ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էթերի Ոսկանյան. « Չեմ ցանկանա ինչ-որ մեկը հայտնվի այդպիսի ծանր ընտրության առջև»

ՎԻԴԵՈ

Մանրամասն՝Lraber.info

 

Esem.am-ը գրում է․

ESem.am-ն իր ընթերցողներին պատմել է  USArmenia-ի նոր  հեռուստանովելի՝ «Բախտաբերի»մասին, որում խաղում են դերասաններ Սոս Ջանիբեկյանը, Սարգիս Գրիգորյանը, Էթերի Ոսկանյանը, Անժելա Սարգսյանը, Հարություն Մովսիսյանը, Սոֆի Դևոյանը և այլք:

ESem.am-ը զրուցել է դերասանուհի Էթերի Ոսկանյանի հետ, ով ֆիլմում մարմնավորում է գլխավոր դերակատարուհուն՝ Մարիամին: «Ֆիլմում մարմնավորում եմ համեստ, հասարակ, բարի աղջկա, ով Բժշկական համալսարանում է սովորում: Մարմնավորածս հերոսուհին կյանքի դժվարին փուլում է, սիրելով մի տղայի՝ ամուսնանում է մեկ ուրիշի հետ, ով ավելի ապահված է ու կարող է օգնել իր ընտանիքին դուրս գալ օրհասական վիճակից,- ESem.am-ի հետ զրույցում ասաց դերասանուհին՝ հավելելով,- ֆիլմում հայրս ծանր հիվանդ է, և ես, լինելով նրա միակ զավակը, ինձ պարտավորված եմ զգում ամեն բան անել նրա ապաքինման համար: Քանի որ ֆինասանկան սուղ վիճակում ենք ապրում ստիպված թողնում եմ սիրելիիս ու ամուսնանում հարուստ տղայի հետ, ով ինձ շատ է սիրում և ամեն բան անում է ինձ՝ սերիալային իր կնոջը, երջանիկ տեսնելու համար»:

Դերասանուհին նշեց, որ չի ցանկանա, որ որևէ մեկը երբևէ հայտնվի այդպիսի իրավիճակում: «Հերոսուհին, իրոք, շատ ծանր հոգեբանական վիճակում է, նա ծանր, դժվարին ընտրության առջև է կանգնած»,- հավելեց Էթերին: 

Խոսելով տևական ժամանակ ունեցած դադարի մասին՝ նա ասաց, որ այս ընթացքում մի քանի հեռուստասերիալներում նկարահանվելու առաջարկներ ունեցել է, սակայն  մերժել է: «Հեռուստասերիալները շատ ժամանակ են խլում, իսկ ես խիստ եմ ընտրում, թե ինչի վրա ծախսեմ ինձ համար ամենաթանկ բանը՝ ժամանակը: Այս 2 տարիների ընթացքում ընդունվել և մինչ օրս սովորում եմ Շվեյցարիայի տնտեսական քոլեջի հայաստանյան մասնաճյուղում»,- ասաց նա ու հավելեց, որ մի քանի ամիս Շվեյցարիայում է եղել՝ քրոջ մոտ: «Այս դադարն ինձ պետք էր հանգստանալու և լիցքաթափվելու համար»,- եզրափակեց դերասանուհին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular