ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համատեղելիության հորոսկոպ. ձեր զույգին ինչ է սպասվում 2018 թ-ին

ՎԻԴԵՈ

Առավել մանրամասն այստեղ

EnterTrain-ը ներկայացնում է Կենդանակերպի նշանների համատեղելիությունը 2018 թ.: Աստղագուշակները գնահատեցին՝ որքան բարենպաստ կլինեն հարաբերությունները Կենդանակերպի տարբեր նշանների միջև 10-բալանոց սանդղակով: Սիրո մեջ հաղոջության ձեր հնարավորությունները գնահատել շատ հեշտ կլինի՝ տղամարդիկ նշված են մուգ գույնով հորիզոնական շարքով, կանայք՝ բաց, ուղղահայաաց: Փնտրեք ձեր Նշանների հատումը և նայեք թվին:

Այստեղ կարևոր է հիշել, որ հարաբերությունները կարող են տարբեր փուլերում լինել: Մեկը նոր է սկսում սիրել, մյուսն արդեն մի քանի տարի ամուսնացած է:

Եթե նոր եք սիրային հարաբերություններ սկսում, բարձր միավորը նշանակում է, որ հաջողության մեծ հնարավորություն ունեք: Այդ հարաբերություններն արագ կարող եք նոր մակարդակի հասցնել: Ձեզ պետք է ռոմանտիկա, ավելի շատ հանդիպումներ: Կարելի է հույզերը չզսպել: Եթե ձեր միավորն 8-ից ցածր է, բայց 5-ից բարձր, պետք կլինի աշխատել փոխըմբռնումը կարգավորելու և ամուր հարաբերություններ կառուցելու համար: 5-ից փոքրը ոչ ամենալավ տարբերակն է սիրային կապի համար: Հնարավոր են լուրջ խնդիրներ, վստահության և ընդհանուր հետաքրքրությունների բացակայություն: Պետք կլինի հնարավորինս շատ ջանք թափել երջանիկ զույգ դառնալու համար: 1-ը կամ 2-ը բոլորովին վատ է: Այդ դեպքում նվազագույն հնարավորություններ ունեք մտերմանալու:

Նրանք, ովքեր ամուսնացած են կամ երկարատև հարաբերություններ ունեն, նույնպես պետք է զգույշ լինեն, եթե նրանց նշանների համատեղելիությունը 5-ից ցածր է: Ցածր միավորը վկայում է, որ անհամապատասխանությունն ակնհայտ կլինի: Յուրաքանչյուրն իր նպատակները կհետապնդի և առանձնահատուկ ռեսուրսներից կօգտվի, որոնք անհրաժեշտ են ամուսիններից երկուսին էլ: Պետք կլինի զիջումների գնալ, ամեն ինչում առավելագույնս դիվանագետ լինել: Նաև այդ դեպքում պետք է դադարեք սիրելիից ինչ-որ բան պահանջել: Պետք է նրան ընդունել ինչպիսին կա: 5-8 միավորները վկայում են, որ հարաբերությունների համար ջանասիրաբար աշխատելը կպարգևատրվի: Լավագույն համատեղելիությունը 8-10 միավորներն են: Այդ դեպքում ձեզ լիակատար ներդաշնակություն է սպասվում: Իհարկե, խնդիրերից ապահովագրված չեք, բայց դրանց հավանականությունը նվազագույն է:

2018 թ. ըստ աստղագուշակության, նումերոլոգիայի, արևելյան օրացույցում՝ մեզ ինչ է սպասվում սիրո մեջ 

2018 թ. արևելյան օրացույցում նշված է որպես կայունության և հանգստության տարի: Սա նշանակում է, որ սիրո մեջ նույնպես հանգիստ և հաճելի շրջան կլինի: Այն լավագույնը կլինի մարդկանց համար, ովքեր վաղուց միասին են: Որոնողներին այս տարին առանձնակի հաջողություն չի բերի, սակայն հնարավոր է՝ գտնեք ձեզ հարմար մարդուն: Այդ երջանկությունն անսպասելի կգա: Այս տարին շատ հարմար է երեխայի ծնունդի, հարսանիքների, բնակարան գնելու համար:

Ըստ նումերոլոգիայի՝ եթե ձեզ ստիպեք միշտ հիշել ձեզ սիրող մարդկանց մասին, սիրային ոլորտում ձեզ առանձնակի հաջողություն է սպասվում: Աստղագուշակության կանխատեսումները 2018 թ. համար տարբեր են, սակայն նույնպես մատնանշում են սեր փնտրելու գործում խնդիրները:

Աստղագուշակները խորհուրդ են տալիս մարդկանց հանդեպ պակաս բացասական դրսևորումներ ունենալ: Հետևեք խոսքերին և հույզերին, դրանք որոշիչ կլինեն: Ձեր մտադրությունները բացարձակ կարևոր չեն լինի մինչ աշխարհում հանգստությունն է իշխում: Ապրիլի 22-ից սեպտեմբերի 30-ին պետք չէ ծանոթանալ, սեր փնտրել:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular