Մարիամ Մելիքյանի կտրուկ պատասխանն իրեն քննադատողներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆAsekose.am-ի այսօրվա զրուցակիցը մեր ժամանակներում մշտապես քննադատությունների կիզակետում գտնվող դերասանուհի Մարիամ Մելիքյանն է:
Վերջինս մեզ հետ զրույցում խոսել է ստեղծագործական գործունեության, փոքրիկի, իր և ամուսնու միջև եղած հեռավորության, ասեկոսեների, ինչպես նաև ընտանիքի հնարավոր համալրման մասին:
Այսօր, կարծես թե, զբաղված եք բացառապես երեխայի խնամքով:Հետաքրքիր է` պատրաստվո՞ւմ եք որոշ ժամանակ անց արդեն զբաղվելստեղծագործական գործունեությամբ:
Ճիշտ նկատեցիք,այժմ զբաղված եմ երեխայիս խնամքով: Որոշ ժամանակ անց անպայման կրկին կզբաղվեմ իմ սիրելի աշխատանքով, բայց այս պահին դրա մասին չեմ մտածում, քանի որ երեխաս շատ փոքր է և ամեն պահի իմ խնամքի և հոգատարության կարիքն ունի:
Հետաքրքիր է` ինչպե՞ս է Ձեր ամուսինը վերաբերում Ձեր աշխատանքին և արդյո՞ք դեմ չէ:
Ամուսինս դեմ չէ իմ աշխատանքին: Հակառակը` նա ինձ միշտ ոգևորում է ու մեծ սիրով դիտում իմ մասնակցությամբ բոլոր նախագծերը:
Մանրամասն` /asekose.am