհի առաջնայնության մասին, միևնույն է` կնոջ համար միշտ էլ կարևորագույնն իր արտաքին գեղեցկությունն է: Հատկապես հեռուստաէկրանին հաճախ հայտնվող կանանց դեպքում, որոնց դեմքն ու կազմվածքը, կարելի է ասել, նրանց այցեքարտն են դառնում: Ի՞նչ միջոցներ են ձեռնարկում իրենց արտաքին տեսքը պատշաճ պահելու համար և այդ առումով ի՞նչ գաղտնի հնարքներ ունեն, որոնցով կարող են կիսվել մեր ընթերցողների հետ` հետաքրքրվեցինք մի շարք ճանաչված գեղեցկուհիներից:

Լուիզա Ղամբարյանը վստահ է` որքան էլ մասնագետներ աշխատեն քեզ վրա, որքան էլ օգտվես կոսմետիկ նորամուծություններից, միևնույն է` ներքինը շատ կարևոր դեր է խաղում. կինը պետք է հոգով գեղեցիկ լինի: Այդուհանդերձ, 37-ամյա դերասանուհին բացահայտեց ինչ-ինչ գաղտնիքներ, որոնք հնարավորություն են տալիս պահպանելու դեմքի թարմությունն ու սլացիկ կազմվածքը: «Օրվա ընթացքում շատ ջուր եմ խմում և շաբաթվա մեջ երեք օր սպորտով զբաղվում»,- խոստովանում է նա:

Հարցին, թե մշտազբաղ լինելով հանդերձ, ինչպե՞ս է հասցնում հետևել իր տեսքին, Լուիզա Ղամբարյանը պատասխանում է. «Ես չգրված օրենք ունեմ` որքան էլ զբաղված լինեմ, օրվա մի մասը պետք է ինձ տրամադրեմ, քանի որ դերասանուհու արտաքինը կարևոր նշանակություն ունի իր գործում: Այնպես որ խնամքը կարևորում եմ նախ մասնագիտությունից ելնելով, ապա նաև, իհարկե, որպես կին»:

Միևնույն ժամանակ նշելով, որ տղամարդիկ առավել հավանում են կնոջ բնական տեսքը, Լուիզան խորհուրդ տվեց կանանց և աղջիկներին զերծ մնալ կոսմետիկական ավելորդ միջամտություններից, տարանջատել առօրյա և երեկոյան շպարը: Նաև կոչ արեց չմոռանալ հաճախել մարզասրահ և սպա կենտրոն:

Թերևս չկա մեկը, այդ թվում նաև` կին, ով, տեսնելով Գայանե Ասլամազյանին, չզմայլվի նրա գեղեցկությամբ ու կեցվածքով: Մինչդեռ 38-ամյա հաղորդավարուհին, որը նաև ֆիլմերում է նկարահանվում, խոստովանում է, որ երբևէ իրեն գեղեցկուհի չի համարել: «Գուցե տեսքս առինքնող է և ուշադրություն է գրավում, սակայն դա, ըստ իս, ավելի շուտ տարբեր բաղադրիչների խառնուրդի արդյունք է»,- համեստորեն ասում է նա:

Թերևս այդ բաղադրիչների շարքում կարելի է նշել Գայանեի բարենպաստ գեները, ինքնաբավության զգացումը և... սերը: «Սիրում եմ ինձ ամեն տարիքում,- ժպտում է նա,- սակայն առավել շատ ինձ հավանում եմ ներկայիս տարիքում, թեև հայելու մեջ արդեն կնճիռներ եմ նկատում»:   

Երբ հետաքրքրվում են, թե որն է իր հմայքի գաղտնիքը, հաղորդավարուհին տարակուսում է. «Անկեղծ ասած` դժվարանում եմ պատասխանել, բայց երևի թե տարեցտարի ավելացող բովանդակությունը: Ինքս էլ երբեմն նայելով լուսանկարներս` հասկանում եմ, որ անցած ուղիս ինձ ավելի հետաքրքիր է դարձրել»: Ընդսմին նա չի ժխտում, որ հեշտությամբ կարող է արժանանալ մարդկանց բարեհաճ վերաբերմունքին:

Ինչ վերաբերում է իր նախընտրած խնամքի միջոցներին, որոնք թույլ են տալիս պահպանել իր ներկայիս տեսքը, ապա Գայանեն դժվարանում է մանրամասնել: Կամ գուցե չի՞ ցանկանում... Ասում է. «Նույնիսկ իմիջային փոփոխություն վաղուց արդեն չեմ անում: Փառք Աստծո, ներկայիս հնարավորությունները թույլ են տալիս ժամանակավորապես և երկարացնել վարսերը և աչքերի ցանկացած գույն ստանալ... Իսկ մազերի գույնի առումով ես սևի նվիրյալ եմ և առհասարակ իմ ընտրած ոճի մեջ լավ եմ զգում»:

Իսկ կանանց և աղջիկներին Գայանեն խորհուրդ է տալիս, որ ավելի գնահատեն իրենց: «Կնոջ համար ամենակարևորը երջանիկ լինելն է, իսկ դա կախված է հենց իրենից»,- համոզված է գեղեցկուհին:

Մշտապես հմայիչ ու խնամված Քրիստինե Պեպելյանը գրեթե ամեն անգամ հանրային վայրեր այցելելիս բազում հաճոյախոսություններ է լսում` բոլորը նշում են հատկապես նրա դեմքի թարմությունն ու սլացիկ կազմվածքը: Միևնույն ժամանակ 34-ամյա երգչուհին ոչ պակաս հաճույքով է նկատում շրջապատի կանանց գեղեցկությունը: «Երբ որևէ բարետես կին եմ տեսնում, անպայման ասում եմ այդ մասին»,- ժպտում է նա: «Երբևէ չեմ սիրել առատ ու ճչացող շպարը, բայց չեմ էլ ողջունում, երբ կանայք առհասարակ հրաժարվում են շպարից: Համաձայն եմ` բնական տեսքն ավելի գերադասելի է, այնուամենայնիվ, աշխատանքիս բերումով ստիպված եմ հաճախ գեղեցկության սրահներ հաճախել»,- ասում է Քրիստինեն` չմանրամասնելով սակայն, թե ինչ միջոցներ է ձեռնարկում հմայքը պահպանելու համար:

Մինչդեռ երգչուհին նշում է, որ առհասարակ մարզասրահ հաճախելու կարիք չունի: Նրա հպարտության առանձին առիթ է այն, որ երբևէ կազմվածքի խնդիր չի ունեցել: «Երևի գեներիցս է: Ուտում եմ ամեն ինչ, ցանկացած ժամի ու այնքան, որքան ուզում եմ»,- ասում է նա: Ապա անկեղծանում է. «Ճիշտն ասած` ինձ համար երբեմն նույնիսկ խնդիր է դառնում քաշ չհավաքելը: Ժամանակ է լինում, երբ ինձ չափազանց նիհար չեմ հավանում ու փորձում եմ մի քիչ քաշս ավելացնել, ու դա այնքան էլ հեշտությամբ չի տրվում»:

Քրիստինեն առհասարակ չի սիրում խորհուրդներ տալ, այդ թվում նաև` գեղեցկության գաղտնիքների վերաբերյալ: Այնուամենայնիվ, մեր շաբաթաթերթն ընթերցող կանանց հաճույքով դիմեց. «Հիշեք, որ գեղեցիկ է այն կինը, որը ոչ միայն խնամված է, այլև գնահատված, ում կյանքում ամեն բան ներդաշնակ է»:

Երգչուհի Սյուզան Մարգարյանն արտաքինը խնամելու համար գեղեցկության սրահներից առավել ապավինում է ամենօրյա հիգիենային: Վարսերի գույնը փոխում է ըստ տարվա եղանակի` ձմռանն ավելի մուգ, իսկ ամռանը նախընտրում է ոսկեգույն երանգները: Վերջերս էլ սկսել է լողավազան հաճախել: «Դրանից հետո ասես նոր ծնված լինեմ»,- խոստովանում է նա:

Երգչուհի Նառան երեկոյան և առավոտյան լվացվելուց հետո շատ է կարևորում քսուկների օգտագործումը: Երեք ամիսը մեկ գեղեցկության սրահում հատուկ 10-օրյա կուրս է անցնում` դիմակներ, մերսում և այլն: Ամենօրյա դիմակների հիմնական բաղադրիչը Մեռյալ ծովից է բերված: Գարնանից սկսած՝ հաճախ վարունգի կեղևով դիմակներ է դնում: Տնից դուրս գալուց առաջ մոտ 1 ժամ հատկացնում է իր տեսքին:

Երգչուհի Էմմին դեմքի խնամքի համար հաճախ դիմում է հատուկ կոսմետոլոգի ծառայությանը: Տանն էլ, ըստ մաշկի «թելադրանքի», օգտվում է դիմակներից: Խորհուրդ է տալիս դեղաբույսերով դեմքի շոգեբաղնիք անել: Հնարավորինս հաճախ մերսումներ է ընդունում: Երբեմն էլ արտասահմանում սոլյարի է այցելում։ /Թիվի Մոլ /

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular