ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հինգ նրբություն` սեքսում

ՎԻԴԵՈ

Անկողնում մեկը քնքուշ է ու նուրբ, մյոաը կրքոտ, նույնիսկ կոպիտ, իսկ մեկ ուրիշը անկաշկանդ է ու անկանխատեսելի: Մարդկանց նախասիրությունները, ինչ խոսք, տարբեր են, սակայն կա մի բան, որը ձանձրալի է բոլորի համար: Դա միօրինակությունն է: Միօրինակ սեքսը կարող է փչացնել ձեր ինտիմ կյանքը, մինչև անգամ զգացմունքներն ու հարաբերությունները: Մի' վախեցեք տարբեր լինելուց, փորձեք ցանկացած բան, ինչը հաճելի է ձեզ՝ երկուսիդ: Սակայն ինչ էլ փորձելու լինեք, հաշվի առեք հետնյալ նրբությունները.

Սեր
 
Սեքսով զբաղվեք սիրով: Զուգընկերոջ հանդեպ սիրո առկայությունը սեռականհարաբերությունների, թերես, կարեորագույն պայմանն է: Երբ մարդկանց «միաձուլում» է ոչ միայն ֆիզիկական ձգողությունը, այլև հոգեկան ջերմությունը, հարազատության զգացումն ու հոգատարությունը միմյանց նկատմամբ, սեքսը դադարում է պարտականություն լինելուց: Եվ բացի այն, որ սիրուց բխող սեքսն սւվելի սուր զգսւցողություններ է պարգեում, կարևոր է նաև հետեյալը. իրար սիրող մարդիկ միմյանց թերությունների նկատմամբ ավելի հանդուրժողական են:

Կիրք

Հագուրդ տվեք կրքերին: Կիրքը կա-րող է արթնանալ անսպասելի, երբ ու- զում ես թողնել ամեն ինչ ու նետվել նրա գիրկը: Ի՛նչ խոսք, հասարակական տրանսպորտում սեքսով չես զբաղվի, սակայն երբ անդիմադրելի ցանկությունն արթնացել է, ասենք, տանը, ի՞նչն է ձեզ խանգարում առանձնանալ: Մի կողմ թողեք այն կարծրատիպը, որ սեքսով պետք է զբաղվել միայն գիշերը, երբ երեխաները քնած են:
Հիշեք, սեքսով կարելի է զբաղվել օրվա ցանկացած ժամին: Ի դեպ, զարմանալի չէ, որ հաճախ խիստ գայթակղիչ է հենց անսովոր պայմաններում կայծակնային մերձեցումը: Ամոթ է: Բայց ոչ ոք չի էլ համոզում ձեզ, որ դա անեք մարդկանց ներկայությամբ:

Թեթևություն

Չարժի սեքսին միշտ վերաբերվել այնպես, կարծես շատ լուրջ գործ եք անում: Այն կարող է լինել և հիմար, և սրամիտ, և զվարճալի: Երբեմն սրամիտ արտահայտություններն ու կատակները լրացուցիչ համ ու հոտ են տալիս անկողնային հարաբերություններին: Իհարկե, շատ կարևոր է, որ ձեր հումորներն ընդունելի լինեն միմյանց համար: Պետք չէ շփոթվել, եթե ձեզնից մեկի ոտքը խճճվել է սավանի մեջ, կամ պարտադիր նյարդայնանալ, եթե ձեզ ընդհատել են ամենաանհարմար պահին: Փորձեք հումորով վերաբերվել դրան և նորից "գործի անցեք": Ի դեպ, հումորը հաճախ ցանկացած լուրջ խոսակցությունից լավ է օգնում հարթել ինտիմ հարաբերություններում ստաջացած խնդիրները:

Երևակայություն

Եթե անգամ դուք խիստ պահպանողական մարդ եք և գերադասում եք սեքսով զբաղվել արդեն փորձված եղանակներով, այնուամենայնիվ, անկողնում մի փոքր "ստեղծագործելը" բոլորովին չէր խանգարի: Հետևեք ձեր երևակայության ընթացքին, փորձեք կռահել ձեր սիրելիի ամենաթաքուն ցանկություններն ու իրականացրեք դրանք: Մի' խուսափեք դրանց մասին բարձրաձայն խոսելուց: Հայտնեք նրան, թե ինչ եք ուզում, միևնույն ժամանակ կատարեք նաև նրա ցանկությունները: Չէ՞ որ, ի վերջո, հենց ձեզնից է կախված, թե ինչպիսին կլինեն ձեր ինտիմ հարաբերությունները՝ բազմազա՞ն, նորովի, թե՞ միապաղաղ ու տխուր:
Նուրբ շոյանքներ, գգվանքներ, մեղմ համբույրներ... ցանկացած կնոջ համար այսպիսի նախաբանն արդեն խոստումնալից սեքս է ենթադրում: Ի դեպ, տղամարդկանց մեծ մասի համար նույնպես անկողնում ոչ պակաս կարևոր է կնոջ փաղաքշանքը: Թեպետ, որպես կանոն, նրանք չեն սիրում խոստովանել այդ մասին:
Հիշեք գեյշաներին. նրանք սեքսն իսկական արվեստի են վերածում: Դուք էլ սովորեք ձեր սիրելիին ձեր հոգու ջերմությունն ու քնքշանքը վտխանցելու արվեստը:


Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular