ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ արժեն հայ հայտնիների համերգների տոմսերն արտերկրում. ո՞վ է նրանցից ամենապահանջվածը

ՎԻԴԵՈ

Այն, որ հայկական շոու բիզնեսի երգիչ-երգչուհիներն արտերկրում ավելի շատ են համերգներ ունենում, քան Երևանում, դա փաստ է: Նրանցից շատերն էլ իրենց առաջին մենահամերգը նախընտրում են անել արտերկրում, գուցե այն պատճառով, որ կազմակերպիչներից ավելի լավ առաջարկ են ստանում:

 

Երևանում կազմակերպված մենահամերգներն էլ հնարավորություն են օտարերկրացի կազմակերպիչների հետ նոր պայմանագրեր կնքելու և գնելու համերգային ամբողջ փաթեթը:

 

Այս հրապարակման մեջ որոշել ենք անդրադառնալ այն երգիչ-երգչուհիներին, ովքեր հաճախ են արտերկրում համերգներ ունենում և ճշտել ենք՝ ինչ արժեն այդ համերգների տոմսերը: Հետաքրքիր է, որ արտերկրում կազմակերպիչները լրիվ այլ ձևաչափով են վաճառում տոմսերը։

 

Օրինակ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի VIP տոմսերի գինը 250 դոլար էր, որի մեջ մտնում էր արտիստի հետ լուսանկարվելը պրոֆեսիոնալ լուսանկարչի ֆոտոխցիկով, ինչպես նաև կոկտեյլի հյուրասիրություն: Երևանում նման ճոխություններ իհարկե չկան: 

Արմենչիկ

Արմենչիկի՝ 2017 թվականի սեպտեմբերի 23-ին Բոստոնում կայացած համերգին կարելի էր գնալ՝ գնելով 70 $ արժողությամբ տոմս, իսկ եթե ցանկանում էիք սեղանի շուրջ նստել՝ օգտվելով առաջարկվող հյուրասիրությունից, ապա պետք է վճարեիք 120 $: Աղբյուրն՝ այստեղ։

Սիրուշո

Վերջին շրջանում Սիրուշոն բավականին ակտիվ է համերգային առումով, պետք է նշել, որ նա հայրենիքում էլ է համերգների մասնակցում: Բայց երգչուհին ավելի շատ համերգների առաջարկներ արտերկրից է ստանում: Փետրվարի 24-ին իր «Արմատ» տուրով երգելու է Բրյուսելում: Կա երկու տեսակի արժողությամբ տոմս՝ 44$ և 56$: Աղբյուրն՝ այստեղ։

 

Մարտին Մկրտչյան

Հրավիրում ենք ձեզ մասնակցել Երևանի ամենաճանաչված երգչի՝ Մարտին Մկրտչյանի համերգին. այսպես էին ներկայացրել երգչին Մոսկվայում: Իսկ կազմակերպիչները տոմսերը սահմանել էին հետևյալ կերպ՝ 8$, 25$, 30$, 43$, իսկ VIP տեղերը՝ 51$ և 86$: 

Արամե և Սիլվա Հակոբյան

Արամեն և Սիլվան կարծես ավանդույթ են դարձրել միասին համերգային շրգայությունների մեկնելը, կամ էլ կազմակերպիչներն են հասկացել, թե որքան շահութաբեր են նրանց՝ իրար հետ ելույթ ունենալը: Արամեի և Սիլվայի համերգային տոմսերը սկսվում են 9$-ից մինչև 26$: 

Սուպեր Սաքո

Իրեն բարձր հոնորարներ ստացող արտիստ համարող Սուպեր Սաքոն երևի իրոք շատ հոնրորարներ է պահանջում, և դա է պատճառը, որ կազմակերպիչները նրա համերգի տոմսերը դնում են հետևյալ գներով՝ պարտեր՝ $150, $125, $100, $75, $60, $50, օթյակ՝ $60, $50: Աղբյուրն՝ այստեղ։

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular