ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծովինար Մարտիրոսյան.«Նարեկը կարողանում է ինձ զսպել»

ՎԻԴԵՈ

Մանրամասներիհամար՝ այստեղ

BRAVO.am-ն օրերս լուսանկարել է, թե ինչպես է դերասան-ամուսիններ Նարեկ Հայկազյանի եւ Ծովինար Մարտիրոսյանի գեղեցիկ ընտանիքը կազմակերպում իր ժամանցը հանգստյան օրերին: Իսկ մեզ հետ զրույցում դերասանուհին պատմել է բուռն աշխատանքային առօրյայի, ամուսնու եւ այն մասին, որ ցանկանում է որդիներին քույր պարգեւել:):

Սպասված տարիք

Հունվարի 18-ին դարձա 33 տարեկան: Այդ օրն իմ կյանքում շատ բան փոխվեց: Անկեղծ, ամբողջ կյանքում սպասել եմ այս տարեդարձիս, կարծում եմ` որոշիչ, կարեւոր տարիք է, շատ լավ սպասումներ ունեմ: Օրս շատ անսպասելի ստացվեց. սկզբում ինձ շնորհավորեցին թատրոնում՝ ներկայացման փորձի ժամանակ, եւ շատ բարեմաղթանքներ լսեցի մեր ավագ սերնդից, հետո էլ, ինչպես ցանկանում էի, ընկերներիս հետ նշեցի տանը: Հաճախ չեմ լինում տանը եւ կարոտում եմ մի տեսակ, իսկ մտերիմներս տոնական օրերին նույնիսկ չեն թողնում, որ շատ չարչարվեմ. գրեթե ամեն ինչ իրենք են անում:

Ծովինար Մարտիրոսյանը եւ Նարեկ Հայկազյանը


«Նարեկը նախանձելի կողմեր ունի»

Նարեկը միշտ էլ անակնկալներ է մատուցում, նույնիսկ մի քանի նվեր է պատրաստել ծննդյանս օրվա առթիվ: Բայց ինձ համար կարեւոր է այդ օրն իր երջանկությունը տեսնելը՝ թե ինչքան ուրախ է, որ ես ծնվել եմ, իսկ ես երջանիկ եմ, որ ճանաչում եմ նրան, հենց իմ ամուսինն է: Նա իսկապես շատ նախանձելի կողմեր ունի, իրարից մենք միշտ սովորում ենք, լրացնում միմյանց: Պահանջկոտ է, միեւնույն ժամանակ` ներողամիտ, մի խոսքով` անչափ ուրախ եմ, որ հենց Նարեկի կինն եմ: Բացի այդ, նա ինձ համար շատ լավ ընկեր է, երեխաների համար էլ՝ լավ հայր:

Ծանրաբեռնված առօրյա

Թատրոնի գրեթե բոլոր ներկայացումներում ընդգրկված եմ, ունեմ թե՛ գլխավոր դերեր, թե՛ երկրորդական, եւ մասնակցում եմ, ինչո՞ւ չէ, նաեւ զանգվածային տեսարաններին: Բավական ծանրաբեռնված է անցնում օրս. ներկայացումներին, փորձերին եւ նկարահանումներին զուգահեռ դասավանդում եմ Գ. Սունդուկյանի անվան թատրոնին կից գործող Վ. Աճեմյանի անվան դերասանական ստուդիայում: Շուտով կդասավանդեմ նաեւ «Նար» դերասանական ստուդիայում:

Նարեկ Հայկազյանը եւ Ծովինար Մարտիրոսյանը


«Թատրոնում ծառայում են, ոչ թե...»

Ես թատրոնին կպած մարդ եմ ու, հավատացեք, դժգոհ չեմ նույնիսկ վարձատրությունից, քանի որ դրա հետ մեկտեղ լինում են համատեղելի այլ աշխատանքներ: Նարեկն էլ կարողանում է իր ընտանիքը պահել: Հստակ կարող եմ ասել, որ թատրոնում մարդիկ ծառայում են, ոչ թե աշխատում, հաստատ ոչ ոք չի ցանկանա թատրոն մտնել աշխատավարձի համար. այնտեղ միայն նվիրյալներն են: Ցավոք, մեր երկրում այսօր այնքան էլ մեծ ուշադրության չի արժանանում այս ոլորտը, բայց ես ուրախ եմ, որ աշխատում եմ Սունդուկյանի անվան թատրոնում, նույնիսկ շնչելու ժամանակ չեմ ունենում, փորձից փորձ եմ վազում, փոխարենը մեր դահլիճները լեփ-լեցուն են լինում, եւ այդ ամենը գնահատվում է թատրոնի ղեկավարության կողմից:

«Նա իմ ֆավորիտն է»

Իսկապես չէի ցանկանա, որ ամուսինս այլ ոլորտից լիներ. ես սովորել եմ նրա ներկայությանը: Ինքս բավական բարդ մարդ եմ, էմոցիոնալ, բռնկուն, իսկ Նարեկը կարողանում է ինձ զսպել, իր խորհուրդներով աջակցել: Մի շատ մեծ թերություն ունեմ. շատ շուտ եմ սկսում վստահել մարդկանց, իսկ Նարեկն իմ խորհրդատուն է, սովորեցնում է կշռադատել, ֆավորիտ է ամեն առումով:

Ծովինար Մարտիրոսյանը


«Ինձ ոչինչ չեն տա»

Սերիալային փոքր եւ էպիզոդիկ դերերի առաջարկները հիմնականում մերժում եմ, քանի որ, կարծում եմ, ինձ ոչինչ չեն տա, ընդամենը ժամանակի կորուստ կունենամ: Շատ եմ հավանում կարճ` 25 մասանոց սերիալները, որոնցից մեկում վերջերս առիթ եմ ունեցել նկարահանվել՝ «Դեպի երազանքը»: Եթե հիմնական եւ լավ դերեր լինեն, առաջիկայում կրկին կնկարահանվեմ սերիալներում:

Նարեկ Հայկազյանի եւ Ծովինար Մարտիրոսյանի որդիները


«Մտածում եմ աղջիկ ունենալու մասին»

Երեխաներս սովորել են մամայի բացակայությանը, բայց ես եմ նեղվում, որ չեմ կարողանում նրանց հետ զրուցել, մեծ տղայիս հետ դասապատրաստում անել եւ այլն: Բացակայություններիս ընթացքում երեխաներիս ընկերուհիս է խնամում, պահում: Աստծո կամոք, փոքր տղաս մի քիչ մեծանա, կմտածեմ նաեւ երրորդ անգամ մայրանալու, ինչու ոչ, աղջիկ ունենալու մասին:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular