ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կրպակ» սուպերմարկետից կես լիտր օղի կողոպտելու գործով ամբատանյալը մահացել է

ՎԻԴԵՈ

«Կրպակ» սուպերմարկետից 1050 դրամ արժողությամբ օղի կողոպտելու փորձի մեջ մեղադրվողՆորայր Մելքոնյանը մահացել է:

Փետրվարի 4-ին Ավան վարչական շրջանում մահացած վիճակում հայտնաբերված տղամարդըՄելքոնյանն էր:

Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին Ավանում` Մինսկի փողոցին հարակից անվադողերի արտադրամասիտարածքի ճահճաջրերի մեջ հայտնաբերվել է տղամարդու մերկ դիակ: Քիչ հեռվում հայտնաբերվել է նաև հագուստ:

Մահացածի տվյալները համապատասխանում են Երևան քաղաքի ընդհանուր իրավասությանդատարանում քննվող թիվ ԵԿԴ/0166/01/17 քրեական գործով անցնող ամբաստանյալի տվյալների հետ:

Իսկ այս գործը «Կրպակ» սուպերմարկետից կես լիտր օղի կողոպտելու դեպքի առթիվ ՆորայրՄելքոնյանի վերաբերյալ քրեական գործն է, ինչպես պարզեցինք, մերկ վիճակում հայտնաբերված տղամարդը եղել է հենց Նորայր Մելքոնյանը:

Վերջինս 63 տարեկան էր, ազգությամբ հայ` Ռուսաստանի Դաշնության քաղաքացի:

Մելքոնյանը, հիշեցնենք, ըստ մեղադրանքի, 2017 թվականի մայիսի 10-ին, անցնելով Տիգրան Մեծիպողոտայում գտնվող «Կրպակ» սուպերմարկետի կողքով, մտադրվել է այնտեղից հափշտակել օղի:

«Իրականացնելով հանցավոր մտադրությունը` Նորայր Մելքոնյանը մտել է «Կրպակ» սուպերմարկետ, մոտեցել օղու վաճառքի բաժին, այնտեղից վերցրել և բաճկոնի տակ թաքցրել 1050 ՀՀ դրամ արժողությամբ, 0.5 լիտր ծավալով «Ներուշիմիյ Սոյուզ» տեսակի օղի, այն ցանկացել էգաղտնի հափշտակել, ինչը նկատել են սուպերմարկետի աշխատակիցները, ովքեր հրահանգել ենկանգնել, իսկ Նորայր Մելքոնյանը, գիտակցելով իր գործողությունների բացահայտ լինելը` դիմել էփախուստի, սակայն բռնվել է մուտքի դռան մոտ գտնվող քաղաքացիների կողմից` իր կամքիցանկախ հանգամանքներում չկարողանալով ավարտին հասցնել ուրիշի գույքի բացահայտհափշտակությունը»,- ասված է մեղադրանքում:

Ամբաստանյալը նախկինում դատվածություն չէր ունեցել, նրա նկատմամբ որպես խափանմանմիջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, նախաքննության ընթացքում, մերտեղեկություններով, ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքն ու զղջացել, հայտնել, որ օղինվերցրել է՝ «հաց ուտելիս խմելու համար»:

7 ամսից ավելի է` գործը դատարանում է, սակայն առ այսօր չէր հաջողվել որևէ դատական նիստիապահովել ամբաստանյալի ներկայությունը: Քրեական գործը նախ դատավոր Մեսրոպ Մակյանիվարույթում էր, ապա փոխանցվեց դատավոր Արմեն Բեկթաշյանի վարույթ:

Մելքոնյանի նկատմամբ անգամ հետախուզում էր հայտարարվել, վերջինս հայտնաբերվել էր, պարտավորվել ներկայանալ դատարան, սակայն դարձյալ չէր ներկայանում:

Թե ինչ հանգամանքներում և երբ է մահացել ամբաստանյալը, ինչու է եղել մերկ վիճակում, պարզ չէ: Վերջինիս մահվան առթիվ քրեական գործ է հարուցվել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular