ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկվորյակներ ստիպված կլինեք կարևոր որոշումներ կայացնել․ հունվարի 23-ի աստղագուշակը

ՎԻԴԵՈ

Խոյ: Զինվեք համբերությամբ: Օրը գլխապտույտ հաջողություններ չի խոստանում: Որոշ ժամանակ կպահանջվի ցանկալի արդյունքներ ստանալու համար: Խուսափեք դատարկ ու անիմաստ խոսակցություններից: Զգույշ եղեք ձեր հայտարարություններում, եթե ցանկանում եք մտերիմ մարդկանց հետ լավ հարաբերություններ պահպանել: Օրը հարմար չէ նոր ծանոթությունների համար: Շրջապատի մարդկանց վրա լավ տպավորություն թողնել չի ստացվի, դուք էլ ձեր հերթին կդժվարանաք գնահատել նրանց: Սիրելիի նկատմամբ այսօր առանձնակի ուշադիր եղեք, վերջինս ձեր աջակցության կարիքը շատ ունի:

 

Ցուլ: Հարմար օր է ոչ սովորական գործերով զբաղվելու համար: Փորձեք այնպիսի աշխատանք գտնել, որը ստեղծագործական մոտեցում և ոչ ստանդարտ լուծումներ կպահանջի: Մի վախեցեք օրիգինալ երևալ: Ինքնատիպ լինելու համար ինչ հնարքների էլ դիմեք, միևնույն է, այսօր ձեզ ոչ ոք չի քննադատի: Հրաշալի օր է շփումների համար, հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ, նոր ծանոթություններ: Բարձրաշխարհիկ միջոցառումների մասնակցելով ոչ միայն լավ ժամանակ կանցկացնեք, այլ նաև ձեռք կբերեք համախոհներ, ովքեր կկիսեն ձեր հետաքրքրություններն ու կյանքի հանդեպ ունեցած հայացքները: Այսօր կհասկանաք անգամ նրանց, ում հետ ընդհանուր ոչինչ չունեք:

 

Երկվորյակ: Ստիպված կլինեք կարևոր որոշումներ կայացնել: Սկզբում այդ ամենը շատ բարդ կթվա, սակայն հետագայում կհասկանաք, որ անհանգստանալու կարիք ամենևին էլ չկար: Այսօր հանգամանքները ձեր օգտին կդասավորվեն: Նախապես ծրագրած խոշոր գնումները չարժե հետաձգել, այժմ դրանցով զբաղվելու ճիշտ ժամանակն է: Օրվա երկրորդ կեսին փորձեք նվազեցնել ծանրաբեռնվածությունը, խուսափեք ձանձրալի գործերից: Այս ժամանակահատվածում կենսական ներուժը զգալի կնվազի: Հնարավոր է՝ գլուխ բարձրացնեն քրոնիկ հիվանդությունները, հատկապես խոցելի է մարսողական համակարգը:

 

Խեցգետին: Այսօր շրջապատի մարդկանց չի հաջողվի մոլորեցնել ձեզ: Տպավորություն կստեղծվի, թե կարդում եք բոլորի մտքերը: Կկարողանաք ճիշտ գնահատել իրավիճակը, ձեր ճանապարհից կհեռացնեք դիմակավոր, կեղծ մարդկանց, ովքեր երկար ժամանակ ընկեր են ձևացել: Հրաշալի օր է ստեղծագործական գործունեություն ծավալելու համար: Բոլոր գործերից հեշտությամբ գլուխ կհանեք, միայն թե չխանգարեն, թողնեն ամեն բան անեք այնպես, ինչպես ճիշտ եք գտնում:

 

Առյուծ: Օրվա առաջին կեսն այնքան էլ բարեհաջող չի դասավորվի: Այս ժամանակահատվածում շատերը ձեր ուշադրության կարիքը կզգան, մինչդեռ դուք կնախընտրեք կենտրոնանալ սեփական գործերի վրա: Հնարավոր են ֆինանսական խնդիրներ: Մտերիմները շատ ավելին են պահանջում, և ձեր հնարավորությունները երբեմն չեն ներում նրանց ցանկություններն իրականացնելու համար: Դրամական միջոցներն այսօր ճիշտ չեք տնօրինի: Իսկ ծախսերը կրճատելու մասին մտածելու ժամանակ չեք ունենա: Զգույշ եղեք հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփումներում: Չափազանց անկեղծ եք և հեշտությամբ եք վստահում մարդկանց, հակառակորդները կարող են մոլորեցնել ձեզ:

 

Կույս: Ուշադրություն դարձրեք ներքին ձայնին, այսօր այն չի հիասթափեցնի: Հարմար ժամանակ է սեփական թուլությունների շուրջ մտածելու, որոշ բարդույթներ հաղթահարելու, ձեր առջև նոր նպատակներ դնելու համար: Շատ Կույսեր էներգիայի մեծ հոսք կզգան, կհաղթահարեն բոլոր խոչընդոտները: Այսօր ձեր վարքագիծը շրջապատում դժգոհության ալիք կբարձրացնի, սակայն նրանք, ովքեր ձեզ իսկապես սիրում են, ցանկացած իրավիճակում ձեր կողքին կլինեն: Կարող եք նոր գործեր ձեռնարկել, երկարաժամկետ ծրագրեր կազմել:

 

Կշեռք: Բարդ օր է սպասվում: Զգացմունքային դաշտն անկայուն է: Կդժվարանաք հասկանալ ինքներդ ձեզ, շրջապատի հետ ընդհանուր լեզու չեք գտնի: Հնարավորինս սահմանափակեք շփումները նրանց հետ, ովքեր անվերջ քննադատում են ձեզ, հիշեցնում թույլ տված սխալների մասին: Երեկոյան հնարավոր են հաճելի անակնկալներ: Դրական միտումների ազդեցությունից կօգտվեն նշանի այն ներկայացուցիչները, ովքեր չեն վախենա տուրք տալ երևակայությանը, խախտել ընդունված սովորույթները, կոտրել կարծրատիպերը:

  

Կարիճ: Այսօր համարձակ և նախաձեռնող եղեք, կարող եք նոր գործեր ձեռնարկել: Ճիշտ եք գնահատում ձեր հնարավորությունները, չեք խոստանում այն, ինչը ձեր ուժերից վեր է, բարդ իրավիճակներում առանց երկմտելու մտերիմներից օգնություն եք խնդրում: Ձեր հմայքն այսօր անտարբեր չի թողնի ոչ ոքի, հնարավոր է՝ նոր սիրավեպ սկսեք: Երեկոյան տնային հոգսերով կզբաղվեք, կարգի կբերեք բնակարանը, որոշ փոփոխություններ կկատարեք: Կարող եք հյուրեր ընդունել, հակառակ սեռի ներկայացուցիչների հետ հրաշալի լեզու կգտնեք:

 

Աղեղնավոր: Օրվա ընթացքում հաճելի շփումներ կունենաք, լավ մարդկանց ընկերակցությամբ կհանգստանաք և կլիցքաթափվեք: Կարող եք զբաղվել թեթև գործերով, իսկ բարդ նախագծեր ձեռնարկել չարժե, միևնույն է, խանգարող հանգամանքներ կստեղծվեն և դրանք անավարտ կմնան: Նշանի շատ ներկայացուցիչների մոտ կենսական ներուժը կնվազի: Խնայեք ձեզ, հրաժարվեք ծանր ֆիզիկական աշխատանքից, ուժասպառ անող մարզումներից: Հետևեք սննդակարգին: Համեղ ուտեստները տրամադրություն կբարձրացնեն:

 

Այծեղջյուր: Հարմար օր է ճարպկություն, հնարամտություն պահանջող, փոքր-ինչ անսովոր գործեր ձեռնարկելու համար: Կհաշտեցնեք նրանց, ովքեր գժտված են, կօգնեք փոխըմբռնման հասնել այն մարդկանց, ովքեր թեև միմյանց շատ են սիրում, սակայն այսօր ընդհանուր լեզու չեն գտնում: Անձնական կյանքով զբաղվելու ժամանակ չեք ունենա, սակայն անհանգստանալու կարիք չկա, քանզի ձեզ մոտ ամեն բան կարգին է: Հնարավոր են անհաջող գնումներ, անիմաստ ծախսեր: Գերագնահատում եք ձեր ֆինանսական հնարավորությունները: Ժամանակին կանգ չառնելու դեպքում սնանկանալու վտանգը մեծ է:

 

Ջրհոս: Այսօր ծագած բոլոր դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում և դրանց շուրջ չարժե անհանգստանալ: Որոշ ջանքեր գործադրելու դեպքում ամեն բան կհարթվի: Նրանք, ովքեր նոր բնակարան են տեղափոխվում կամ վերանորոգման աշխատանքներ են սկսում, կարող են անախորժություններ ունենալ: Նշանի շատ ներկայացուցիչներ ստիպված են չնախատեսված ծախսեր անել: Հնարավոր են տարաձայնություններ սիրելիի հետ, վեճեր կարող են ծագել անգամ մանրուքների շուրջ: Փորձեք ներողամիտ լինել մտերիմների թերությունների հանդեպ և հիշեք, որ իդեալական մարդիկ գոյություն չունեն:

  

Ձկներ: Հնարավոր է՝ դժվարություններ ծագեն, սակայն դրանք շատ արագ կհաղթահարեք: Ձեր հնարամտությանը, արագ կողմնորոշվելու, ճիշտ մարտավարություն վարելու ունակությանը շատերը կնախանձեն: Ընկերներն ու մտերիմներն այսօր ձեր խորհրդի կարիքը կունենան, սիրով կլսեք բոլորին, կկիսվեք ձեր փորձով, կօգնեք խուսափել սխալներից: Հրաշալի օր է ինչպես հին ծանոթների հետ շփվելու, այնպես էլ նոր հարաբերություններ սկսելու համար: Խորհուրդ չի տրվում քննարկել ամիսներ շարունակ անհանգստացնող խնդիրները: Միևնույն է, այսօր դրանց համար լուծումներ չեք գտնի, փոխարենը ձեր և շրջապատի տրամադրությունը կփչացնեք:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular