ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ հայտնիների ամենաանաղմուկ ամուսնալուծությունները

ՎԻԴԵՈ
Նյութը՝ intermedia24.ru

 

Հայտնիների կյանքը միշտ խոշորացույցի տակ է: Հենց սա էլ նրանց հատուցումն է իրենց ճանաչված լինելու դիմաց: Հատկապես հասարակական բուռն քննարկման թեմա են դառնում հայտնիների ամուսնություններն ու ամուսնալուծությունները: Սկանդալային վերջին ամուսնալուծություններից վերջին շրջանում կարող ենք հիշել Ջուսի, դերասանուհի Նաիրա Մովսիսյանի ամուսնալուծությունները, երբ զույգերը բաժանվելուց հետո հրապարակավ, մամուլի միջոցով ոչ միայն քննարկեցին ներընտանեկան պրոբլեմները, այլ հասցրին նաև վիրավորել ու անպատվել միմյանց:

Սակայն հայտնիների շրջանում եղան նաև ամուսնալուծություններ, որոնց մասին մամուլում կամ հասարակական լայն շրջանակներում իմացան ուշ, նույնիսկ շատ ուշ: Նախկին ամուսիններին հաջողվեց զերծ մնալ սկանդալներից, իսկ մամուլն էլ չօգտվեց ստեղծված հնարավորությունից ու ավելորդ սկանդալներ չստեղծեց մարդկանց բաժանման հաշվին:

Ներկայացնում եմ հայկական իրականության ամենաքաղաքակիրթ տարբերակով ամուսնալուծված այն հայտնի զույգերին, որոնց օրինակը լավ կլինի, որ ուսանելի դառնա շատերի համար:

Սոֆյա Պողոսյանի ու նրա նախկին ամուսնու՝ Նարեկ Գևորգյանի ամուսնալուծության մասին ևս շատ ուշ իմացավ հանրությունը: Զույգը երկար տարիների ամուսնական կյանքից հետո բաժանվեց առանց աղմուկի ու սկանդալների այն դեպքում, երբ Սոֆյայի կյանքը բավականաչափ հանրային է, ու դժվար չէր նկատել, որ ամուսնու հետ նա երկար ժամանակ ոչ մի տեղ չի երևացել, ոչ մի լուսանկար չի հրապարակել: Իսկ զույգի ամուսնալուծության մասին հանրությունն իմացավ միայն այն ժամանակ, երբ Սոֆյան անձամբ ցանկացավ հայտնել այդ մասին՝ Ֆեյսբուքում իր կարգավիճակը «ամուսնացածից» «ամուսնալուծված» դարձնելով:


 

Երբ «Կյանք ու կռիվ 2» ֆիլմի պրեմիերային գլխավոր դերակատար Անի Ղազարյանը ներկայացավ կլորացած փորով, զույգի հետ մտերմություն չանող ոչ մեկի մտքով անգամ չէր անցել, որ Անին երեխա է սպասում ոչ թե դերասան Գագիկ Մադոյանից, այլ Մհեր Մկրտչյանից: Այն, որ Գագիկն ու Անին բաժանվել են, հասարակությանը հայտնի դարձավ միայն այն ժամանակ, երբ ծնվեց Անիի ու Մհերի երեխան: Միայն դրանից հետո նախկին ամուսինները խոստովանեցին, որ արդեն երկար ժամանակ է՝ ամուսնալուծված են: Պետք է նաև նկատել, որ քաղաքակիրթ այս մարդիկ ամուսնալուծությունից հետո ևս շարունակեցին մնալ միմյանց հարգող մարդիկ, ինչն ապացուցում է Մհերի ու Անիի հետ Գարիկի համատեղ աշխատանքը «Կյանք ու կռիվ 2» ֆիլմում:

Հովհաննես Ազոյանի և Մերի Մարտիրոսյանի ամուսնալուծությունը ևս տեղի ունեցավ հասարակության աչքից հեռու, անաղմուկ, առանց սկանդալների, կարճ ասած՝ ինչպես քաղաքակիրթ մարդկանց մոտ: Զույգն ամուսնությունից ունի երկու դուստր, որոնց հոգեբանական ապրումներից զերծ պահելու համար նախկին ամուսիններն ուղղակի հիանալի վարք են դրսևորում: Թե՛ Հովհաննեսը և թե՛ Մերին ներկայումս զբաղված են իրենց մասնագիտական ակտիվ գործունեությամբ, իսկ եթե միմյանց մասին մամուլի հետ խոսելու առիթ է լինում, երկուսն էլ միայն լավն են խոսում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular