ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ էին, ինչ դարձան. Լիլիթ Հովհաննիսյան

ՎԻԴԵՈ

FashionYan-ը շարունակում է իր ”Ինչ էին, ինչ դարձան”՝ աստղային անհավանական կերպարանափոխությունների շարքը: Այս անգամ կանդրադառնանք հայ երգարվեստին ու նրա թերևս ամենավառ, ամենասկանդալային ու քննարկվող ներկայացուցչին՝ Լիլիթ Հովհաննիսյանին:

Ի՞նչ է քո մտքին առաջինը գալիս, երբ լսում ես Լիլիթ Հովհաննիսյան անունը: Օպիտկական փոքրիկ ակնոցով, ճակատի մասում միշտ ուռացրած մազերով, ամաչկոտ աղջիկ. ահա, թե ինչպիսին էր նա տարիներ առաջ՝ երգարվեստում իր առաջին քայլերն անելիս:

Lilithovhannisyan

Այն ժամանակ դժվար էր պատկերացնել, որ մի օր նրան կտեսնենք այնպիսի կերպարով, որոնցով սովոր ենք տեսել արտասահմանյան աստղերին:

lilit1

Լիլիթի արտաքինում կտրուկ փոփոխությունները, կարելի է ասել, սկսվեցին նրա ամուսնությունից հետո:  Նախ, նկատելիորեն մեծացան նրա օպտիկական ակնոցի չափերը: Լիլիթն այլևս հանրությանը չէր ներկայանում փոքրիկ, նեղ, սև շրջանակով ակնոցով, այն ակնոցով, որը դարձավ նրա այցեքարտն ու, ինչու չէ, նաև հաջողության բանալին: Իսկ հետո  Լիլիթն առհասարակ հրաժարվեց օպտիկական ակնոցից: Այժմ նրան պարզապես անհնար է տեսնել օպտիկական ակնոցով: Չնայած, ժամանակ առ ժամանակ հաջողություն բերած առարկան կարելի է տեսնել Լիլիթի հոլովակներում (տատուի տեսքով՝ ”Էլի Լիլիթ”, և շապիկի վրա` ”Ես եմ հորինել”):

Հաջորդ փոփոխությունն ուղղակիորեն կապված է ակնոց չկրելու հետ: Դե, գոնե Լիլիթն ու ամուսինը՝ Վահրամն են այդպես պնդում: Բանն այն է, որ երբ Լիլիթն սկսեց երևալ առանց ակնոցի, միանգամից խոսակցություններ տարածվեցին, որ նա վիրահատել է քիթը, որովհետև անզեն աչքով էլ կարելի էր նկատել, որ Լիլիթի դեմքի վրա ինչ-որ բան փոխված է: Մինչդեռ հայտնի զույգը պնդում է, որ ակնոցը խանգարել է տեսնել այն, ինչը նկատելի է դարձել  առանց ակնոցի: Այդպես է դա, թե՝ ոչ, կարելի է կռահել ուշադիր նայելով ներքևում դրված նկարին, որտեղ ներկայացրել ենք Լիլիթի 2 լուսանկար՝ 2-ն էլ առանց ակնոցի, սակայն արված տարբեր ժամանակաշրջաններում:

ԼԻԼԻԹՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Եղան փոփոխություններ նաև Լիլիթի մաշկի գույնի հետ: Բոլորս ենք հիշում, որ Լիլիթը ”մուլատկա” չէր, չէ՞ :)Սակայն արդեն որքան ժամանակ է՝  Լիլիթը շոկոլադագույն արևայրուքով է:

LIlithovhannisyan

Անվերջ կարելի է խոսել Լիլիթ Հովհաննիսյանի արտաքինում արված փոփոխությունների մասին, քանի որ դրանք չափից դուրս շատ են ու ակնհայտ: Անցնենք մազերին: Այստեղ Լիլիթը գուցե ռեկորդ է սահմանել՝ հաճախակի փոփոխելով դրանց գույնը: Մենք տեսանք, թե ինչպես Լիլիթի սևաթույր վարսերը վերածվեցին շագանակագույնի ու շեկի ամենատարբեր երանգների, անգամ դարձան կարմրա-նարնջագույն, իսկ հմուտ վարսահարդարների շնորհիվ Լիլիթը կարող էր առավոտյան լինել երկար խոպոպներով, իսկ երեկոյան արդեն ”կառե” սանրվածք ունենալ:

lilithovhanisyan

Իհարկե, ողջունելի է այն, որ նա միշտ ցանկանում է նոր կերպարներով հանդես գալ, մշտապես նոր բաներ է փորձում, որոնք հաճախ ոչ միանշանակ են ընդունվում, սակայն մի գուցե ժամանակն է արդեն վերջնականապես կողմոնորշվել ոճի հարցում ու փորձել թիթեռնիկի կյանք ունեցող երգերից ու կերպարներից ինչ-որ մնայուն արժեք ստեղծել:

 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular